Սիրիայի ԱԳ նախարարն Անկարայում հանդիպել է իր թուրք գործընկերոջ հետ
Օգոստոսի 23, 2025

Սիրիայի ԱԳ նախարարն Անկարայում հանդիպել է իր թուրք գործընկերոջ հետ

By Օգոստոսի 13, 2025 17

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ աշ-Շեյբանին Անկարայում հանդիպել է Թուրքիայի իր պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին հայտնում է Syria TV-ն։

Երկկողմ հանդիպումից հետո տեղի է ունեցել համատեղ մամուլի ասուլիս, որի ընթացքում աշ-Շեյբանին ընդգծել է՝ ներկայիս մարտահրավերները ոչ պակաս լուրջ են, քան պատերազմի ընթացքում Սիրիայի առջև ծառացած մարտահրավերները, որոնցից են Իսրայելի միջամտություններն ու հարձակումները, որոնք սպառնում են երկրի և տարածաշրջանի կայունությանը։

Աշ-Շեյբանին նշել է, որ թուրքական կողմի հետ քննարկել է քաղաքական համագործակցության և անվտանգության համակարգման ուղիները։ Նա ողջունել է տեղահանված սիրիացիների աստիճանական վերադարձն իրենց բնակավայրեր՝ ընդգծելով, որ Սիրիայի կայունությունը կայունություն է ամբողջ տարածաշրջանի համար։

Նրա խոսքով՝ աս-Սուեյդան Սիրիայի անբաժանելի մասն է, իսկ նրա ժողովուրդը՝ հասարակական կառուցվածքի հիմնական բաղադրիչը։ Պաշտոնյան նահանգում տեղի ունեցածը համարել է Իսրայելի կողմից կրոնական բախումներ հրահրելու դավադրության արդյունք։

Իր հերթին, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իսրայելը ջանքեր է գործադրում Սիրիան թուլացնելու և այնտեղ քաոսի մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ։ Նա զգուշացրել է, որ դա հետևանքներ կունենա ամբողջ տարածաշրջանի համար։

Ֆիդանը նշել է, որ Թուրքիան համագործակցում է Սիրիայի հետ՝ նպատակ ունենալով վերացնել դավադրություններն ու խոչընդոտները և զարգացնել տարբեր ոլորտներ, մասնավորապես՝ տնտեսությունը՝ փախստականների վերադարձի համար հարմար միջավայր ստեղծելու նպատակով։

Ֆիդանը նաև ընդգծել է, որ Սիրիայի հարաբերությունները տարածաշրջանային երկրների, այդ թվում՝ Թուրքիայի հետ վերջին ամիսներին որակական թռիչքներ են գրանցել, չնայած դավադրություններ հրահրել ձգտող կողմերի առկայությանը։

Ֆիդանը հավելել է, որ Թուրքիան կաջակցի Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականության պահպանմանը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Չինաստանը կկառուցի աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանը

Արևմտյան Նեղոսի տենդը տարածվում է ամբողջ Եվրոպայում

ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարները անվտանգային հարցեր են քննարկել

Մակրոնը Վրաստանում Ֆրանսիայի նոր դեսպան է նշանակել

Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Կլեբան-Բիկ և Սրեդնեե բնակավայրերը

Թուրքիան միլիարդներ կստանա Զանգեզուրի միջանցքից. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 25-ից սեպտեմբերի 8-ը կանխատեսվում է նորմայից բարձր

Զելենսկին պատրաստ է քննարկել տարածքների հարցը բացառապես Պուտինի հետ հանդիպման ժամանակ

ԵՄ-ն 2025 թվականին Ուկրաինային է փոխանցել սառեցված ռուսական ակտիվներից ստացված 10.1 միլիարդ եվրո

Չինաստանը նոր նավահանգիստ կկառուցի Ռուսաստանի հետ սահմանին

Չինաստանը նոր նավահանգիստ կկառուցի Ռուսաստանի հետ սահմանին

Մենք այլ կերպ կվարվենք, եթե ապացույցներ հայտնվեն, որ Ադրբեջանը գործել է մեր դեմ. Ալի Լարիջանի

Պեկինում սեպտեմբերի 3-ին. «Վճռորոշ պահ». Գերմանիան հայտարարություն է տարածել Ուկրաինայի ճակատագրի վերաբերյալ

Թրամփի գալով թունելի վերջում լույս է երևում․ Պուտին

Ուշադիր հետևելու եմ Զելենսկու քայլերին. Թրամփը խոստացել է «շատ կարևոր որոշում»