Սկսվում է աստղագիտական գարունը. Այդ օրը կոչվում է գարնանային գիշերահավասարի օր
Մայիսի 13, 2025

Սկսվում է աստղագիտական գարունը. Այդ օրը կոչվում է գարնանային գիշերահավասարի օր

Մարտի 20-ին, Երևանի ժամանակով 13։01-ին Արեգակը երկնքի հարավային կիսագնդից անցնում է հյուսիսային կիսագունդ, ինչն էլ աստղագիտական գարնան սկիզբն է:

Այդ պահին Արեգակը կգտնվի Երկրի հասարակածի հարթության մեջ, և քանի որ Արեգակը կետ չէ, այլ նրա սկավառակը չափեր ունի, ապա նրա անցումը հասարակածով կտևի մոտ ±27 ժամ:

Այդ օրը կոչվում է գարնանային գիշերահավասարի օր, այսինքն գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են:

Բյուրականի աստղադիտարանից բացատրում են, որ խոսքն Արեգակի` հորիզոնից բարձր և ցածր գտնվելու տևողության մասին է, իսկ իրականում օրվա լուսավոր մասն ավելի երկար կլինի, քանի որ գումարվում են նաև առավոտյան և երեկոյան մթնշաղի ժամերը: Ընդհանրապես տարվա եղանակների պատճառը Երկրի հասարակածի հարթության թեքվածությունն է Երկրի` Արեգակի շուրջ պտտման ուղեծրի հարթության նկատմամբ (23.4 աստիճան): Նախկինում գարնանային գիշերահավասարը մարտի 22-ին էր, այնուհետև` 21-ին և այժմ` 20-ին:

Այդ փոփոխության պատճառը Երկրի պրեցեսիան է. նրա պտտման առանցքը ժամանակի ընթացքում տեղաշարժվում է և մոտ 26000 տարում մեկ լրիվ պտույտ է կատարում: Այստեղից, մոտ 70 տարին մեկ այդ կետը տեղաշարժվում է մեկ օրով դեպի առաջ: Աստղագետները գարնանային գիշերահավասարի կետի հետ են կապում երկնային հասարակածային կոորդինատների հաշվանքի համակարգը. այդ կետից է սկսվում կոորդինատներից մեկի` ուղղակի ծագման, հաշվարկը:

Գարնանային գիշերահավասարի օրը որոշ իսլամական երկրներում (մասնավորապես Իրանում) համարվում է նոր տարվա սկիզբը (Նովրուզ), որն ի դեպ ծագում է դեռ զրադաշտական կրոնի ժամանակներից և շուրջ 3000 տարվա պատմություն ունի: Իսկ հայերի ամենասիրված եկեղեցական շարժական տոներից մեկի` Սուրբ Հարության, օրվա հաշվարկն էլ կապված է գարնանային գիշերահավասարի օրվա հետ:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Տրիպոլիում ռազմական գործողությունը հաջողությամբ ավարտվել է. ի՞նչ է հայտնի այս պահին

Սպասվում է հորդառատ անձրև, ամպրոպ և կարկուտ. եղանակի տեսություն

Ջրվեժի հյուրանոցներից մեկի բակում երկաթե ձողից կախված վիճակում հայտնաբերել են տղամարդու դի

Տանիքից պոկված թիթեղի կտորը հարվածել է հղի կնոջը` վնասելով որովայնը. հղիությունը փրկել է կնոջ կյանքը (տեսանյութ)

Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղություն հաստատելու վերջին ջանքերը

Եգիպտոսում ոսկե լեզվով մարդու խորհրդավոր մումիա է հայտնաբերվել

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգում

ԱՄՆ պետդեպարտամենտն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին

Ռուսաստանը Վրաստանի միջոցով արևմտյան շինարարական տեխնիկա է ստանում

Հնդկաստանը և Պակիստանը կքննարկեն սահմաններից զորքերի դուրսբերումը

Մարգարիտա Սիմոնյանը Դոնալդ Թրամփին խորհուրդ է տալիս Ռուզվելտ ընթերցել

Եվրոպան նոր սահմանափակումներ է պատրաստում ռուսական նավերի համար. EUobserver

Մենք դադարեցրինք Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտությունը, որը կարող էր վերածվել միջուկային պատերազմի. Թրամփ

Գերմանիան պատրաստ է ներկա գտնվել Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր բանակցություններին

Ստամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. Պեսկով