Վտանգված են հայկական իշխանի արտադրությունն ու արտահանումը. ձկնաբույծների ահազանգը. Hetq.am
Հունիսի 12, 2025

Վտանգված են հայկական իշխանի արտադրությունն ու արտահանումը. ձկնաբույծների ահազանգը. Hetq.am

Արարատյան դաշտում գործող ձկնաբուծական տնտեսություններն ահազանգում են՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից ներմուծված ձկնամթերքը լուրջ խոչընդոտներ է առաջացրել հայ արտադրողների համար․ նախ՝ այդ ձկնամթերքի ներմուծումից հետո հայաստանյան ձկնաբուծական տնտեսություններում ձկների լուրջ անկումներ են գրանցվել, հիվանդությունները՝ ավելացել։ Բացի դրանից, ռուս գործընկերները սկսել են դժգոհել հայկական իշխանի որակից, որովհետև հայկական իշխանի անվան տակ արտահանվում է նաև իրանականը։ Գրում է Հետքը:

Վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2019-2023թթ․ (2024-ը դեռ չի ամփոփվել) Հայաստանում արտադրվել է տարեկան միջինում 21 հազար տոննա ձուկ։ Դրանից 8000 տոննան արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն։ 

Պետական եկամուտների կոմիտեի տվյալներից պարզ է դառնում, որ իրանական ձուկը Հայաստան սկսել է ներմուծվել 2020 թվականից, հիմնականում երկու տեսակ՝ թարմ (կամ պաղեցված) և սառեցրած։ Բացառությամբ 2023թ․-ի, ներմուծումները տարեցտարի ավելացել են։ Օրինակ` 2021-ին Հայաստան ներմուծվել է ընդհանուր 1800 տոննա ձուկ, որից 800 տոննան՝ Իրանից:  2022-ին ներմուծված 2500 տոննայից 900-ը Իրանից է։ 2024-ին Իրանից ներմուծված ձկնամթերքը մոտենում է 1000 տոննայի։ 

«Հայաստանի ձկնաբույծների  միություն» ՀԿ-ի տնօրեն Գոռ Գրիգորյանն ասում է, որ արդեն մի քանի տարի է` Իրանից ներմուծվող ձկնամթերքի պատճառով տնտեսվարողները լուրջ մարտահրավերի են բախվել։ Այն երկու կողմ ունի՝ առողջապահական, որի պատճառով ձկան հիվանդություններ են ներթափանցել հայկական տնտեսություններ, և տնտեսական՝ իրանական ձուկը Հայաստանում վերափաթեթավորվում է և հայկական իշխանի անվան տակ արտահանվում ՌԴ։ 

Անասնաբույժ-ձկնաբան Ռուբեն Մուրադյանը Արարատի մարզի Զորակ գյուղում փոքր տնտեսություն ունի, զբաղվում է ձկնաբուծությամբ: Այդ ոլորտում ավելի քան 25 տարվա փորձ ունի: Ասում է, որ բոլորովին վերջերս Իրանից ներմուծված նմուշներում հայտնաբերել է «միկրոբակտերիոզ» սուր վարակիչ հիվադությունը, որը նույն տուբերկուլոզն է։ 

Ձկնաբանի հետազոտությունները ցույց են տվել, որ իրանական ձկան նմուշներում կա նաև լակտոկոկուս գարվի հիվանդությունը։ 

Նախորդ տարի Ռուբեն Մուրադյանի տնտեսության գրեթե ողջ գլխաքանակն անկել է, ստիպված զրոյից սկսել է մանրաձուկն աճեցնել: Վստահ է, որ պատճառը Իրանից ներմուծված ձկնամթերքն է եղել, որը վարակված է եղել սուր վարակիչ հիվանդությամբ։ 

«Այդ ժամանակ սուր վարակիչ հիվանդություն է եղել, կոչվում է геморрагическая септицемия: Շատ մեծ վնասներ կրեց հայկական ձկնաբուծությունն այդ հիվանդության պատճառով, ու մինչև հիմա էլ այդ հիվանդությունը կա: Մեր մտավախությունն այն է, որ էլի հիվանդություններ չգան Իրանից: Այնտեղի ձկները սենց մաքուր պայմաններում չեն պահվում, դրա համար էնտեղ հիվանդությունների օջախ է ծառայում»,- ասում է ձկնաբանը: 

Ռուբեն Մուրադյանը եղել է Իրանում, այցելել է ձկնաբուծական տնտեսություններ: 

Ասում է, որ ձկան աճեցման հայաստանյան և իրանական պայմաններն անհամեմատելի են: Իրանի տնտեսություններում անհամեմատ վատ սանիտարահիգիենիկ վիճակ է, և այդ հարուցիչները զարգանում են հենց այդ պայմաններում։  

«Բարդությունն այն է, որ նման հիվանդությունները բուժում չունեն: 

Տուբերկուլյոզը եթե անցնի մարդուն, հեշտ է բուժվում, մարդու վրա միայն կարող է ցան առաջանալ, բայց ձկան դեպքում բուժում չունի: Վարակը տարածվում է»,- ասում է ձկնաբանը։  

Ավելին՝ սկզբնաղբյուրում:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանում հայտնել են, որ բանակցություններն այլեւս զսպիչ գործոն չեն պաշտպանական ներուժի ամրապնդման հարցում

Հնդկաստանում կործանված ինքնաթիռն ընկել է բժիշկների հանրակացարանի վրա, կան զոհեր

Հարցրեք «Հայաստան» դաշինքին՝ որտե՞ղ են ստորագրել. Ձևաթղթի տակ չկան «Հայաստան» խմբակցության ստորագրությունները. Դավիթ Համբարձումյան

Ո՞վ է որոշում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը, և ինչո՞ւ է Հայաստանը մղվել երկրորդ պլան

Գործընթացը վաղուց սկսված է․ Սերժ Սարգսյան

36–ը վատ թիվ եք ասում․ Երբ ունենանք 54 ստորագրության, կմտցնենք խորհրդարան․ Սերժ Սարգսյանը՝ իմփիչմենթի գործընթացի մասին

Գնալու ենք մինչև վերջ, վստահ եմ, որ մեզ կհաջողվի գեներացնել փողոցը. Դավիթ Համբարձումյան

ՀՀ–ն` որպես դոնոր, Ասիական զարգացման հիմնադրամին կվճարի 1 մլն դոլար. որոշում

ԱՄՆ–ն փոթորկվում է. անկարգություններ են սկսվել նաև Վաշինգտոնում և Սիեթլում

ՀՀ–ից Ռուսաստան և վերադարձ տուն. ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ավարտում է իր առաքելությունը

#Известия. ՀՀ իշխանություններն ուզում են բողոքի ցույցեր հրահրել, որպեսզի ընտրություններին դրանք արդեն մարած լինեն

«Մի՞թե մտածում էիք, որ այս էժանագին բլեֆը չի բացահայտվելու»․ Մարգարիտ Եսայան

«Իրանի զինված ուժերը պատրաստ են ցանկացած սցենարի, այդ թվում՝ պատերազմի»․ ԻՀՊԿ հրամանատար

Հնդկաստանում 242 ուղևոր տեղափոխող ինքնաթիռ է կործանվել

Մեծ տարածաշրջանում իրավիճակը տեսանելիորեն շիկանում է. Արմեն Պետրոսյան