Ամերիկացի սենատոր Ռոն Ջոնսոնը հայտարարել է, որ հետաքննություն է սկսել ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի առողջական վիճակի վերաբերյալ, ում մոտ վերջերս քաղցկեղ են ախտորոշել: Նա մտադիր է պարզել՝ ով կարող էր իրականում ղեկավարել երկիրը քաղաքական գործչի նախագահական պաշտոնավարման ընթացքում, գրում Է Axios-ը:
«Մենք պետք է պարզենք՝ ով է ղեկավարել կառավարությունը», - նշել Է հանրապետականը։
Նա պատմել է, որ շուտով կսկսի նամակներ ուղարկել մի քանի տասնյակ մարդկանց, ովքեր ուղիղ կապ են ունեցել Բայդենի հետ 2021-2024 թվականներին։