ՌԴ-ն հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում, պատրաստ է աջակցել գործընթացին. Լավրով
Մայիսի 23, 2025

ՌԴ-ն հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում, պատրաստ է աջակցել գործընթացին. Լավրով

Ռուսաստանը հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

Վերջինս ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել գործընթացին:

Օրերս Լավրովն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ասել էր, որ Մոսկվան անկեղծ հետաքրքրված է Երևան-Բաքու ամբողջական կարգավորմամբ:

«Կարծում ենք՝ դրա համար ամուր հիմք են 2020 և 2022թթ. ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի միջև ամենաբարձր մակարդակով ձեռք բերված համալիր եռակողմ պայմանավորվածությունները: Մենք ողջունել են խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Պատրաստ ենք օգնել այդ փաստաթղթի ստորագրման համար կարգավորման կարիք ունեցող բոլոր խնդիրների լուծման հարցում: Միշտ կարող եք մեզ վրա հույս դնել, այդ թվում՝ տրանսպորտային տնտեսական ուղիների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, սահմանագծման, առաջացող բոլոր մարդասիրական խնդիրների լուծման հարցերում՝ հաշվի առնելով կողմերից յուրաքանչյուրի շահերը», - ասել է նա:

Լավրովը հավելել է, որ ՌԴ-ն մեծ ներուժ է տեսնում «3+3» տարածաշրջանային հարթակի զարգացման հարցում:

Rate this item
(0 votes)

Լրահոս