Ով է նոր Հռոմի պապը
Նոյեմբերի 27, 2025

Ով է նոր Հռոմի պապը

By Մայիսի 09, 2025 143

Ամերիկացի կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոն հռչակվել է Հռոմի նոր՝ 267-րդ պապ։ Նա ընդունել է Լեւոն XIV անունը։

Ապագա Հռոմի պապը՝ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոն 2023 թվականին տեղափոխվել է Վատիկան ծառայության, որտեղ նա զբաղեցրել է Սուրբ Աթոռի ամենաբարձր պաշտոններից մեկը՝ եպիսկոպոսների դիկաստերիայի պրեֆեկտը (բաժին, որը պատասխանատու է աշխարհի տարբեր երկրներից եպիսկոպոսների թեկնածուներ ընտրելու համար), հաղորդում է Euronews-ը։ 

Ուստի 69-ամյա Պրևոն ուներ և՛ պաշտոն, և՛ հեղինակություն, որոնք կարող էին նրան որոշակի առավելություն տալ մյուս թեկնածուների նկատմամբ, որոնցից կոնկլավը ընտրել է երկու օրվա ընթացքում։

Եվ հակառակը, նրա օգտին չէր ամերիկացի պապ ընտրելու դեմ երկարատև տաբուի գոյությունը՝ հաշվի առնելով այն աշխարհաքաղաքական ուժը, որը Միացյալ Նահանգներն ունեցել է և ունի։

Սակայն բնիկ չիկագոցի Պրևոն նաև Պերուի քաղաքացիություն ունի: Նա երկար տարիներ ապրել է այնտեղ՝ ծառայելով սկզբում որպես միսիոներ, ապա՝ որպես արքեպիսկոպոս։

Պրևոն նաև երկու անգամ ընտրվել է 13-րդ դարում հիմնադրված և Սուրբ Ավգուստինոսի գրվածքները որդեգրած Ավգուստինյան միաբանության գեներալ-պրիոր։

Հռոմի Ֆրանցիսկոս պապն ակնհայտորեն տարիներ շարունակ աչքը Ռոբերտ Պրևոյի վրա է պահել։ 2014 թվականին կաթոլիկ եկեղեցու այն ժամանակվա ղեկավարն իր ապագա իրավահաջորդին նշանակեց Պերուի Չիկլայո քաղաքի թեմի առաքելական կառավարիչ։ Մեկ տարի անց Պրևոն դարձավ Չիկլայոյի արքեպիսկոպոս։ Շուտով նա ստացավ այս հարավամերիկյան երկրի քաղաքացիություն,և Պերուն լքեց միայն 2023 թվականին՝ տեղափոխվելով Հռոմ։

Ֆրանցիսկոսի նախաձեռնությամբ այնտեղ նա ղեկավարեց Լատինական Ամերիկայի Պապական ​​հանձնաժողովը։ Այս պաշտոնում նա կանոնավոր կապ էր պահպանում կաթոլիկ հիերարխիայի հետ աշխարհի այն մասում, որտեղ դեռևս ապրում է կաթոլիկների մեծ մասը։

Հռոմ ժամանելուց ի վեր Պրևոն ձգտել է չգրավել հանրության ուշադրությունը, սակայն Հռոմեական կուրիայի ազդեցիկ մարդիկ նրան լավ են ճանաչում։

Հատկանշական է, որ նա է ղեկավարել Հռոմի Ֆրանցիսկոս պապի ամենահեղափոխական բարեփոխումներից մեկը, երբ վերջինս առաջին անգամ երեք կնոջ նշանակեց Վատիկանի կոմիտեում, որը պապին օգնում է եպիսկոպոսներ ընտրել։ 

2025 թվականի սկզբին Հռոմի Ֆրանցիսկոս պապը կրկին ցույց տվեց իր բարեհաճությունը Ռոբերտ Պրևոյի նկատմամբ՝ նրան բարձրացնելով կարդինալ եպիսկոպոսի աստիճանի, որը Հռոմի կաթոլիկ եկեղեցու ամենաբարձրաստիճան կարդինալն է։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՄԱԿ-ը պաշտոնապես մեկնարկել է հաջորդ գլխավոր քարտուղարի ընտրության գործընթացը

Կազաչի հատվածում բռնկված հրդեհը մարվել է․ նոր օջախներ չկան․ ՆԳՆ Փրկարար ծառայություն

Հռոմի պապն արգելել է բազմակնությունը և բազմամուսնությունը

Էրդողանի հրավերով Անկարա կմեկնի Պոլսո հայոց պատրիարքը

Ժամը 21:00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ ՓԾ

Ուկրաինացիները չպետք է կախված լինեն միայն գործընկերներից․ Զելենսկի

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ Փրկարար ծառայության մեծաթիվ ուժեր, պետական և համայնքային գերատեսչությունների աշխատակիցներ. ՆԳՆ

«Մեծ յոթնյակի» երկրները Ուկրաինային փոխանցել են ավելի քան 30 միլիարդ եվրո, որը ապահովվել է ռուսական ակտիվներից ստացված եկամուտներով

Օդի աղտոտվածության վտանգները․ ինչպես պաշտպանվել

Ուկրաինայում կտեղակայվի խաղաղապահ ուժ Թուրքիայից

Հռոմի պապն ու Էրդողանը կհանդիպեն՝ քննարկելու տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներին վերաբերող հարցեր

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքին

ԱՄՆ-ն և Բելառուսը սկսել են բանակցություններ՝ ավելի քան 100 բանտարկյալների ազատ արձակման վերաբերյալ

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. WhatsApp-ում ստեղծվել է Սերժ Սարգսյանի անունով կեղծ օգտահաշիվ

Թուրքիան կշարունակի գնել ռուսական գազ. էներգետիկայի նախարար