Օմանը Հայաստանի քաղաքացիներին ազատել է վիզայի պահանջից
Օգոստոսի 23, 2025

Օմանը Հայաստանի քաղաքացիներին ազատել է վիզայի պահանջից

By Օգոստոսի 12, 2025 17

Երևանում օգոստոսի 11-ին տեղի են ունեցել հերթական քաղաքական խորհրդակցությունները Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարությունների միջև: Պատվիրակությունները գլխավորել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Օմանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսա Ալ-Հարթին:

Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Օմանի միջև քաղաքական երկխոսության և մի շարք ոլորտներում առկա համագործակցության բարձր մակարդակը՝ այս համատեքստում կարևորելով Օմանում ՀՀ ռեզիդենտ դեսպանության բացումը:

Քննարկվել են երկկողմ առևտրաշրջանառության ծավալների աճին, ներդրումների խթանմանը, ենթակառուցվածքների, տրանսպորտի, էներգետիկայի ոլորտներում առկա փոխգործակցության խորացմանն ուղղված հարցեր: Կողմերը կարևորել են նաև զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացման ուղղությամբ համատեղ քայլերի իրագործումը:

Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսա Ալ-Հարթին հայտնել է, որ Օմանի կառավարությունը, բարձր գնահատելով ՀՀ կառավարության՝ Օմանի քաղաքացիների համար ՀՀ մուտքի արտոնագրի պահանջից միակողմանիորեն ազատելու որոշումը, որոշում է կայացրել ս.թ. օգոստոսի 11-ից փոխադարձաբար ազատել ՀՀ քաղաքացիներին Օմանի մուտքի արտոնագրի պահանջից, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացիներն այսուհետ կկարողանան կարճաժամկետ այցերով ուղևորվել Օման՝ խթանելով երկու երկրների զբոսաշրջային կապերն ու միջմարդկային շփումները:

Քաղաքական խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև ընթացող աշխատանքներին և փոխաջակցությանը, ինչպես նաև քննարկվել են երկու երկրների միջև փոխհամաձայնեցման փուլում գտնվող միջպետական փաստաթղթերի վերջնականացման և կնքման հետ կապված հարցեր:

Օմանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսա Ալ-Հարթին վերահաստատել է Օմանի Սուլթանության դիրքորոշումը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանն աջակցության վերաբերյալ՝ շնորհավորելով հայաստանցի պաշտոնակցին օրեր առաջ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի մասնակցությամբ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի կողմից երկու երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման կապակցությամբ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանային խաղաղության հասնելու Հայաստանի Հանրապետության տեսլականը, անդրադարձել ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի կարևորագույն այլ հարցերի:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հայաստան-Ադրբեջան տրանսպորտային միջանցքը կարող է դառնալ Չինաստան-Եվրոպա առևտրային ուղու մի մասը, եթե ԱՄՆ-ը չսահմանափակի. Bloomberg

Իտալիայի դեսպանին բողոք են հայտնել Ֆրանսիայի ԱԳՆ-ում

Թուրքիայի արևմուտքում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Չինաստանը կկառուցի աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանը

Արևմտյան Նեղոսի տենդը տարածվում է ամբողջ Եվրոպայում

ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարները անվտանգային հարցեր են քննարկել

Մակրոնը Վրաստանում Ֆրանսիայի նոր դեսպան է նշանակել

Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Կլեբան-Բիկ և Սրեդնեե բնակավայրերը

Թուրքիան միլիարդներ կստանա Զանգեզուրի միջանցքից. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 25-ից սեպտեմբերի 8-ը կանխատեսվում է նորմայից բարձր

Զելենսկին պատրաստ է քննարկել տարածքների հարցը բացառապես Պուտինի հետ հանդիպման ժամանակ

ԵՄ-ն 2025 թվականին Ուկրաինային է փոխանցել սառեցված ռուսական ակտիվներից ստացված 10.1 միլիարդ եվրո

Չինաստանը նոր նավահանգիստ կկառուցի Ռուսաստանի հետ սահմանին

Չինաստանը նոր նավահանգիստ կկառուցի Ռուսաստանի հետ սահմանին

Մենք այլ կերպ կվարվենք, եթե ապացույցներ հայտնվեն, որ Ադրբեջանը գործել է մեր դեմ. Ալի Լարիջանի