Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ զրույցից հետո, հայտարարել է, որ Փարիզն ու Պեկինը հանձնառու են Ուկրաինայում երկարատև խաղաղության հասնելուն, որը սկսվում է հրադադարից։ Ֆրանսիայի առաջնորդը այս մասին գրել է X-ում։
«Մենք ունենք նույն նպատակը կապված Ուկրաինայում Ռուսաստանի վարած պատերազմի հետ՝ ամուր և հուսալի խաղաղություն։։ Այդ խաղաղությունը սկսվում է անհապաղ և անվերապահ հրադադարից», - ասաց Մակրոնը։
Մայիսի 16-ին Ստամբուլում կայացած բանակցություններից հետո Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնեցին նախապատրաստել պայմաններ հնարավոր հրադադարի համար։ Կողմերը նաև համաձայնության եկան գերիների փոխանակման հարցում «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով։ Նրանք արդեն միմյանց ցուցակներ են փոխանցել։