Արցախի խորհրդարանի նախագահ է ընտրվել «Ազատ հայրենիք» խմբակցության պատգամավոր Աշոտ Դանիելյանը:
Ինչպես հայտնի է, խորհրդարանը նախագահ չունի, քանի որ ԱԺ խոսնակ Դավիթ Իշխանյանին ադրբեջանական կողմը գերության վերցրեց:
Նրա պարտականությունները կատարում էր Սամվել Բաբայանի կուսակից Գագիկ Բաղունցը: Բանն այն է,որ ԱՀ նախագահի լիազորությունները դադարելուց հետո նրա պարտականությունները դրվում է Աժ նախագահի վրա, հենց այդ պատճառով էլ համալրել են խորհրդարանի խոսնակի թափուր պաշտոնը, իսկ նախագահ Շահրամանյանի լիազորությունները լրացել է մայիսի 21-ին, խորհրդարանը տասը օրվա ընթացքում նոր նախագահ կընտրի: