ՀՀ իշխանությունը չի հայտնում Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման ձգձգման պատճառը
Հունիսի 12, 2025

ՀՀ իշխանությունը չի հայտնում Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման ձգձգման պատճառը

Հայաստանի իշխանությունը չի հայտնում Սյունիքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման ձգձգման պատճառը։ Նման եզրակացության կարելի է հանգել Sputnik Արմենիայի գրավոր հարցման պատասխանից։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր` ռուսական կողմին պետք չէ համոզել, որ ՀՀ Սյունիքի մարզում գլխավոր հյուպատոսության աշխատանքն արագ սկսելու անհրաժեշտություն կա։ Նա նշել էր, որ առայժմ Կապանում ռուսական գլխավոր հյուպատոսություն չկա։ Իսկ թե ինչու չկա, պաշտոնական պարզաբանումների համար պետք է դիմել հայկական կողմին։

Sputnik Արմենիան գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ վարչապետին` հետաքրքրվելով, թե ինչ փուլում է գլխավոր հյուպատոսության բացումը, ինչն է ձգձգման պատճառը։ Մեզ պատասխանել են ոչ թե ՀՀ վարչապետի աշխատակազմից, այլ արտաքին գործերի նախարարությունից։

«Տեղեկացնում ենք, որ Ձեր կողմից բարձրացված հարցերի շուրջ զարգացումների դեպքում հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի», - ասված է ԱԳՆ–ի պատասխանում։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը քննարկվում է շուրջ երեք տարի։ 2023թ. սեպտեմբերից Կապանում աշխատում է հյուպատոսության բացման նախապատրաստական աշխատանքների համար պատասխանատու առաջատար խումբը:

Այս տարվա մարտին ՀՀ ԱԳՆ-ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը քննարկման փուլում է։

Մարիա Զախարովան ապրիլին հայտարարեց` ակնկալվում է, որ մինչև մայիս կոնկրետ պայմանավորվածություններ կլինեն գլխավոր հյուպատոսության բացման ժամկետների շուրջ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ են փոխանակել

Իրանում հայտնել են, որ բանակցություններն այլեւս զսպիչ գործոն չեն պաշտպանական ներուժի ամրապնդման հարցում

Հնդկաստանում կործանված ինքնաթիռն ընկել է բժիշկների հանրակացարանի վրա, կան զոհեր

Հարցրեք «Հայաստան» դաշինքին՝ որտե՞ղ են ստորագրել. Ձևաթղթի տակ չկան «Հայաստան» խմբակցության ստորագրությունները. Դավիթ Համբարձումյան

Ո՞վ է որոշում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը, և ինչո՞ւ է Հայաստանը մղվել երկրորդ պլան

Գործընթացը վաղուց սկսված է․ Սերժ Սարգսյան

36–ը վատ թիվ եք ասում․ Երբ ունենանք 54 ստորագրության, կմտցնենք խորհրդարան․ Սերժ Սարգսյանը՝ իմփիչմենթի գործընթացի մասին

Գնալու ենք մինչև վերջ, վստահ եմ, որ մեզ կհաջողվի գեներացնել փողոցը. Դավիթ Համբարձումյան

ՀՀ–ն` որպես դոնոր, Ասիական զարգացման հիմնադրամին կվճարի 1 մլն դոլար. որոշում

ԱՄՆ–ն փոթորկվում է. անկարգություններ են սկսվել նաև Վաշինգտոնում և Սիեթլում

ՀՀ–ից Ռուսաստան և վերադարձ տուն. ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ավարտում է իր առաքելությունը

#Известия. ՀՀ իշխանություններն ուզում են բողոքի ցույցեր հրահրել, որպեսզի ընտրություններին դրանք արդեն մարած լինեն

«Մի՞թե մտածում էիք, որ այս էժանագին բլեֆը չի բացահայտվելու»․ Մարգարիտ Եսայան

«Իրանի զինված ուժերը պատրաստ են ցանկացած սցենարի, այդ թվում՝ պատերազմի»․ ԻՀՊԿ հրամանատար