Թրամփը Ռուբիոյի հետ շրջագայության կմեկնի
Օգոստոսի 25, 2025

Թրամփը Ռուբիոյի հետ շրջագայության կմեկնի

By Մայիսի 11, 2025 86

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 11-14-ը կուղեկցի նախագահ Դոնալդ Թրամփին Սաուդյան Արաբիա և Քաթար, որտեղ նախագահը կձգտի ամրապնդել կապերը Միացյալ Նահանգների և Պարսից ծոցի գործընկերների միջև, հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։

«Պետքարտուղար Ռուբիոյի հանդիպումները բարձրաստիճան պաշտոնյաների հետ կնպաստեն գլոբալ և տարածաշրջանային խնդիրների լուծումների որոնմանը, երկկողմ առևտրի և ներդրումների ընդլայնմանը և մեր ռազմավարական գործընկերային հարաբերությունների հաստատմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության համաձայն, Մերձավոր Արևելք այցից հետո Ռուբիոն մայիսի 14-16-ը կմեկնի թուրքական Անթալիա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որտեղ կքննարկվեն Հյուսիսատլանտյան դաշինքի անվտանգության ոլորտի առաջնահերթությունները, ներառյալ դաշնակիցների կողմից պաշտպանության ոլորտում ներդրումների ավելացումը և ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցումը։

«Այս տարվա հունիսին Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Պետքարտուղարը առաջ կմղի նախագահ Թրամփի ծրագիրը, որի նպատակն է ապահովել, որ մեր դաշնակիցներն իրենց արդարացի ներդրումն ունենան ՆԱՏՕ-ի ամրապնդման և արդյունավետության բարձրացման գործում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

երիտասարդ աղջիկն ընկել է ռոլլեր լայնից, ոտքն է կոտրված. Մանրամասներ՝ Ենոքավանում զիփլայնից քաղաքացու ընկնելու դեպքից

Մեր արտաքին քաղաքականությունը դարձել է համահունչ միջազգային գործընթացների հետ. Փաշինյան

Իսրայելը պատրաստ է աջակցել Լիբանանի կառավարությանը՝ «Հեզբոլլահ»-ը զինաթափելու ջանքերում

Ալիևն իր ելույթում «հիվանդ» է անվանել հայ հասարակությանը. ադրբեջանագետ

Սլովակիան դժգոհ է Ուկրաինայի գործողություններից

Գերմանիայի փոխվարչապետը ժամանել է Կիև

Չինաստանը չի պլանավորում զորք ուղարկել Ուկրաինա՝ անվտանգության երաշխիքների շրջանակներում. ԱԳՆ խոսնակ

Ռուսաստանը սկսել է տարհանել իր դիվանագետներին Իսրայելից

Միրզոյանը դեսպանաժողովի ընթացքում ներկայացրել է նոր իրողության պայմաններում ՀՀ արտաքին քաղաքական տեսլականը

Երևանը կսկսի Մոսկվային փոխանցել Ռուսաստանի քաղաքացիների մասին հարկային տեղեկատվությունը․ ՌԲԿ

Հայաստանում արձանագրվել է 3.9% գնաճ

Եմենում իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհերի և վիրավորների թիվն աճել է

Գերմանացի փիլիսոփա Իմանուիլ Կանտը խորիմաստ գնահատական է տվել հայ ժողովրդին. Լևոն Տեր–Պետրոսյան

«Զանգեզուրի միջանցքը» 30 տարվա ընթացքում 3.6 միլիարդ դոլար կբերի և կփոխի տարածաշրջանի ճակատագիրը․ թուրք նախարար

Սա կապ չունի մեր դասագրքի հետ. «Գրականություն 9» նոր դասագրքի հեղինակները զգուշացնում են ուսուցիչներին