Երուսաղեմի մոտակայքում hարձակվել են ՌԴ դեսպանատան մեքենայի վրա. ՌԴ ԱԳՆ-ն պնդում է՝ միջադեպը տեղի է ունեցել իսրայելցի զինվորականների թողտվությամբ
Օգոստոսի 23, 2025

Երուսաղեմի մոտակայքում hարձակվել են ՌԴ դեսպանատան մեքենայի վրա. ՌԴ ԱԳՆ-ն պնդում է՝ միջադեպը տեղի է ունեցել իսրայելցի զինվորականների թողտվությամբ

By Օգոստոսի 06, 2025 15

Հուլիսի 30-ին Երուսաղեմի մոտակայքում գտնվող Գիվատ Ասաֆ ապօրինի իսրայելական բնակավայրի տարածքում մի խումբ վերաբնակիչների կողմից հարձակման է ենթարկվել Պաղեստինի ազգային ինքնավարությունում Ռուսաստանի առաքելության դիվանագիտական համարանիշներով ծառայողական մեքենան, որում գտնվել են Իսրայելի արտաքին գործերի նախարարությունում հավատարմագրված Ռուսաստանի դիվանագիտական առաքելության աշխատակիցներ. այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնբական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մանրամասնելով, որ  Թել Ավիվում Ռուսաստանի դեսպանատունը համապատասխան դիմում է ներկայացրել Իսրայելի իշխանություններին՝ հուսալով, որ իսրայելական կողմը համապատասխան եզրակացություններ կանի։ 

«Մեքենային հասցվել է մեխանիկական վնաս։ Հարձակումն ուղեկցվել է ՌԴ դիվանագետների հասցեին բանավոր սպառնալիքներով։ Հատկապես շփոթեցնող և անընդունելի է այն փաստը, որ միջադեպը տեղի է ունեցել դեպքի վայրում գտնվող իսրայելցի զինվորականների թողտվությամբ, որոնք նույնիսկ չեն փորձել կանխել հարձակվողների ագրեսիվ գործողությունները։

Մենք այս միջադեպը համարում ենք 1961 թվականի Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի կոպիտ խախտում, քանի որ կոնվենցիան, ի թիվս այլնի, պահանջում է ընդունող պետությունից ապահովել օտարերկրյա առաքելությունների սեփականության անձեռնմխելիության սկզբունքի հարգումը և պատշաճ հարգանքով վերաբերվել այնտեղ հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներին՝ ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու նրանց անձի, ազատության և արժանապատվության նկատմամբ ցանկացած ոտնձգություն։

Համապատասխան դիմումը Իսրայելի իշխանություններին ներկայացրել է Թել Ավիվում Ռուսաստանի դեսպանատունը։ Հուսով ենք, որ իսրայելական կողմը համապատասխան եզրակացություններ կանի»,- ասված է Զախարովայի հայտարարությունում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Զելենսկին կրկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպել ցանկացած ձևաչափով

Էրդողանի կինը նամակ է գրել Մելանյա Թրամփին

Արքեպիսկոպոս Ալեքսին ներողություն է խնդրել Ալյասկայում Պուտինին ընդունելու համար

Դեսպանությունում հրաժեշտ են տվել Լիլիթ Մակունցին

Վեց ահաբեկիչ է ոչնչացվել․ Իրանի հետախուզություն

Սանկտ Պետերբուրգը և Լենինգրադի մարզը ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման. «Պուլկովոն» դադարեցրել է թռիչքները

Նիկոլ Փաշինյանը «Մերիդիան» էքսպո կենտրոնում ծանոթացել է կենտրոնի պայմաններին

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «SHACMAN» ինքնաթափ և «VOLVO» բեռնատարները

Եվրոպան դադարեցնում է դեպի ԱՄՆ ծանրոցների առաքումները՝ Թրամփի կողմից հարկային արտոնությունների չեղարկման պատճառով

Շիրակում հայտնաբերվել են ինքնաձիգեր, ատրճանակներ ու հրացաններ

Թրամփը լսում է կնոջ կարծիքը և պարբերաբար խորհրդակցում նրա հետ. CNN

Հայաստան-Ադրբեջան տրանսպորտային միջանցքը կարող է դառնալ Չինաստան-Եվրոպա առևտրային ուղու մի մասը, եթե ԱՄՆ-ը չսահմանափակի. Bloomberg

Իտալիայի դեսպանին բողոք են հայտնել Ֆրանսիայի ԱԳՆ-ում

Թուրքիայի արևմուտքում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Չինաստանը կկառուցի աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանը