ArmNews
Հունիսի 23, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը Մոսկվայի մարզում առատ ձյուն է տեղացել, ինչի հետևանքով ծառեր են տապալվել՝ առաջացնելով խցանումներ։ Տրանսպորտի նախարարությունը զգուշացրել է վատ եղանակի պատճառով ցամաքային տրանսպորտի հնարավոր ուշացումների մասին։

Ռուսաստանի մայրաքաղաքում ձյան տեղումներն ու դրա հետևանքով երկաթուղային ենթակառուցվածքների վրա ընկած ծառերը առաջացրել են նաև էլեկտրագնացքների երթևեկության խափանումներ։

Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ այս գիշեր կդիտվեն ցրտահարություններ, իսկ ճանապարհներին՝ մերկասառույց։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել լիցենզիայի տրամադրման կարգերում փոփոխություն և լրացում կատարելու նախագիծը։

Առաջարկվում է ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ կատարել խմբագրումներ՝ փոփոխելով նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար ուսումնական տարածքի հասարակական նպատակային նշանակության պահանջը, ինչպես նաև նշված հաստատություններում իջեցնելով հիմնական աշխատողների տոկոսային շեմը։

Ըստ հիմնավորման՝ փոփոխությունը կնպաստի, որպեսզի զարգացման կենտրոնների անվան տակ գործող, սակայն ըստ էության  նախադպրոցական  ծառայություններ մատուցող կազմակերպությունները կարողանան առանց խոչընդոտների լիցենզավորվել։

Ուսումնական տարածքի հասարակական նպատակային նշանակության պահանջի վերաբերյալ տարբեր քննարկումների արդյունքում պարզ է դարձել, որ նախադպրոցական մի շարք ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ նախադպրոցական հիմնական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների համար լիցենզավորման ժամանակ կարող է խնդիր առաջանալ, քանի որ դեռևս կան մեծ թվով ուսումնական հաստատություններ, որոնք գործունեություն են իրականացնում բնակելի նշանակության տարածքներում: Ըստ այդմ՝ անհրաժեշտություն է առաջացել նախադպրոցական հիմնական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների համար ուսումնական տարածքի հասարակական նպատակային նշանակության պահանջը փոխարինել հասարակական և բնակելի նպատակային նշանակության տարածք ունենալու պահանջով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախադպրոցական ծառայություն մատուցող կազմակերպություններն իրականացնում են նաև մինչև 4 ժամ տևողությամբ ծառայություն, առաջարկվում է վերանայել մանկավարժական կազմի հիմնական աշխատողների պահանջը, քանի որ օրվա մի մասը նշված մասնագետներն աշխատում են այլ հաստատություններում: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ նախատեսվում է հիմնական աշխատողների 80%-ի շեմն իջեցնել 50%-ի։

Նախադպրոցական տարբեր կրթական ծրագրեր և նախադպրոցական ծառայություններ իրականացնող ոչ պետական կենտրոնները, լիցենզավորվելով և գործելով լիազոր մարմնի վերահսկողության ներքո, կապահովեն երեխաների առողջության և անվտանգության նվազագույն պահանջները (հիգիենիկ և սանիտարահամաճարակային, հակահրդեհային անվտանգության և այլն), ինչպես նաև կրթության բովանդակությամբ ներկայացվող վերջնարդյունքները։

Նախագծի քննարկումն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում կշարունակվի մինչև մայիսի 13-ը: Քաղաքացիները, շահագրգիռ կազմակերպություններն ու կառույցները կարող են ներկայացնել իրենց կարծիքները, դիտողություններն ու առաջարկները:

Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իրենց էջերում գրառումներ են արել՝ անդադատնալով «Հայաստան» խմբակցության տարածած հաղորդագրությանը՝ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացի մասին։

«Տպավորություն ունեմ, որ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության Facebook-ի օգտահաշիվը կոտրվել է խակերների կողմից և խմբակցության անունից հայտարարություն է տեղադրվել՝ ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի մասին։

Առաջարկում եմ օգտահաշիվը կառավարող գործընկերներին ցուցաբերել զգոնություն, անհրաժեշտության դեպքում հեռացնել «Հայաստան» դաշինիք պատգամավորներին թիրախավորելու և նրանց հեղինակության դեմ արված հայտարարությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Էդգար Ղազարյանը։

Նարեկ Մալյանն էլ գրել է․

««Կրելու ենք» կարգախոսով ընտրողների քվեն ստացած, բայց այդպես էլ երբեք ոչ մի անգամ չկրած Հայաստան դաշինքը տարածել է հայտարարություն ըստ որի

1. նիկոլին հեռացնելու միակ տարբերակին՝ իմպիչմենտին չորս տարվա ընթացքում այդպես էլ պատրաստ չի: 4 տարվա ընթացքում դաշինքը այդպես էլ չունեցավ նիկոլին փոխարինող թեկնածու:
2. Ընդդիմադիր պատգամավորները իրենց ստորագրությունները փորձում են «թանկով» ծախել առաջ քաշելով ինչ որ պայմանններ:
3. «Նախ փողոց գեներացրեք, հետո մեզ կտրեք մեր կարևոր գործերից» թեզը ծիծաղալու է, որովհետև իմպիչմենտի խոստումով առնվազն 3 անգամ ծանրակշիռ փողոց է գեներացվել ու տապալվել, բայց իմպիչմենտ այդպես էլ չի նախաձեռնվել:

Այս հայտարարությունը ոչ այլ ինչ է քան ծաղր ընտրողին, ծաղր ընդդիմությանը մինչ այժմ հավատացած ցուցարարին, ծաղր ցույցերի ժամանակ ծեծվող միամիտ մարդկանց, ծաղր ձերբակալվողներին:

Այսպես է ծաղրում ԱԺ պատգամավորների մի ամբողջ խմբակցություն իրենց հավատացողներին ու իրենց հետ հույսեր կապողներին:
Սա կանխատեսելի էր))) հետևաբար սրա հակաքայլերը ևս մտածած էին մեր կողմից:

Մնացածի մասին շուտով կխոսեմ ուղիղ եթերում»։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Գաբրիել վարդապետ Սարգսյանը, ազատվելով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Սուրբ Շողակաթ վանքում՝ որպես հոգևոր սպասավոր։

Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաջողության կարևորագույն գործոններից մեկն իր գործի հանդեպ անկեղծ սերն է: Նրա խոսքերը մեջբերում է Lenta-ն։

«Դա չափազանց կարևոր էդուք պետք է սիրեք այն, ինչ անում եք: Ես հազվադեպ եմ հանդիպում հաջողակ մարդկանց, ովքեր չեն սիրում իրենց գործը», - նշել Է Թրամփը։ 

ԱՄՆ նախագահը հավելել է, որ աշխատանքը պետք է ընկալվի որպես հաճույքի աղբյուր՝ հոբբի: Նա կարծում է, որ եթե գործընթացը չուրախացներ, ապա չէր կարողանա հաջողության հասնել ոչ բիզնեսում, ոչ էլ զվարճանքի ոլորտում։ 

Գյումրիի ավագանին մայիսի 2-ին կայացած նիստի ընթացքում ձայների մեծամասնությամբ ընտրեց երկու փոխքաղաքապետերի։

Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առաջարկով 17 կողմ, 13 ձեռնպահ ձայներով քաղաքապետի առաջին տեղակալ ընտրվեց Ավետիս Գուրգենի Առաքելյանը, որը Վարդան Ղուկասյանի դստեր ամուսինն է։ Գագիկ Գևորգի Մանուկյանն էլ ձայների նույն հաշվարկով  դարձավ երկրորդ տեղակալ։ 

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, անդրադառնալով այն հանգամանքին, որ նորընտիր փոխքաղաքապետերից մեկը իր դստեր ամուսինն է, շեշտեց, որ նրա նկատմամբ ավելի պահանջկոտ է լինելու.«Կապ չունի, որ իմ փեսան է, ես ավելի պահանջկոտ եմ լինելու։ Իմ հետ աշխատելը հեշտ չի լինի», ասել է Վարդան Ղուկասյանը։   

Գագիկ Մանուկյանն էլ շնորհակալություն հայտնեց վստահության համար։ Նա հատկապես շնորհակալություն հայտնեց ձեռնպահ քվեարկած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամներին՝  նշելով, որ դա ավելի պարտավորեցնող է դարձնում իր աշխատանքը տվյալ պաշտոնում։  Նիստին ներկա էին ավագանու մանդատ ստացած բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները։

Ավագանին, փոխքաղաքապետերից բացի, ընտրեց նաև գործող  մշտական հանձնաժողովների՝ քաղաքաշինական և հողօգտագործման, ֆինանսավարկային և տնտեսական, իրավական, մշակույթի, կրթության, սպորտի և սոցիալական հարցերի հանձնաժողովների նախագահներին և քարտուղարներին։ Թեև ավագանու որոշմամբ Գյումրիի ավագանու հաջորդ հերթական նիստը կկայանա հունիսի 20-ին, սակայն, ելնելով կուտակված հարցերից, տեղի կունենա նաև ավագանու արտահերթ նիստ։

Լեհաստանի Եվրամիության (ԵՄ) Խորհրդի նախագահությունը ստանձնելուց հետո, Թուրքիայում ԵՄ պատվիրակության և Անկարայում Լեհաստանի դեսպանատան կողմից կազմակերպվել է լրատվամիջոցների համար շրջայց դեպի Վարշավա։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Շրջայցի շրջանակում տեղի են ունեցել հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են Լեհաստան-Թուրքիա հարաբերությունները, Թուրքիա-ԵՄ համագործակցությունը, Թուրքիայի` ԵՄ անդամակցության գործընթացը, ինչպես նաև զբոսաշրջության, պաշտպանության և անվտանգության ոլորտներին առչվող հարցեր։

Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Աննա Ռադվանն, անդրադառնալով Թուրքիայի ԵՄ անդամակցությանը, նշել է, որ ուշադրությամբ հետևում են այդ գործընթացին։ 

Միևնույն ժամանակ ընդգծել է. «Եվրոպայի անվտանգության ճարտարապետությունը» նոր է ծնվում և հավելել, որ Թուրքիայի տեղն այս առումով պարզ կդառնա առաջիկա ժամանակահատվածում։

«Արթուն ենք» նախաձեռնության անդամ Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տեղեկացնեմ որ իմպիչմենտի առաջարկով ուղարկված նամակների առաջին գրավոր պատասխանը արդեն ունենք:

Հեղինակը՝ ՔՊ պատգամավորներից է:

Մանրամասները ավելի ուշ կներկայացնի Էդգար Ղազարյանը»:

Վանաձորում բնակիչները Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում բարձրացրեցին տնակային ավանի՝ տարիներ շարունակ չլուծվող հարցը․

«Հեղափոխությունից հետո վստահ էինք, որ բնակարան ենք ունենալու»,- ասաց կանանցից մեկը։

«Հեղափոխության իմաստն ու նպատակը մարդկանց տներ բաժանելը չի եղել, այլ մարդկանց օգնելը, որ աշխատեն, հարկերը վճարեն ու իրենց համար բնակարան ձեռք բերեն»,- պատասխանեց Փաշինյանը։

«Ամենաճիշտ ձևը այս երեխաների համար լավ կրթություն ապահովելն է, որ մեծանան իրենց համար տուն ձեռք բերեն»,- հավելեց նա։

 
Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան

Եթե ​​Իրանը ցանկանում է ունենալ խաղաղ քաղաքացիական բնույթի միջուկային ծրագիր, այսինքն՝  ատոմակայաններ, ինչպես աշխարհի մյուս երկրներն ունեն, դրան հասնելու միջոց կա:  Կառուցվում են ռեակտորներ, ներմուծվում է հարստացված ուրան՝ այդ ռեակտորներն աշխատացնելու համար:  Այդպես են անում աշխարհի տասնյակ երկրներ։ Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

«Բայց հնարավոր չէ ապրել աշխարհում, որտեղ Իրանը միջուկային զենք ունի», - ասել է պետքարտուղարը:

Նա ընդգծել է, որ աշխարհում ուրան հարստացնող միակ երկրները միջուկային զենք ունեցողներն են։ 

«Իրանը պնդում է, որ միջուկային զենք չի ուզում, բայց հարստացնում է ուրան: Իսկ այն մակարդակը, որով նրանք հարստացնում են ուրանը, տեղին չէ, քանի որ եթե կարող եք հարստացնել 3,67 տոկոսով, ապա ընդամենը մի քանի շաբաթ է պահանջվում հասնելու 20 տոկոսին, այնուհետև 60 տոկոսին, իսկ հետո զենքի համար անհրաժեշտ 80 և 90 տոկոսին:

Առաջ գնալու ճանապարհը հետևյալն է՝  Իրանը պարզապես պետք է ասի՝ համաձայնել ենք այլևս չհարստացնել ուրան, մենք միջուկային էներգիայի համար ռեակտորներին անհրաժեշտ հարստացված ուրանը ներմուծելու ենք:  Սա նրանց համար հնարավորություն է, եթե նրանք օգտվեն դրանից:  Սա լավագույն հնարավորությունն է, որը նրանք կունենան:  Նախագահ Թրամփը խաղաղության նախագահ է: Նա պատերազմ չի ուզում:  Նա չի ցանկանում հակամարտություն... Եվ այստեղ կա առաջ շարժվելու մեկ ճանապարհ:  Բայց այն, ինչ չի կարող լինել, ապրելն է մի աշխարհում, որտեղ Իրանը միջուկային զենք ունի», - ասել է Ռուբիոն:

Պետքարտուղարի խոսքով՝ Իրանը նաև պետք է թույլ տա ամերիկացի տեսուչներին այցելել ու ուսումնասիրել իրանական միջուկային օբյեկտները:

«Պետք է բացեք ձեր բոլոր օբյեկտները: Այսպիսով, կարծում եմ, եթե իրականում Իրանը, ինչպես ինքն է սիրում կրկնել, հետաքրքրված չէ միջուկային զենքով և միայն խաղաղ միջուկային էներգիա են ուզում, այդ դեպքում նրանք չպետք է վախենան ցանկացած տեսակի տեսուչների, այդ թվում՝ ամերիկացիների ստուգումներից։

Իրանի կարող է շահել, ունենալ իրական տնտեսական զարգացում, ներդրումներ իրենց երկրում, բայց պետք է հրաժարվեն ահաբեկիչներին հովանավորելուց, հութիներին օգնելուց, հեռահար հրթիռների կառուցումից, որոնց նմատակը միջուկային զենք ունենալն է, և պետք է հրաժարվեն ուրանի հարստացումից:  Սրանք անհիմն խնդրանքներ չեն։  Ամբողջ աշխարհում կան երկրներ, որոնք ունեն միջուկային էներգիա, բայց չեն հարստացնում ուրան, չունեն հեռահար հրթիռներ և չեն հովանավորում ահաբեկչությունը։  Այդ ճանապարհը կա նրանց համար:  Դա խաղաղության ճանապարհն է:  Եվ անկեղծ ասած, ես աղոթում եմ և հույս ունեմ, և մենք կանենք ամեն ինչ, որպեսզի համոզենք նրանց , որ պետք է ընդունեն դա»,- ասել է Ռուբիոն:

Ֆոտո

ԱՄՆ-ն պատրաստ է վերսկսել Իրանի հետ միջուկային բանակցությունները երկուշաբթի օրվանից. Ռուբիո

Իրանի ԱԳ նախարարը ժամանեց Մոսկվա․ կարևոր հանդիպում է սպասվում

Իրանի թիրախներից մեկը պետք է լինի Իսրայելի բազան Ադրբեջանում․ Fotros Resistance

ԱՄՆ գերակայության նախկին հիմքերն ու խաղի կանոնները կթուլանան

Երևանում՝ ռեստորանում, կնոջ դի են հայտնաբերել

Փարիզը չի մասնակցել Իրանի դեմ ԱՄՆ հարվածներին կամ դրանց պլանավորմանը. ԱԳՆ

Բազմամարդ հանրահավաք Թեհրանում. մասնակցել է նաև նախագահ Փեզեշքիանը

Ահաբեկչություն՝ Դամասկոսի եկեղեցում․ կան զոհեր

Իրանը պատրաստ է լայնածավալ պատերազմի. Հրեական պետության հետ պատերազմը կտևի 2-6 ամիս, որից հետո կգծվի նոր Մերձավոր Արևելքի քարտեզը Fars

Ռուսաստանը, Չինաստանը և Պակիստանը ՄԱԿ ԱԽ-ում Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումը դատապարտող բանաձևի նախագիծ են շրջանառում

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ գործարքի, որը կբխի Թեհրանի շահերից. Ռուբիո

ԱՄՆ-ին չի մտահոգում Իրանի գործակցությունը Ռուսաստանի ու Չինաստանի հետ․ Ռուբիո

ԱՄՆ-ը տարհանում է զորքերը Մերձավոր Արևելքից․ ԱՄՆ բանակի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ

Հորմուզի նեղուցում նավագնացությունը խաթարելու Իրանի փորձն ինքնասպանություն կլինի երկրի համար․ ԱՄՆ փոխնախագահ

ԱՄՆ-ն չի ցանկանում երկարատև հակամարտություն Մերձավոր Արևելքում. ԱՄՆ փոխնախագահ