«Շատ զայրացած եմ». Թրամփը՝ Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի խոսքերի մասին
Ապրիլի 09, 2025

«Շատ զայրացած եմ». Թրամփը՝ Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի խոսքերի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ «շատ զայրացած է» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա, քանի որ նա քննադատել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն՝ կասկածի տակ դնելով նրա հեղինակությունը։

Ուրբաթ Պուտինն առաջարկել էր Ուկրաինան վերցնել ՄԱԿ-ի ժամանակավոր վերահսկողության տակ՝ մինչև «իրավասու կառավարություն» ընտրելը։ Վաշինգտոնը մերժել է առաջարկը, մինչդեռ Պուտինը կրկին թիրախավորել է Ուկրաինայի կառավարությունն ու Զելենսկուն, որին Կրեմլը շարունակում է մեղադրել «ոչ լեգիտիմության» համար:

ԱՄՆ նախագահը սպառնացել է «երկրորդային մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանից ստացվող ամբողջ նավթի վրա»։ Նա նաև նշել է, որ պատրաստ է արգելել ընկերություններին բիզնեսով զբաղվել ԱՄՆ-ում, եթե նրանք «նավթ են գնում Ռուսաստանից»։

Ինչևէ, Թրամփը լավատեսորեն է տրամադրված և հույս ունի, որ Պուտինն իր խոսքի տերը կլինի և Ուկրաինայի հետ կպայմանավորվի հրադադարի հարցի շուրջ:

ԱՄՆ նախագահ հայտարարել է, որ ինքն ու Ռուսաստանի նախագահը պլանավորում են առաջիկա շաբաթվա ընթացքում հերթական զրույցն անցկացնել: Թրամփը հավաստիացրել է, որ չնայած Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված իր դժգոհությանը, «շատ լավ հարաբերություններ է պահպանում Պուտինի հետ»:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուբինյանը ևս ընդգրկված է Անթալիայում կայանալիք համաժողովի մասնակիցների ցանկում

ԱԳՆ-ն հաստատեց․ Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին

«Լուրը, թե ՔՊ-ն առաջարկել է Մարտուն Գրիգորյանին ընտրել Գյումրու համայնքապետ, սուտ է»․ Վահագն Ալեքսանյան

Թրամփն օրական 998 դոլարով կտուգանի ներգաղթյալներին, եթե արտաքսման որոշումից հետո նրանք չլքեն ԱՄՆ-ն. Reuters

Գիշերը ՌԴ օդային տարածքում 158 ԱԹՍ է խոցվել

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 9-ին

Փաշինյանի կառավարությունն այս պահին Երևանում Բաքվի և Անկարայի համար ամենաձեռնտուն է. Զատուլին

«Հրապարակ». Սարիկ Մինասյանին բարձր պաշտոն կտան

Մենք չենք պատկերացնում, թե ինչպես կարող ենք ընկերանալ Հայաստանի հետ․ դա անիրատեսական է․ Ալիև

«Ժողովուրդ». Հինգ լրագրող տուժող է ճանաչվել

«Հրապարակ». Մեղրիում Փաշինյանի ախրանան 4 օր է՝ դեսանտ է իջել

Օդի  ջերմաստիճանը կնվազի. եղանակը Հայաստանում

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 8-ին

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը նոր համավարակն անխուսափելի է համարում

Վաշինգթոնն ու Թեհրանն ապրիլի 12-ին Օմանում անուղղակի բանակցություններ կվարեն․ Արաղչի