ArmNews
Հունիսի 23, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

«Գոտի և ճանապարհ» արտահանման կենտրոնի տնօրեն Ռուզաննա Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սույն թվականի ապրիլի 22-24-ը Չինաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվեց «Համապարփակ ռազմավարական գործընկերության հաստատման հայտարարություն», որը բավականին անհանգստացրեց հայ ժողովրդին, և կարծես թե բոլորը մի պահ հիշեցին Չինաստանի կարևորության մասին և Չինաստանի, որպես Հայաստանի համար ստրատեգիական գործընկերոջ կարևորության մասին։
Ադրբեջանի և Չինաստանի միջև ստորագրված փաստաթուղթը բաղկացած է 18 կետից, որոնցից առաջին սկսվում է Ադրբեջանի կողմից Թայվանի՝ Չինաստանի կազմում ճանաչելու մասին հայտարարությամբ։

Այս ստորագրված հայտարարության մեջ, ինչ խոսք կան կետեր, որոնց մասին կարծում եմ Ադրբեջանը խորհելու տեղ ունի, մասնավորապես

– Չինաստանը իր հերթին վճռականորեն աջակցում է Ադրբեջանի խաղաղության օրակարգին և բախման վրա հիմնված աշխարհաքաղաքական խաղերը համարում է հակա արդյունավետ։ (1-ին կետի վերջին պարբերություն)

– Կողմերը ընդգծեցին, որ ահաբեկչությունը, անջատողականությունը և ծայրահեղականությունը զգալի սպառնալիք են ներկայացնում ազգային անվտանգության և տարածաշրջանային կայունության համար, և այդ սպառնալիքների կանխարգելման և համատեղ պայքարի կարևորությունը։ Նրանք նշեցին երկու երկրների իրավապահ մարմինների և անվտանգության ծառայությունների միջև կապերի և փոխանակումների ամրապնդման անհրաժեշտությունը՝ թմրանյութերի հետ կապված հանցագործությունների, միջազգային կազմակերպված հանցագործությունների, ինչպես նաև կիբերանվտանգության մարտահրավերների դեմ համատեղ պայքարելու համար։ (կետ 10)

– Ադրբեջանը ակտիվորեն աջակցում է Չինաստանի Գլոբալ զարգացման նախաձեռնությանը, Գլոբալ անվտանգության նախաձեռնությանը և Գլոբալ քաղաքակրթության նախաձեռնությանը և հայտարարում է իր պատրաստակամության մասին միանալու «Գլոբալ զարգացման նախաձեռնության բարեկամների խմբին»՝ ՄԱԿ-ի «2030 թվականի կայուն զարգացման օրակարգի» իրականացումը արագացնելու ջանքերը համատեղելու համար։

Ադրբեջանը պատրաստ է կապեր և փոխգործակցություն հաստատել չինական կողմի հետ գլոբալ անվտնագության հարցերում և համատեղ ջանքեր գործադրել խաղաղության և անվտանգության ուղղությամբ։ Ադրբեջանական կողմը բարձր է գնահատում Չինաստանի կողմից ՄԱԿ-ում առաջ քաշած «Քաղաքակրթությունների միջև երկխոսության միջազգային օր» սահմանելու որոշումը և պատրաստ է համատեղ պաշտպանել քաղաքակրթությունների բազմազանության նկատմամբ հարգանքը և ակտիվորեն խթանել մարդասիրական փոխանակումն ու համագործակցությունը։ Չինաստանը աջակցում է Ադրբեջանի ջանքերը «Բաքվի գործընթաց» անունով հայտնի նախաձեռնության շրջանակներում, որը ծառայում է որպես միջմշակութային երկխոսության խթանման գլոբալ հարթակ, և իր աջակցությունն է հայտնում այս նախաձեռնության շրջանակներում հրավիրվող գլոբալ ֆորումներին (կետ 15)։

Չինաստանի Ժողովդրական Հանրապետությունը, ինչ խոսք, մշտապես առաջ է մղում իրական խաղաղության օրակարգ և անընդունելի է համարում ուժի միջոցով ցանկացած նպատակին հասնելու փորձերը։ Ադրբեջանը այս համատեքստում չի կարող դառնալ հուսալի գործընկեր Չինաստանի համար, քանի որ իր ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ ակնհայտ են և անթաքույց, իսկ Չինաստան-Հայաստան բարեկամական հարաբերությունները ձևավորված են եղել դեռևս ՄԹԱ 2-րդ դարից, երբ չկար Արդրբեջան ընդհանրապես՝ մինչև 1918թ.։

Չինաստանի կարգավիճակը՝ որպես պատասխանատու գերտերություն, որը հավատարիմ է համամարդկային արժեքներին, վերջին տասնամյակում ավելի ընդգծված է դարձել, Սի Ցզինպինի կառավարման օրոք, որն առաջ քաշելով մի շարք գլոբալ նախաձեռնություններ, որոնք իրենց բնույթով և ռազմավարական տեսլականով միտված են նոր տիպի միջազգային հարաբերություններ ստեղծելուն՝ դարձրել ենք դրանք ավելի արդար և ներառական համամարդկության համար։ Չինաստանի այս քաղաքականությունը լավագույնս արտացոլված է «Մարդկության ընդհանուր ճակատագրի համայնք» կառուցելու հայեցակարգում, որի հիմնքն է «Մեկ Գոտի, Մեկ Ճանապարհ» մեգանախագիծը։
Չինաստանի կողմից քարոզվող խաղաղ գոյակցության գաղափարը սկզբունքորեն հակասում է ուժի միջոցով ցանկացած նպատակին հասնելու փորձերին։ Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը հիմնված է համընդհանուր մարդկային արժեքների և ընդհանուր բարեկեցության ձգտման վրա, որը լավագույնս արտացոլում է Չինաստանի այն հզոր մշակույթը, որը Չինաստանը տալիս է և ներարկում ամբողջ աշխարհի երկրների մեջ։
Ադրբեջանի և Չինաստանի միջև ստորագրված հայտարարության 7-րդ կետը ճանապարհների և բեռնափոխադրումների մասին է՝

– Կողմերը բարձր են գնահատում, երկու երկրների միջև տրանսպորտի ոլորտում համագործակցությունը և, տարածաշրջանային կապը խթանելուն զուգընթաց, հայտնում են իրենց պատրաստակամությունը շարունակելոլ աջակցել տրանսպորատյին ենթակառուցվածքների զարգացմանը, լոգիստիկայի և տրանսպորտային արդյունավետության բարելավմանը։
Կողմերը բարձր գնահատեցին Ադրբեջանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովդրական հանրապետության կառավարության միջև միջազգային բազմամոդալ փոխադրումների մասին համաձայնագրի ստորագրումը։ Չինաստանը պատրաստ է համագործակցել Ադրբեջանի և այդ երթուղու երկայնքով գտնվող այլ երկրների հետ՝ մաքսային ձևակերպումների հարմարավետության և բեռնափոխադրումների արդյունավետության անընդհատ բարելավման համար, այդպիսով համատեղ ստեղծելով անվտանգ, կայուն և ուղիղ Չինաստան-Եվրոպա-Չինաստան Տրանսկասպյան արագընթաց երթուղիներ։ Երկու կողմերն էլ շահագրգռված են միջազգային ճանապարհային փոխադրումների վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի բանակցությունների վարման և համաձայնագրերի կնքման արագցմամբ, Ադրբեջանի և Չինաստանի միջև ճանապարհային փոխադրումների համար բարենպաստ պայմանների բարելավմամբ, միաժամանակ հիմք դնելով երկկողմ տնտեսական և առևտրային համագործակցությանը։

– Կողմերը համաձայնել են ընդլայնել «Մեկ գոտի, Մեկ Ճանապարհ» նախաձեռնության համապատասխանեցումը Ադրբեջանի ազգային զարգացման ռազմավարությունների՝ «Մետքասի ճանապարհի վերածնունդի» և 2030 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարության հետ՝ համատեղ խթանելու արդիականացումը և բացելու նոր ուղիներ բարձրորակ, դիմացկուն և կայուն զարգացման համար (կետ 3)։

Լինելով Հայաստանին բարեկամ երկիր և ունենալով իրական խաղաղության օրակարգ Չինաստանը շատ լավ հասկանում է Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական իրողությունները, և կասկածից վեր է, որ Պեկինը շահագրգռված է մեր տարածաշրջանում խաղաղությանն ու զարգացմանը միտված միջազգային նախագծեր իրականացնելուն, որոնք ուղղված չեն Հայաստանի մեկուսացմանը։ Այս առումով չափազանց կարևոր է Հյուսիս-Հարավ ծրագրի շրջանակներում Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության հարուստ փորձը, որը պետք է խթան դառնա մեր տարածաշրջանում տրանսպորտային կապերի ամրապնդման` Չինաստանի ջանքերին նոր թափ հաղորդելու համար։ Հայաստանը պետք է վերադառնա «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնություն և Չինաստանի օգնությամբ կստեղծի ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ այն խաչմերուկը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, որով մեր երկիրը միշտ ձգտել է կապել Հյուսիսն ու Հարավը, կամուրջներ կառուցել Արևելքի և Արևմուտքի միջև՝ գտնվելով քաղաքակրթությունների բախման խաչմերուկում ։

Ինչպիսի՞ դիրքորոշում է հայտնում Հայաստանի ներկայիս իշխանությունը Հայաստանի համար ստեղծված իրական և մեծ հնարավորությունների այս ժամանակշրջանում պարզ է և հստակ՝ իրենց կողմից առաջադրվող «Խաղաղության խաչմերուկ» ասվածը չի համընկնում իրական աշխարհաքաղաքական Խաղաղության օրակարգի հետ՝ Հայաստանով անցնող Հոյւսիս-Հարավ ճանապարհի լիարժեք՝ Սյունիքի մարզի պահպանմամբ Չինաստանի «Մեկ գոտի, Մեկ Ճանապարհ» մեգանախագծին միանալու հնարավորությամբ։

Սակայն, հիմա, Հայաստանը պետք է օգտագործի ցանկացած միջոց և վերականգնի Հայաստանի դիրքերը միջազգային այս ճանապրհային քարտեզներում և դրանով իսկ երկիրը դուրս բերի ստեղծված ճգնաժամային իրավիճակից։ Հայաստանը պետք է կառուցի «Խաղաղության խաչմերուկ»-ը ոչ թե Երասխից դեպի Ադրբեջան դուրս եկացող երկաթգծով, այլ Սյունիքի մարզից դեպ Իրան դուրս եկացող երկաթգծով՝ կապելով Հայաստանը-Իրանին-Ասիային-Եվրոպային։ Ճիշտ և հստակ դիրքորոշման դեպքում Հայաստանը կարող է դառնալ հուսալի գործընկեր չինաստանի համար Հարավային Կովկասում՝ ինչին այդքան շատ ձգտում է Ադրբեջանը։

Ադրբեջանի և Չինաստանի միջև ստորագրված հայտարարությունը իրական հնարավորություն է Հայասատանի համար բարձրաձայնելու Ադրբեջանի կատարած բոլոր հակահայկական քայլերը, հրահրած պատերազմները, օկուպացիաները, Հայաստանի սուվերեն տարածք մուտք գործելը և այն ցեղասպանությունը, որ իրագործեց Ադրբեջանի Արցախի բնակչության նկատմամբ՝ անտեսելով Խորհդրային տարիներին տեղի ունեցավ Արցախի բնակչության հանրաքվեն, որը նախատեսվում էր օրենքով և ԽՍՀՄ Սահմանադրությամբ՝ կազմակերպելով Սումգաիթյան ջարդեր, Բաքվի ջարդեր և այնուհետև պատերազմ՝ օկուպացնելով Լեռնային ղարաբաղի մի շարք շրջաններ, և շարունակելով դա մեկ անգամ անհաջող փորձով 2016թ. իսկ մյուս անգամ «հաջողված» փորձով՝ 2020թ.

Հայաստանի լեռներում կղզի դառնալը երբեք հայերիս ցանկությունն ու նպատակը չի եղել։ Որպես ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ՝ մենք միաժամանակ կարողացաել ենք շահագրգիռ մասնակցություն ապահովել չինական «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությանը՝ երբեք չհակադրելով դրանք այլ գերտերությունների շահերին։

Գլոբալիզացիայի ներկա պայմաններում, իսկապես, բոլոր երկրները փոխկապակցված են և ունեն ընդհանուր ճակատագիր։ Ե՛վ Հայաստանի, և՛ շատ այլ երկրների համար աշխարհաքաղաքական խոշոր կենտրոնների շահերի խաչմերուկում գտնվելը միաժամանակ և՛ մարտահրավեր է, և՛ հնարավորություն։ Ուստի մեր խնդիրը միշտ եղել է համագործակցության և շահերի համադրման միջոցով այդ մարտահրավերները հնարավորությունների վերածելը՝ լինելով հավատարիմ մեր բարեկամ Չինաստանին։
Եղբայրական պետությունների հետ սկզբունքորեն հավատարիմ լինելու մշակույթը՝ բացում է դռներ նաև տնտեսությունների զարգացման և իրենց իսկ ժողովրդի կենսամակարդակի բարձրացման հարցում։

Հայաստանի և Չինաստանի միջև տնտեսական համագործակցության հիմքերն ամուր են, իսկ հեռանկարները՝ լայն։

Ուստի Հայաստանի ներկայիս իշխանությանը միայն մնում է վերադառնալ Չիանաստնի «Մեկ Գոտի, Մեկ Ճանապարհ» մեգանախագիծ և սկսել կառուցել Հայաստան-Իրան երկաթգիծը՝ պահպանելով Սյունիքի մարզը և հրաժարվելով «Զանգեզուրի միջանցք» խոսույթից։ Սա է իրական խաղաղության օրակարգի և Հայաստանի կենսունակության երաշխքիը»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է մայիսի 9-ին եռօրյա զինադադարի մասին Պուտինի առաջարկը՝ հայտարարելով 30 օր ժամկետով հրադադարի հասնելու անհրաժեշտության մասին: Այս մասին փոխանցում է forbes.ru-ն։

Նրա խոսքով՝ «անհնար է երեք, հինգ, յոթ օրում որևէ բանի շուրջ պայմանավորվել»։ Ուկրաինայի ղեկավարը հավելել է, որ Կիևը չի կարող երաշխավորել օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների անվտանգությունը մայիսի 9-ի զորահանդեսին: «Մենք չենք կարող պատասխանատվություն կրել այն ամենի համար, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի Դաշնության տարածքում»,-ասել է նա։

«Մեր դիրքորոշումը շատ պարզ է բոլոր այն երկրների համար, որոնք մայիսի 9-ի զորահանդեսին գնալու են ՌԴ։ Մենք չենք կարող պատասխանատվություն կրել այն ամենի համար, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Նրանք են ձեզ անվտանգություն ապահովում, ուստի մենք ձեզ որևէ երաշխիք չենք տալիս»,-նշել է ուկրաինական պետության ղեկավարը։ Նա հավելել է, որ Կիևը անվտանգության տեսանկյունից «խորհուրդ չի տալիս» այցելել Ռուսաստան:

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը հարցազրույց է տվել «168 ժամ» թերթին։

- Պարոն դեսպան, որո՞նք են Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների առջև ծառացած առանցքային մարտահրավերները: Ի՞նչ քայլեր է ակնկալում Ռուսաստանը Հայաստանի իշխանությունից երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար: Սպասվո՞ւմ է արդյոք ռազմական համագործակցության երկկողմ պայմանագրի վերանայում:

- Կսկսեմ հիմնականից: Հայաստանը մեր մերձավոր դաշնակիցն է և առանցքային տնտեսական գործընկերն Անդրկովկասում: Բազմակողմ երկկողմ կապերի այս համալիրն անհրաժեշտ է անխոնջ ամրապնդել և թարմացնել՝ հարմարեցնելով տարածաշրջանում և աշխարհում արագ փոփոխվող իրողություններին:

Հայ-ռուսական հարաբերությունները հասունացման փուլում են։ Այդ գործընթացները բարդ են ընթանում, սակայն գլխավորն այն է, որ Մոսկվան և Երևանը փոխադարձաբար ձգտում են հաղթահարել առաջացող բոլոր դժվարությունները գործընկերային, դաշնակցային եղանակով, բոլոր մակարդակներում բաց և վստահելի երկխոսության միջոցով։

Մեր առաջնորդները պահպանում են անմիջական կապ, պարբերաբար զանգահարում միմյանց։ Հունվարի վերջին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում արդյունավետ և օգտակար բանակցություններ է վարել իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ: Ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Սանկտ Պետերբուրգում էր՝ մասնակցելու ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նիստին, որի շրջանակներում առանձնազրույց է ունեցել ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ. Արդյունքում՝ հունիսի սկզբին նախատեսվում է վերջինիս այցը Երևան: Ակտիվորեն շարունակվում են միջգերատեսչական շփումները։

Ռուսաստանում հանձնառու են մեր դաշնակցային փոխգործակցության համակողմանի ամրապնդմամբ, ինչպես նաև համատեղ պաշտպանության ոլորտում բոլոր պարտավորություններին՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ՝ ՀԱՊԿ-ի շրջանակում, որի անդամ է մնում Հայաստանը:

Ինչ վերաբերում է մարտահրավերներին, ապա ընդգծեմ այն փաստը, որ մեր երկրներին բացահայտ ու կոպտորեն փորձում են «միմյանցից վանել», գժտեցնել։ Այս անվայել առաջադրանքը լուծելու համար գործի են դրվում տարբեր քաղաքական մանիպուլյացիաներ, տեղեկատվական գործողություններ, պարզապես բացահայտ ստեր և զրպարտություն։ Թե ով է կանգնած դրա հետևում՝ քաջ հայտնի է, ինչպես նաև նրանց՝ «Ռուսաստանի ռազմավարական պարտությունը» տեսնելու մոլուցքը։ Հույսը դնում ենք հայ ժողովրդի իմաստության վրա, որը շատ լավ հասկանում է, թե ով է իր իսկական բարեկամը, իսկ ով՝ թշնամին։

- Որո՞նք են Ռուսաստանի երկարաժամկետ շահերը Հարավային Կովկասի տարածաշրջանում:

- Ես չէի տարանջատի Ռուսաստանը Հարավային Կովկասից: Բավական է նայել քարտեզին՝ համոզվելու համար, որ դա մեր երկիրն է, նրա անքակտելի մասը, հետևաբար՝ այնտեղ ընթացող բոլոր գործընթացների անմիջական մասնակիցն է։ Անդրկովկասյան պետությունների հետ մեր կապերի ծավալը, աշխարհագրությունը, պատմությունը Ռուսաստանի համար կանխորոշում են տարածաշրջանում ամուր խաղաղության և կայունության, նրա տնտեսական բարգավաճման, տրանսպորտային ներուժի բացահայտման կենսական անհրաժեշտությունը: Այդ ամենի տրամաբանական հետևանքն է Ռուսաստանի շահագրգռվածությունը Հայաստանի հուսալիորեն պաշտպանված և տնտեսապես ամուր պետականության նկատմամբ։

Այս դիրքորոշմանը համապատասխան՝ մենք պատրաստ ենք գործադրել բոլոր ջանքերը՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Ռուսական կողմը ողջունել է խաղաղ պայմանագրի տեքստի համաձայնեցման ավարտը, պատրաստակամություն է հայտնել աջակցել հաշտեցման գործընթացի առաջմղմանը և լուծելու մնացած վիճելի հարցերն այն ձևերով ու ծավալներով, որոնք պահանջված կլինեն հենց կողմերի կողմից: Միշտ ուրախ ենք տրամադրել մեր հարթակը՝ քննարկելու խաղաղ պայմանագրի ստորագրման վերջնագծին հասնելու հետ կապված հարցեր, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, միջպետական սահմանի սահմանազատման և սահմանագծման, մարդասիրական խնդիրներ և այլ հարցեր:

- Համագործակցության ի՞նչ ձևաչափ է առաջարկում Ռուսաստանը տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու համար: Հնարավո՞ր է արդյոք անվտանգության նոր ձևաչափ Ռուսաստանի, Իրանի և Հայաստանի մասնակցությամբ:

- Ոչինչ հորինելու կարիք չունենք: Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա է բարձր մակարդակի փոխգործակցության ձևաչափ, որի գործունեության արդյունքում կուտակվել է 2020-2022 թվականների համապարփակ հայտարարությունների համալիր: Առաջնորդների որոշմամբ՝ 2021 թվականի հունվարին ստեղծվել է Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբ՝ փոխվարչապետների համանախագահությամբ:

Դրան զուգահեռ՝ ռուսական կողմը բազմիցս արտահայտել է իր տեսակետը, որ Հարավային Կովկասի ճակատագիրը և ապագան պետք է որոշեն տարածաշրջանի երկրներն ու նրանց հարևանները: Անդրկովկասի բարգավաճման և կայունության բանալին ներառական երկխոսությունն է, ծագող բոլոր հարցերի փոխադարձ ընդունելի պատասխանների որոնումը և արտաքին ուժերի կողմից տարածաշրջանն օտար աշխարհաքաղաքական սխեմաների մեջ ներքաշելու փորձերի չեզոքացումը:

Գործելով այս փոխըմբռնման համաձայն՝ մենք ակտիվորեն աջակցել ենք «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի ստեղծմանը (մի կողմից՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, մյուս կողմից՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա)։ Արդեն երկու նիստ է գումարվել արտգործնախարարների մակարդակով։ Վրացիները դեռևս հետևում են գործընթացին, բայց նրանց հասկացրել են, որ բոլոր մասնակիցները նրանց սպասում են բանակցությունների սեղանի շուրջ։ Հաջորդ հանդիպումները պետք է կայանան Երևանում և Բաքվում՝ կողմերի կողմից որոշված ​​հերթականությամբ։ Այդ նույն շրջանակում, անհրաժեշտ պայմանների հասունացմանը զուգընթաց, միանգամայն հնարավոր է քննարկել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից հրադադարի առաջարկը մերժելու որոշմանը։

«Կանաչ, չսափրված ապուշն ասաց, որ մերժում է Պուտինի առաջարկը՝ մայիսի 9-ին եռօրյա զինադադար կնքելու վերաբերյալ, և չի կարող ապահովել Մոսկվայում գտնվող համաշխարհային առաջնորդների անվտանգությունը։ Իսկ ով է նրա երաշխիքները փնտրում։ Ուղղակի բանավոր սադրանք։ Ուրիշ ոչինչ։

Սրիկան հասկանում է, որ Հաղթանակի օրը Ուկրաինայի կողմից իրական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կգա»,- գրել է  Մեդվեդևը Թելագրամի իր ալիքում։

Եթե Արցախ գնալու երջանիկ հնարավորություն ունենամ, առաջինը կայցելեմ ծնողներիս և զոհված ընկերներիս  գերեզմաններին, Հայկական համալսարանում տեղի ունեցած բանախոսության ընթացքում ասել է Սերժ Սարգսյանը:շ

Նշենք, որ Հայկական համալսարանում տեղի է ունեցել հանդիպում-բանախոսություն ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի հետ։

Սարգսյանը Հայկական համալսարանի համար ընծայագրել է Շուշիի ազատագրման ռազմագործողության քարտեզի կրկնօրինակը։

Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը ժամանել է Բաքու։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ի ռուսական բյուրոն, այս մասին հաղորդվել է Ռուս ուղղափառ եկեղեցու կայքում։

Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում պատրիարք Կիրիլին դիմավորել են Բաքվի և Ադրբեջանի եպիսկոպոս Ալեքսին (Սմիրնով), Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը և Կրոնական կառույցների հետ աշխատանքի պետական ​​կոմիտեի փոխնախագահ Սահիբ Նագիևը։

Աստվածաշնչյան հրաշքները երկար ժամանակ ընկալվում էին բացառապես որպես հավատքի հարց, սակայն ժամանակակից գիտությունը դրանցից մի քանիսի համար գտնում է ռացիոնալ բացատրություններ։ Հետազոտողներն առանձնացրել են Հիսուս Քրիստոսի կողմից կատարված երեք հրաշքներ, որոնք կարող են գիտական ​​հիմք ունենալ։

Ինչպես հաղորդում է Комсомольская правда հրատարակությունը, դրանցից առաջինը Գալիլեայի ծովում (Կիներետ լիճ) ձկան հրաշալի որսն է։ Աստվածաշնչի համաձայն՝ Հիսուսի աշակերտները ամբողջ գիշեր անհաջող փորձեցին ձուկ որսալ։ Առավոտյան Հիսուսը խորհուրդ տվեց նրանց ցանցերը նետել նավակի աջ կողմը, որից հետո նրանք որսացին 153 խոշոր ձուկ։

Կիներետի լիմնոլոգիական լաբորատորիայի և Հողի, ջրի և շրջակա միջավայրի հետազոտական ​​ինստիտուտի իսրայելցի գիտնականները, Գետային ինստիտուտի իրենց ավստրալիացի գործընկերների հետ միասին, ուսումնասիրություն են անցկացրել այս երևույթի վերաբերյալ, հաղորդում է Planet Today-ը։ Նրանք պարզել են, որ Քիներեթ լճի ջրերը շերտավորված են. վերին տաք շերտը հագեցած է թթվածնով, մինչդեռ ստորին սառը շերտը գործնականում զուրկ է դրանից՝ գարնանը ֆիտոպլանկտոնի ծաղկման պատճառով։

Ուժեղ քամու դեպքում ձկների շերտերը կարող են խառնվել, ինչի հետևանքով ձկները հայտնվում են թթվածնի պակաս ունեցող միջավայրում։ Շնչահեղձ լինելով՝ նա բարձրանում է ջրի մակերես, որտեղ նրան հեշտությամբ կարելի է բռնել։ Նման բնական երևույթներ պարբերաբար դիտվում են մարտից մայիս՝ հենց Աստվածաշնչում նկարագրված իրադարձությունների ժամանակ։ Ձկների զանգվածային սպանդներ գրանցվել են 1990-ականներին, ինչպես նաև 2007, 2012 և 2023 թվականներին։

Երկրորդ հրաշքը՝ Հիսուսի ջրի վրայով քայլելը, նույնպես գիտական ​​մեկնաբանություն է ստացել։ Ֆլորիդայի պետական ​​համալսարանի օվկիանոսագիտության պրոֆեսոր Դորոն Նոֆը ենթադրել է, որ այս երևույթը կարող է կապված լինել հազվագյուտ կլիմայական անոմալիայի հետ։ Նրա վարկածի համաձայն՝ Քիներեթ լճի մակերեսը կարող էր ծածկված լինել սառցե բարակ կեղևով՝ մինչև -4°C կարճատև ցրտահարության պատճառով։

Նոֆի գլխավորությամբ գիտնականներն ուսումնասիրել են լճի արևմտյան հատվածը՝ Թաբղա քաղաքի տարածքում, որտեղ, ըստ լեգենդի, հրաշք է տեղի ունեցել։ Այստեղ են հոսում սառը աղի աղբյուրներ, որոնք ստեղծում են սառույցի առաջացման համար բարենպաստ պայմաններ։ Կլիմայական տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ վերջին 12,000 տարվա ընթացքում լճի տարածքում մի քանի անգամ սառնամանիքներ են տեղի ունեցել, և դրանցից մի քանիսը համընկնում են աստվածաշնչյան պատմության հետ։

Երրորդ հրաշքը՝ Ղազարոսի հարությունը մահից չորս օր անց, գիտնականների կողմից համարվում է վերակենդանացման հնարավոր դեպք։ Չինաստանի Սուն Յաթսենի համալսարանի բժիշկները փորձարկումներ են անցկացրել՝ մահացած կենդանիների օրգանների կենսական գործառույթները ժամանակավորապես վերականգնելու համար։ Խոզերին միացնելով արհեստական ​​շնչառության սարքին և հատուկ սարքին, որը մոդելավորում է զարկերակը և հարստացնում արյունը թթվածնով, նրանք կարողացան մի քանի ժամով «վերակենդանացնել» կենդանիներին՝ վերականգնվել էին նրանց սրտի բաբախյունը և ուղեղի էլեկտրական ակտիվությունը։

Իլինոյսի համալսարանի նյարդաբանները հայտնաբերել են, որ մարմնի որոշ բջիջներ շարունակում են գործել նույնիսկ սրտի կանգից հետո։ Գլիալ բջիջներն ուղեղի մեջ մեծացնում են գեների արտահայտումը և ակտիվությունը մահից հետո գրեթե մեկ օրվա ընթացքում։ Երբեմն կենդանի բջիջներ հայտնաբերվում էին կլինիկական մահից նույնիսկ 96 ժամ անց՝ Աստվածաշնչի համաձայն՝ այդքան ժամանակ Ղազարոսը գերեզմանում էր անցկացրել մինչև իր հարությունը։

Այս գիտական ​​հայտնագործությունները չեն նվազեցնում հրաշքների նկատմամբ հավատը, այլ առաջարկում են դրանք դիտարկել ժամանակակից գիտելիքների պրիզմայով։ Դրանք ցույց են տալիս, որ որոշ աստվածաշնչյան իրադարձություններ կարող են բնական բացատրություն ունենալ, չնայած դրանց տեղի ունենալու ճշգրիտ մեխանիզմը մնում է գիտնականների և աստվածաբանների շրջանում բանավեճի առարկա։

Շատ հետազոտողներ ընդգծում են, որ նույնիսկ եթե կան գիտական ​​​​վարկածներ, որոնք բացատրում են այս հրաշքների հնարավոր մեխանիզմները, դրանք միևնույն է պահանջում են հանգամանքների կամ գիտելիքների հատուկ համադրություն, որը կարող էր ունենալ Հիսուսը։

Իրանը, Միացյալ Նահանգները և Օմանը համաձայնության են եկել հետաձգել անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը, որը նախատեսված էր մայիսի 3-ին Հռոմում։  Ինչպես փոխանցում է IRNA-ն, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Նախարարը նշել է, որ իրանական կողմի քաղաքական կամքի մեջ որևէ փոփոխություն չի եղել՝ բանակցային լուծման հասնելու համար, իսկ բանակցությունների հետաձգումը պայմանավորված է տեխնիկական և կազմակերպչական պատճառներով։

«Իրականում, մենք ավելի քան երբևէ վճռական ենք արդար և հավասարակշռված համաձայնագրի հասնելու հարցում, որը կապահովի պատժամիջոցների վերջնական վերացումը, կստեղծի վստահություն Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի նկատմամբ և կերաշխավորի երկրի իրավունքների լիակատար հարգումը», - ասաց Արաղչին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կրեմլում գտնվող իր բնակարան այցելել է նաև ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը (նախագահություն՝ 1993-2001)։ Ռուսաստանի առաջնորդի համապատասխան կադրերը ներառվել են վավերագրական ֆիլմում, որը կցուցադրվի «Ռոսիա 1» հեռուստաալիքով մայիսի 4-ին։

«Այստեղ ինձ մոտ նաև Քլինթոնն է եղել», - ասել է Պուտինը լրագրող Պավել Զարուբինին՝ նրան ցույց տալով բնակարանը։

Վավերագրական ֆիլմում Պուտինը նաև խոսել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինի հետ 2023 թվականին տեղի ունեցած բանակցությունների ոչ պաշտոնական մասի մասին։ Նրա խոսքով՝ առաջնորդներն այնուհետև զրուցել են Կրեմլի բնակարանում՝ «թեյ խմելիս»։

Բացի այդ, պետության ղեկավարը կիսվել է, որ վերջին երեք տարիների ընթացքում հիմնականում գիշերել է Կրեմլում։ Տեսանյութում ցուցադրվում է մի սենյակ՝ մի քանի բաց գույնի բազմոցներով և հայելու առջև սեղանի վրա տեղադրված կայսր Ալեքսանդր III-ի դիմանկարով։ Պատուհանի մոտ կարող եք նաև նկատել սպիտակ դաշնամուր։

Իրանը, Միացյալ Նահանգները և Օմանը համաձայնության են եկել հետաձգել անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը, որը նախատեսված էր մայիսի 3-ին Հռոմում։  Ինչպես փոխանցում է IRNA-ն, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Նախարարը նշել է, որ իրանական կողմի քաղաքական կամքի մեջ որևէ փոփոխություն չի եղել՝ բանակցային լուծման հասնելու համար, իսկ բանակցությունների հետաձգումը պայմանավորված է տեխնիկական և կազմակերպչական պատճառներով։

«Իրականում, մենք ավելի քան երբևէ վճռական ենք արդար և հավասարակշռված համաձայնագրի հասնելու հարցում, որը կապահովի պատժամիջոցների վերջնական վերացումը, կստեղծի վստահություն Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի նկատմամբ և կերաշխավորի երկրի իրավունքների լիակատար հարգումը», - ասաց Արաղչին։

Ֆոտո

ԱՄՆ-ն պատրաստ է վերսկսել Իրանի հետ միջուկային բանակցությունները երկուշաբթի օրվանից. Ռուբիո

Իրանի ԱԳ նախարարը ժամանեց Մոսկվա․ կարևոր հանդիպում է սպասվում

Իրանի թիրախներից մեկը պետք է լինի Իսրայելի բազան Ադրբեջանում․ Fotros Resistance

ԱՄՆ գերակայության նախկին հիմքերն ու խաղի կանոնները կթուլանան

Երևանում՝ ռեստորանում, կնոջ դի են հայտնաբերել

Փարիզը չի մասնակցել Իրանի դեմ ԱՄՆ հարվածներին կամ դրանց պլանավորմանը. ԱԳՆ

Բազմամարդ հանրահավաք Թեհրանում. մասնակցել է նաև նախագահ Փեզեշքիանը

Ահաբեկչություն՝ Դամասկոսի եկեղեցում․ կան զոհեր

Իրանը պատրաստ է լայնածավալ պատերազմի. Հրեական պետության հետ պատերազմը կտևի 2-6 ամիս, որից հետո կգծվի նոր Մերձավոր Արևելքի քարտեզը Fars

Ռուսաստանը, Չինաստանը և Պակիստանը ՄԱԿ ԱԽ-ում Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումը դատապարտող բանաձևի նախագիծ են շրջանառում

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ գործարքի, որը կբխի Թեհրանի շահերից. Ռուբիո

ԱՄՆ-ին չի մտահոգում Իրանի գործակցությունը Ռուսաստանի ու Չինաստանի հետ․ Ռուբիո

ԱՄՆ-ը տարհանում է զորքերը Մերձավոր Արևելքից․ ԱՄՆ բանակի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ

Հորմուզի նեղուցում նավագնացությունը խաթարելու Իրանի փորձն ինքնասպանություն կլինի երկրի համար․ ԱՄՆ փոխնախագահ

ԱՄՆ-ն չի ցանկանում երկարատև հակամարտություն Մերձավոր Արևելքում. ԱՄՆ փոխնախագահ