Պենտագոնի ղեկավարը հայտնել է Ուկրաինայում խաղաղության համար տարածքների փոխանակման անհրաժեշտության մասին
Օգոստոսի 23, 2025

Պենտագոնի ղեկավարը հայտնել է Ուկրաինայում խաղաղության համար տարածքների փոխանակման անհրաժեշտության մասին

By Օգոստոսի 12, 2025 15

Ուկրաինայում իրավիճակի կարգավորումը հնարավոր է՝ պահանջի փոխադարձ զիջումներ, որոնք, ամենայն հավանականությամբ, կենթադրեն տարածքների փոխանակում։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։

«Կարծում եմ՝ հնարավորություն կա (խմբ.՝ խաղաղության հասնելու)։ Նախագահը ներկայացրել է պարամետրերը, (խմբ.՝ հատուկ բանագնաց) Սթիվ Ուիթքոֆը՝ նույնպես…. Բանակցային մասում, գիտեք, կարող են լինել տարածքների փոխանակումներ, զիջումներ։ Ոչ ոք գոհ չի լինի», – նշել է Հեգսեթը։

Նա հավելել է, որ այս պատերազմն «առաջացել է նախորդ վարչակազմերի՝ Օբամայի և Բայդենի թուլության պատճառով», իսկ նախագահ Թրամփը եկել է, որպեսզի խաղաղություն հաստատի։

Հեգսեթը նշել է, որ դեռ չգիտի՝ արդյոք ներկա կլինի բանակցություններին, թե ոչ.  դա կախված է իր գրաֆիկից։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը CNN-ի հետ զրույցում հայտնել էր, որ Միացյալ Նահանգներն արդեն սկսել է քննարկումները ռուսական կողմի հետ տարածքների հնարավոր փոխանակման վերաբերյալ։

Ուկրաինայի հարցը կլինի Ալյասկայում կայանալիք ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովի կենտրոնական թեման։ ԱՄՆ պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Դոնալդ Թրամփը, նախկինում հայտարարել են, որ վարչակազմը ձգտում է հակամարտության արագ և բանակցային լուծման։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը լսում է կնոջ կարծիքը և պարբերաբար խորհրդակցում նրա հետ. CNN

Հայաստան-Ադրբեջան տրանսպորտային միջանցքը կարող է դառնալ Չինաստան-Եվրոպա առևտրային ուղու մի մասը, եթե ԱՄՆ-ը չսահմանափակի. Bloomberg

Իտալիայի դեսպանին բողոք են հայտնել Ֆրանսիայի ԱԳՆ-ում

Թուրքիայի արևմուտքում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Չինաստանը կկառուցի աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանը

Արևմտյան Նեղոսի տենդը տարածվում է ամբողջ Եվրոպայում

ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարները անվտանգային հարցեր են քննարկել

Մակրոնը Վրաստանում Ֆրանսիայի նոր դեսպան է նշանակել

Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Կլեբան-Բիկ և Սրեդնեե բնակավայրերը

Թուրքիան միլիարդներ կստանա Զանգեզուրի միջանցքից. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 25-ից սեպտեմբերի 8-ը կանխատեսվում է նորմայից բարձր

Զելենսկին պատրաստ է քննարկել տարածքների հարցը բացառապես Պուտինի հետ հանդիպման ժամանակ

ԵՄ-ն 2025 թվականին Ուկրաինային է փոխանցել սառեցված ռուսական ակտիվներից ստացված 10.1 միլիարդ եվրո

Չինաստանը նոր նավահանգիստ կկառուցի Ռուսաստանի հետ սահմանին

Չինաստանը նոր նավահանգիստ կկառուցի Ռուսաստանի հետ սահմանին