Նիկոլ Փաշինյանի սպառնալիքը ՔՊ-ականներին․ ում ձեռքը կկտրվի առաջինը
Օգոստոսի 23, 2025

Նիկոլ Փաշինյանի սպառնալիքը ՔՊ-ականներին․ ում ձեռքը կկտրվի առաջինը

By Հունիսի 12, 2024 194

Ընտրություն կեղծելու համար սեփական ձեռքը կտրել խոստացող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը՝ հրոսակախմբի վերածված ոստիկանության միջոցով, այսօր Բաղրամյան փողոցում խաղաղ ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցների կիրառման արդյունքում կտրեց քաղաքացու ձեռքը։ Ամենաուղիղ իմաստով։

Երիտասարդ մարդու արնահոսող ձեռքի լուսանկարը, տեսանյութերը տեսնելուց հետո Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ոստիկանությունը պաշտպանել և պաշտպանելու է իրավակարգը։ Սա նրա, նրա իշխանության պատասխանն է մեկ ամսից ավելի Ադրբեջանի բոլոր պահանջները ստորաքարշորեն կատարելու նրա իսկ քաղաքականության դեմ բողոքող տասնյակ-հազարավոր քաղաքացիներին, որն այլ խոսքով նշանակում է՝ իշխանությունը շարունակելու է կտրել քաղաքացիների ձեռքերը։

Նիկոլ Փաշինյանը այսօրվա իր հայտարարություններով ու դրանք սպասարկող ոստիկանության հանցավոր գործողություններով հերթական, բայց արդեն վերջին անգամ ապացուցեց այն, ինչ հայտնի էր վաղուց՝ հանուն սեփական իշխանության պահպանման՝ պատրաստ է անցնել բոլոր կարմիր գծերը, եթե պետք է՝ իշխանությունը պահպանել քաղաքացիների արյան գնով։

Բայց ավելի խորքային առումով Նիկոլ Փաշինյանը կրկին վերջնականորեն ցույց տվեց, որ ինքն իշխանությունը պահպանում է սեփական խոստումների ու հայտարարությունների տրամագծորեն հակառակ քայլերն անելով։

«Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունից հետո նա Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, Արցախում այլևս հայ չկա։ Հայտարարում էր, որ Ազգային ժողովը քաղաքացիների սեփականությունն է, այսօր խորհրդարանը պաշտպանում են պետության բոլոր հնարավոր ու անհնար ուժային կառույցները։ Խոստանում էր դեօկուպացնել Շուշին ու Հադրութը, այսօր նվաստացել է դրանք օկուպացնողի դիմաց։

Նիկոլ Փաշինյանի կողմից սեփական խոստումներին ու հռչակումներին հակառակ քայլերը կատարելու օրինակները կարելի է շարունակել անսահմանորեն։ Բայց դրա խնդիրը ոչ թե նրա ստախոսությունն ու ուխտադրժությունը հազարերորդ անգամ ապացուցելն է, այլ այն, որ ամենամոտ ապագայում ևս տեղի են ունենալու փաշինյանական այսօրվա խոստումներին տրամագծորեն հակառակ քայլերը։

Իսկ դա նշանակում է, որ նրա գլխավոր խոստումը՝ Ադրբեջանի առջև նվաստանալու միջոցով խաղաղություն հաստատելու բարբաջանքը, ոչ միայն չի կատարվելու, այլ տեղի է ունենալու ճիշտ հակառակը՝ հանգեցնելով նոր ու ավելի ողբերգական պատերազմի։ Այս արձանագրումը կարևոր է հատկապես ու հաստատապես բոլոր նրանց համար, ովքեր ներկայիս իշխանությունից դժգոհ լինելով, շարունակում են իրենց լոյալությունն ու հանրային կյանքի պասիվությունը՝ պատճառաբանելով, թե հակառակը կհանգեցնի պատերազմի։ Տարիներ առաջ քաղաքացիների առաջ խոնարհվող ու այսօր այդ նույն քաղաքացու ձեռքը կտրող Նիկոլ Փաշինյանն ապացուցում է, որ շարունակելու է կատարել իր տված բոլոր խոստումների հակառակը։

Իսկ դա նշանակում է ոչ միայն խոստացվող խաղաղության հակառակի՝ պատերազմի, այլ՝ մանտրայի վերածված երջանիկ կյանքի խոստման հակառակի երաշխավորում։ Ի դեպ, այս արձանագրումը վերաբերում է ոչ միայն իշխանության հեռավոր աջակիցներին, այլ առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանի հենարան հանդիսացողներին՝ սկսած ամռանը գարնանային սրացումներ ապրող ուսապարկերից, մինչև մեծազանգված ոստիկանության ուսադիրավորներ ու քարոզիչներ։ Նրանք բոլորը պետք է գիտակցեն, որ առաջին իսկ անհրաժեշտության/հնարավորության դեպքում Նիկոլ Փաշինյանը չի վարանելու հրամայել կտրել նաև իրենց մոտակա մարմնամասը։

Հարություն Ավետիսյան

168.am

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Զելենսկին կրկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպել ցանկացած ձևաչափով

Էրդողանի կինը նամակ է գրել Մելանյա Թրամփին

Արքեպիսկոպոս Ալեքսին ներողություն է խնդրել Ալյասկայում Պուտինին ընդունելու համար

Դեսպանությունում հրաժեշտ են տվել Լիլիթ Մակունցին

Վեց ահաբեկիչ է ոչնչացվել․ Իրանի հետախուզություն

Սանկտ Պետերբուրգը և Լենինգրադի մարզը ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման. «Պուլկովոն» դադարեցրել է թռիչքները

Նիկոլ Փաշինյանը «Մերիդիան» էքսպո կենտրոնում ծանոթացել է կենտրոնի պայմաններին

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «SHACMAN» ինքնաթափ և «VOLVO» բեռնատարները

Եվրոպան դադարեցնում է դեպի ԱՄՆ ծանրոցների առաքումները՝ Թրամփի կողմից հարկային արտոնությունների չեղարկման պատճառով

Շիրակում հայտնաբերվել են ինքնաձիգեր, ատրճանակներ ու հրացաններ

Թրամփը լսում է կնոջ կարծիքը և պարբերաբար խորհրդակցում նրա հետ. CNN

Հայաստան-Ադրբեջան տրանսպորտային միջանցքը կարող է դառնալ Չինաստան-Եվրոպա առևտրային ուղու մի մասը, եթե ԱՄՆ-ը չսահմանափակի. Bloomberg

Իտալիայի դեսպանին բողոք են հայտնել Ֆրանսիայի ԱԳՆ-ում

Թուրքիայի արևմուտքում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Չինաստանը կկառուցի աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանը