Հայկական բեռնատարները նոր խնդրի են բախվել. ՊԵԿ–ը պարզաբանում է տարածել
Հունիսի 13, 2025

Հայկական բեռնատարները նոր խնդրի են բախվել. ՊԵԿ–ը պարզաբանում է տարածել

ՀՀ մաքսային ծառայությունը որոշել է ժամանակավորապես սահմանափակել հայկական բեռնատարների մուտքը հայ–վրացական սահման։ Այս հայտարարությունը տարածել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն` արձագանքելով հրապարակումներին։

Ավելի վաղ MediaHub–ը գրել էր, որ ՀՀ մաքսային ծառայությունները կոնյակով բարձված բեռնատարներին թույլ չեն տալիս հատել հայ-վրացական սահմանը, մասնավորապես Չարբախում գտնվող մաքսատանը հրաժարվել են ձևակերպել բեռն ու համապատասխան փաստաթղթերով ճանապարհել դեպի Ռուսաստան:

«Հաշվի առնելով վրացական մաքսային մարմիններում վերջին օրերի կուտակումները՝ ՀՀ մաքսային ծառայությունը նպատակահարմար չի համարել հայկական բեռնատարների՝ հայ-վրացական սահմանի հատումը»,– պարզաբանել է ՊԵԿ–ը։

Կոմիտեն նշել է, որ հօգուտ տնտեսվարողի նախաձեռնված միջոցառումը ժամանակավոր է, մինչև կկարգավորվի վրացական կողմի թողունակության հարցը։

Պետական եկամուտների կոմիտեն վստահեցրել է, որ սահմանի վրացական հատվածում կուտակումների շուտափույթ կարգավորման պարագայում կկազմակերպվի հայկական մեքենաների պատշաճ բացթողումն անցակետից։

Հիշեցնենք` մայիսի 13-ին հայաստանյան կոնյակ արտադրողները բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ–ում Վրաստանի դեսպանատան դիմաց` դժգոհելով, որ վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան բեռնատարների անցման համար։ Հայ տնտեսվարողները պնդում են, որ Վրաստանում լաբորատոր փորձաքննությոն են ենթարկում հայկական կոնյակը, իսկ բեռնատարները ստիպված են մի քանի շաբաթ կանգնել Վրաստանի սահմանային անցակետում։

Օրեր անց Վրաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարեց, թե հայկական կոնյակի առաքումները չեն ուշանում, և կատարվում են սովորական մաքսային ընթացակարգեր։ Այս հայտարարությունից դժգոհ տնտեսվարողները մայիսի 21-ին դարձյալ հավաքվեցին դեսպանատան մոտ` Վրաստանի իշխանություններից պահանջելով լուծել խնդիրը։

Մեկ օր անց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ Վրաստանի տարածքով հայկական կոնյակի տարանցման ձգձգումների խնդիրը դեռևս չի լուծվել, քննարկումները շարունակվում են։

Հունիսի 5–ին հայտնի դարձավ, որ 52 մեքենա վրացական սահմանը հատելու և Ռուսաստան մտնելու թույլտվություն է ստացել, բայց դեռ 72 բեռնատար շարունակում է մնալ Վրաստանում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ավելի քան 150 իրանական անօդաչու թռչող սարք հատել է Իրաքի օդային տարածքը. Shafaq News

ԱՄՆ-ն Իսրայելում գտնվող իր պետական ​​ծառայողների համար տագնապ է հայտարարել

Times of Israel. Իրանից արձակված անօդաչու թռչող սարքերը Իսրայել կհասնեն առաջիկա ժամերին

ՀՀ–ի տեսանկյունից շատ կարևոր է, թե որ երկրների օդային տարածքներն են օգտագործվել Իսրայելի հարձակման ընթացքում. Պետրոսյան

Իրանի պատասխանը կարող է մի քանի անգամ ավելի ուժեղ լինել. Փույա Հոսեինի

Իրանի, Իրաքի, Հորդանանի և Իսրայելի օդային տարածքները փակվել են

Իրանը 100-ից ավելի ԱԹՍ է արձակել. Իսրայելը ստորգետնյա հիվանդանոցներ է պատրաստում

Նաթանզի միջուկային օբյեկտի վրա հարձակումից հետո ճառագայթման մակարդակը նորմայի սահմանում է

Իսրայելի ավելի քան 200 ինքնաթիռ մասնակցել է Իրանի վրա առավոտյան հարվածներին

Իսրայելը հարձակվել է իրանական Բանդար Աբբաս քաղաքում գտնվող ռազմածովային բազայի վրա․ Տեսանյութ

Երևանից չեղարկվել են մի շարք չվերթեր դեպի Թել Ավիվ, նաև Դուբայ, Աբու Դաբի

Իրանի գերագույն առաջնորդը ԳՇ պետ և ԻՀՊԿ հրամանատար է նշանակել զոհվածների փոխարեն. ԶԼՄ

Իսրայելը հարվածներ է հասցնում Իրանին. ինչ է հայտնի այս ժամին. Տեսանյութ

Միջուկային գործարքի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների 6-րդ փուլը տեղի կունենա հունիսի 15-ին Մասկատում

Թրամփը Իսրայելին կոչ է արել չհարվածել Իրանի միջուկային օբյեկտներին