Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կունենա նոր Ամենայն Հայոց Կաթողիկոս. Ալեն Սիմոնյան
Հունիսի 13, 2025

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կունենա նոր Ամենայն Հայոց Կաթողիկոս. Ալեն Սիմոնյան

Մի քանի խորհուրդ տամ.

1. Բոլոր այն անհատները, ովքեր ներգրավված են կամ կլինեն ներգրավված Քոչարյանի կամ Սերժի թիմի մեջ` քաղաքական ապագա չեն կարող ունենալ, այդ ուժերն անցյալի ուժեր են և քաղաքական դաշտի դինոզավրերն են: Երբ մի օր ՀՀ-ն նոր իշխանություն կունենա` դա էլ հաստատ այս շրջանակներից չի լինելու: Կուսակցություն փոխելը, բեղ պահելն ու մազեր ներկելը չեն փրկելու: Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«2. Մեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կունենա նոր Ամենայն Հայոց Կաթողիկոս, և բոլոր այն եկեղեցականները, անհատները, ովքեր այսօր իրենց «էշի տեղ են դնում» ու խոսում բարձր արժեքներից, սրբություններից, նույնիսկ տիեզերքից, որպեսզի հանկարծ չպատասխանեն այն հարցին, թե արդյոք քեռակինը կամ երեխան ընդունելի՞ են կուսակրոնության համար և փորձում պաշտպանել անպաշտպանելիին, հայտնվելու են նոր իրողության առաջ կամ հեռանալու են հնի հետ: Լավ է` լռե՛ք։

3. Ընդդիմությունը գերազանցել է բոլոր սպասումները` կրկնելով նախկին տասնամյակների սխալների, գործողությունների ցիկլը, և իշխանությունը, պոպկորնը ձեռքին, շարունակում է հետևել իմպիչմենտներին, անընտրելի վարչապետներին և ագահությունից ու կատաղությունից կուրացածների մրցավազքին: (տե՛ս կետ 1 )

4. Եթե Սուրբ Էջմիածնում որոշներին թվում է, որ «քարանձավներ մտնել մինչև անցնի վտանգը» մարտավարությունը բան է փոխելու, սխալվում եք։ Եթե նույն շրջանակներում մարդ կա, ում թվում է, որ անօրինական գործողություններ անելը լուծում է լինելու և ինչ-որ մեկի սև հագուստը իրեն ազատելու է օրենքի առաջ պատասխանատվությունից, էլ ավելի շատ է սխալվում: Ուստի, որքան արագ առերեսվեք իրականությանը,  այնքան բոլորիդ հեշտ կլինի:

5. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. դա ձեր աշխատավարձով ապրող լրագրողները չեն, մեզանից պաշտոն չստացած և նոր պաշտոն ակնկալողները չեն, ձեր ծնունդներին ձեզ կեղծավորություն անող կենաց խմողները չեն, ֆեյսբուքում Ռուսաստանից ու Ամերիկայից անգրագետ բաներ գրող մորքուրներն ու քեռիները չեն: Դա մեր արևի տակ ապրող, աշխատող ու բոլորիդ մեզանից լավ իմացող, իմաստուն հայ ժողովուրդն է: Թե իշխանություն եք ուզում` գնացեք ժողովրդի մոտ. թե կարող եք` գնացեք ժողովրդի մոտ»,- գրել է նա:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Միջուկային գործարքի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների 6-րդ փուլը տեղի կունենա հունիսի 15-ին Մասկատում

Թրամփը Իսրայելին կոչ է արել չհարվածել Իրանի միջուկային օբյեկտներին

ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը կբարդացնի Օմանում ԱՄՆ-ի հետ բանակցությունները. Արաղչի

Ռուսաստանը ստեղծում է անօդաչու համակարգերի զորքեր՝ որպես զինված ուժերի առանձին տեսակ. Պուտին

Մի պարզ հարցի պատասխանեք՝ 2026-ին Դավիթո՞վ, թե՞ Նիկոլով․ Արմեն Աշոտյան

Հունիսի 30-ից ՌԴ մուտք գործելու համար նոր ընթացակարգ կգործի

Հնդկաստանում վթարված օդանավի ուղևորներից մեկը ողջ է մնացել

Քրեական ոստիկանությունը ձերբակալել է Արթուր Վանեցյանին պայմանագրային հիմունքներով ծառայություն մատուցող պահնորդական ծառայողներին

Քաղաքացին ցած է նետվել «Արմենիա» ԲԿ-ի պատուհանից և մահացել

«Շատ ափսոս». Ռուբեն Ռուբինյան

Գարեգին Բ կաթողիկոսի օրհնությամբ հավատացելոց երկրպագության համար դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ. Մայր Աթոռ

Հուլիսի 1-ից ՀՀ-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն ուղևորների ցուցակի առկայությամբ

Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի վարչապետ Մոդիին

Եթե հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, Նիկոլի նման մի ազգադավն ու սրբապիղծն ինչ է, որին չհաղթահարի․ Լեւոն Տեր-Պետրոսյան

Կոտայքի թեմի հոգևոր դասը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց Կաթողիկոսին