Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի վերադարձին հաշված ամիսներ են մնացել: Բոլորը հասկանում են, որ Միացյալ նահանգների նման կարեւոր երկրում Նիկոլ Փաշինյանը ոչ թե փորձառու դիվանագետ է նշանակելու, այլ իրեն հավատարիմ մարդ` թիմակից, որին վստահում է, որովհետեւ գերտերությունում դեսպանի պաշտոնը նաեւ ստվերային շփումներ է ենթադրում, իսկ դիվանագետներին նա, որպես կանոն, յուրային չի համարում, չի վստահում:
Սա գիտեն նաեւ նրա թիմում եւ, ասում են` այժմ թեժ պայքար է գնում Վաշինգտոն գործուղվելու պատվին արժանանալու եւ ԱՄՆ-ում անդարդ ու ապահով կյանքով մի քանի տարի ապրելու հնարավորության համար: ՔՊ-ական շրջանակներից տեղեկացանք, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնի հիմնական հավակնորդները երկուսն են` ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը եւ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Արսեն Թորոսյանը, ինչպես շատերն են նկատել, վերջին շրջանում հաճախ է ուղեկցում Նիկոլ Փաշինյանի` արտերկրյա այցերի ժամանակ եւ ուղղակի կաշվից դուրս է գալիս Նիկոլական թեզերն առաջ տանելու համար` ելույթներ է ունենում, ստատուսներ է գրում` շշպռելով քաղաքական հակառակորդներին, օրերս էլ պատռեց Փաշինյանին իմպիչմենտի ենթարկելու մասին իրեն ուղղված դիմումը` ոտնահարելով «Դիմումների եւ բողոքների քննության մասին» ՀՀ օրենքը:
Իսկ Նարեկ Մկրտչյանը, ով նաեւ ՔՊ արտաքին կապերի պատասխանատուն է, վերջին տարիներին բազմիցս ԱՄՆ է մեկնել` տարբեր ֆորումների է մասնակցել, Թրամփի երդմնակալությանն է մասնակցել եւ անգամ Մարկո Ռուբիոյի հետ լուսանկար ունի: Մեր աղբյուրն ասում է, որ իրենք առավել հավանական են համարում Մկրտչյանի նշանակումը, չնայած` հանուն արդարության, պետք է նրան նախարարի պաշտոնից էլ ազատած լինեին, քանի որ` լինելով փարաքարցի եւ գործի պատասխանատուն, տապալեցին Փարաքարի ընտրությունները` չկարողանալով ՔՊ-ին բավարար ձայներ բերել»:
«Հրապարակ» թերթը գրում է. ««Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքից հետո «Հանրապետություն» եւ «Քաղպայմանագիր» կուսակցությունների միջեւ «բազառ» է սկսվել: ՔՊ-ում հասկանում են, որ եթե թաղապետը չազատվի պաշտոնից` տեսախցիկի առաջ խմբակային ծեծին մասնակցելուց հետո, ապա դա իրենց չի ներելու վրդովված հանրությունը:
Սակայն, մյուս կողմից, Արամ Զավենիչի կուսակիցները «պատվի հարց» են համարում իրենց կուսակցի պաշտոնավարման հարցը եւ շատ արմատական են տրամադրված: Հենց դեպքի օրը «Հանրապետության» կուսակցական ակտիվը մի քանի ժամ քննարկել է կատարվածը եւ որոշել, որ «իրեն հարգող ցանկացած տղամարդ սադրանքներին այդպես պետք է պատասխաներ», ուստի կոալիցիոն գործընկերներին բաց տեքստով շանտաժ են արել, որ եթե նման որոշում կայացվի, եւ իրենց թաղապետին պատժեն` գործից ազատեն, ապա Երեւանի ավագանիում իշխանության կոալիցիան կքանդվի, եւ ՔՊ-ն կկորցնի նաեւ Երեւանը։
Հիշեցնենք, որ ՔՊ-ն Երեւանում իշխանություն ունի՝ բացառապես շնորհիվ «Հանրապետության» եւ Դոգի, որոնց տված ձայների շնորհիվ է Տիգրան Ավինյանը քաղաքապետ դարձել: Թերեւս, նաեւ այս «բազառներից» հետո է քաղաքական որոշում ընդունվել, որ հանրային զայրույթը գոնե մեղմելու համար քրեական հետապնդում սկսվի` մեղմ հոդվածով:
Եվ տեղեկացրին, որ 2 քրեական վարույթ է հարուցվել․ մեկը՝ նախորդ օրը կազմակերպված ակցիայի հետ կապված, որի ժամանակ թաղապետի լուսանկարի վրա յոգուրտ էին լցնում Արթուր Չախոյանն ու Մեսրոպ Մանուկյանը: Մյուսը՝ մի խումբ անձանց կողմից խմբակային ներգործության հոդվածով, որով անցնում է նաեւ թաղապետը: Որոշ ժամանակ իբրեւ թե կքննեն այս գործերը, ապա կառաջարկեն` երկուսն էլ կարճել, եւ թաղապետն էլ կշարունակի։
Ռուսաստանի և Աբխազիայի միջև 1993 թվականից ի վեր առաջին կանոնավոր չվերթն իրականացնող ինքնաթիռը վայրէջք է կատարել Սուխումի միջազգային օդանավակայանում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ինքնաթիռին օդանավակայանում դիմավորվել են տոնական մթնոլորտում։ Արարողությանը մասնակցել են Աբխազիայի նախագահ Բադրա Գունբան, Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն, կառավարության անդամներ, քաղաքական կազմակերպությունների և կուսակցությունների ղեկավարներ։
Մոսկվայից առաջին չվերթը կատարել է ЮВТ аэро ավիաընկերությունը Վնուկովո-Սուխում երթուղով, երկրորդը տեղի կունենա մայիսի 3-ին, որից հետո չվերթեր կիրականացվեն շաբաթը մեկ անգամ՝ շաբաթ օրերին։ Աբխազիայի մայրաքաղաքից հետադարձ թռիչքը Մոսկվայի ժամանակով ժամը 19:30-ին է, Վնուկովո օդանավակայանում վայրէջքը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 23:00-ին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և այլ աշխատակիցներ հեռացվել են պաշտոնից, հեռացվել է նաև Ուոլցի տեղակալ Ալեքս Վոնգը, գրում է Fox News-ը։
Կայքը նշում է, որ Ուոլցը մարտից ի վեր քննադատության է ենթարկվում դեմոկրատների և այլ քաղաքական գործիչների կողմից՝ Atlantic-ի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգին Signal-ում ավելացնելու հետ կապված։
Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ այս պաշտոնում նրան կարող է փոխարինել Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆֆը։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև շաբաթ օրը նախատեսված անուղղակի բանակցությունների չորրորդ փուլի հետաձգման մասին։
«Արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է իրանա-ամերիկյան անուղղակի բանակցությունների հաջորդ փուլի ժամանակացույցի փոփոխության մասին, որը նախատեսված էր անցկացնել Հռոմում շաբաթ օրը՝ մայիսի 3-ին»,- ասվում է Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Tert.am-ի տեղեկություններով, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել:
ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանն էլ իր էջում գրել է. «Ապրիլի 29-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով)»:
Ադրբեջանը նախորդ գիշեր շուրջ 4-ժամյա անընդմեջ կրակահերթեր է իրականացրել Խնածախ գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Եթե մյուս հատվածներում` Արավուս, Խոզնավար կամ Ջերմուկ, կրակոցներն ավանդական գրաֆիկով է եղել` երեկոյան 22.30-ից մինչև 04.30, 2 ժամը մեկ ու կարճ կրակահերթեր, ապա Խնածախի ադրբեջանական դիրքերից առավելագույնը 5 րոպե դադարով կրակահերթեր են եղել:
Ընդ որում` կրակահերթերը եղել է ոչ թե մեկ, այլ մի քանի ադրբեջանական դիրքերից:
Որքան էլ իշխանությունը պնդի, որ կրակահերթերը հիմնականոն անկանոն բնույթ ունեն, սակայն հայկական բնակավայրերի` առաջնագծին մոտ գտնվելը բավականին լարված և վտանգավոր իրադրություն է ստեղծում և´ մեր դիրքերի, և´ սահմանամերձ գյուղերի համար»,-գրել է նա:
Սարյան փողոցում պայթյունի հետևանքով կա երկու տուժած։ Այս մասին հայտնել է ՆԳՆ-ն․
«Նախնական տեղեկություններով՝ կա երկու տուժած։ Նրանցից մեկը տեղափոխվել է բժշկական կենտրոն, մյուսը բուժօգնություն է ստացել տեղում»։
Հիշեցնենք, որ Սարյան փողոցում պայթյուն էր տեղի ունեցել։ ՆԳՆ-ից հայտնել են, որ ահազանգ է ստացվել, որ մեքենայի գազաբալոն է պայթել։
Մայիսի 1-ին, ժամը 19:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան փողոցի 2/2 հասցեի մոտակայքում ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ոստիկանության կարգախմբեր։
Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել գազաբալոնի պայթյուն․ կան տուժածներ։
Ըստ նախնական տվյալների տուժել է երկու քաղաքացի, որոնցից մեկը տեղում ստացել է համապատասխան օգնություն, իսկ մյուսը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Սարյան փողոցում պայթյուն է տեղի ունեցել։ ՆԳՆ-ից հայտնել են, որ ահազանգ է ստացվել, որ մեքենայի գազաբալոն է պայթել։
«ՆԳՆ Փրկարար ծառայությունից մեկ մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր»,- տեղեկացրին ՆԳՆ-ից։