ArmNews
Հունիսի 23, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

«Հանրապետություն» կուսակցությունը Երևան քաղաքում կոալիցիա չի կազմել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ պաշտոններ ունենալու մոլուցքով, մենք գաղափարական ենք, պաշտոններից հրաժարվելու դեպքում անգամ՝ հավատարիմ կմնանք կոալիցիոն հուշագրին և մայրաքաղաքը չենք տա ռուսահպատակներին։

Հույս չունենաք... Այս մասին գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոել Բարրոն հայտարարել է, որ Եվրոպան պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցությունների «ձախողման» դեպքում։ Միջոցառումները կարող են համաձայնեցվել երկրորդական պատժամիջոցների օրինագծի հետ, որն առաջարկել է ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմը: Այս մասին Բարրոն ասել է AFP-ին։ 

Մայիսի 1-ին հանրապետական ​​սենատոր Լինդսի Գրեհեմը նախագիծ է պատրաստել Ռուսաստանի Դաշնության դեմ երկրորդական պատժամիջոցների մասին։ Ըստ այդմ՝ առաջարկվում է 500 տոկոս մաքսատուրք մտցնել այն երկրներից ներմուծման համար, որոնք գնում են ռուսական նավթ, նավթամթերք, բնական գազ կամ ուրան։

«Մենք՝ եվրոպացիներս, պատրաստվում ենք ուղեկցել ամերիկյան այս նախաձեռնությունը պատժամիջոցների 17-րդ փաթեթով, և երեկ ես Լինդսի Գրեհեմի առաջ պարտավորվել եմ, որ մենք կփորձենք համակարգել այս երկու փաթեթները», - AFP-ին ասել է Ժան Նոել Բարրոն։

Փետրվարին ԱՄՆ նախագահը ևս մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ բոլոր սահմանափակումները։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ չի սահմանում Մոսկվայի դեմ, որպեսզի չխոչընդոտի Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների չորրորդ փուլը, որը պետք է տեղի ունենար մայիսի 3-ին Հռոմում, հետաձգվել է. հանդիպման նոր ամսաթիվ կնշանակվի՝ «կախված ԱՄՆ-ի մոտեցումից»։

Այս մասին Reuters-ին հայտնել է իրանցի մի բարձրաստիճան պաշտոնյա, որի անունը չի նշվում։

«Միջուկային թեմայի շուրջ բանակցությունների ընթացքում Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները չեն օգնում կողմերին լուծել միջուկային վեճը դիվանագիտության միջոցով։ Կախված ԱՄՆ-ի մոտեցումից՝ կհայտարարվի բանակցությունների հաջորդ փուլի օրը», – ասել է պաշտոնյան։ 

Օմանը, որը հանդիսանում է կողմերի միջև բանակցությունների միջնորդ, մայիսի 1-ին հայտնել է, որ մայիսի 3-ին նախատեսված քննարկումների օրը փոխվել է՝ «լոգիստիկ պատճառներից ելնելով»։

Այնուամենայնիվ, իրավիճակին ծանոթ Reuters-ի աղբյուը հայտնել է, որ ԱՄՆ-ն երբեք չէր հաստատել իր մասնակցությունը Հռոմում կայանալիք բանակցությունների չորրորդ փուլին։ Աղբյուրը նշել է, որ հանդիպման տեղն ու ժամը դեռ պետք է հաստատվեն, սակայն, ամենայն հավանականությամբ, այն տեղի կունենա մոտ ապագայում։

Մայիսի 1-ին ավելի վաղ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային ԱՄՆ-ին մեղադրել էր «հակասական վարքի և սադրիչ հայտարարությունների» մեջ այն բանից հետո, երբ Վաշինգտոնը Թեհրանին մեղադրել էր Եմենի հութիներին աջակցելու մեջ, ինչպես նաև նոր պատժամիջոցներ էր սահմանել Իրանի նավթաքիմիական արդյունաբերության դեմ։ Միևնույն ժամանակ Բաղային նշել էր, որ Թեհրանը «լրջորեն և վճռականորեն» կներգրավվի ԱՄՆ-ի հետ նպատակային բանակցություններում։

Իրան-ԱՄՆ բանակցություններից առաջ՝ մայիսի 2-ին, Հռոմում նախատեսված էին նաև Իրանի և «եվրաեռյակի» երկրների (Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև բանակցություններ։ Սակայն Reuters-ի աղբյուրը հայտնել է, որ այժմ չկա վստահություն, որ այդ հանդիպումը կկայանա։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ազատվել է իր վերջին տղամարդ օգնականից: Թերթին հայտնի դարձավ, որ գլխավոր դատախազի օգնական Արմեն Ղուկասյանն ազատվել է պաշտոնից:

Նշենք, որ Ղուկասյանը նախկինում եղել է ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետը։

Դատախազությունից մեզ հասած խոսակցությունների համաձայն Ղուկասյանի ազատումը խոր արմատներ ունի։ Կարծիք կա, որ նրա ազատումը կարող է կապված լինել այն իրողության հետ, որ գլխավոր դատախազը համակարգի ներսում շարունակ փորձել է գտնել աշխատակիցների, որոնք կապված են համակարգի ներսից ինֆորմացիոն արտահոսքի հետ: Չի բացառվում, որ Ղուկասյանն էլ է հայտնվել նրա թիրախում։ Որքանով են այս խոսակցությունները հավաստի դժվար է ասել, սակայն փաստ է Ղուկասյանը ազատվել է անակնկալ կերպով:

Նկատենք, որ ուշագրավն այն է, որ գլխավոր դատախազն ունի 5 խորհրդական, որոնք բացառապես կանայք են Լուսինե Մարտիրոսյանը, Նարինե Գասպարյանը, Սյուզաննա Խաչատրյանը, Մանե Մարկոսյանը, Եվա Սաղոյանը։

Սակայն սա դեռ վերջը չէ:

Հիմա արդեն նաև գլխավոր դատախազի 3 օգնականներն են կանայք՝ Արփինե Մանուկյան, Քրիստինե Գրիգորյան, Անահիտ Բաբախանյան»։

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը մշտապես կողմնակից է եղել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու որևէ տարբերակի կիրառմանը։ Փաշինյանի հեռացումը համարելով կենսական անհրաժեշտություն պետության և ժողովրդի համար՝ «Հայաստան» խմբակցությունն առաջինն է հայտարարել իմպիչմենտի իրավական գործիքը կիրառելու տարբերակի մասին։

● Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտի միջոցով անվստահություն հայտնելու քաղաքական և իրավական ծանրակշիռ հիմքերն առկա են։ Մյուս կողմից գործող վարչապետին անվստահություն հայտնելն Ազգային ժողովում կարող է քննարկվել միայն այն դեպքում, երբ առնվազն 36 պատգամավոր տրամադրի գործընթացի մեկնարկի համար անհրաժեշտ ստորագրություն։ Գործընթացի հաջողության համար պահանջվում է նվազագույնը 54 ձայն՝ ԱԺ պատգամավորների պարզ մեծամասնությունը։

Նաև ակնհայտ է՝ առանց փողոցում ձևավորված հզոր, համաժողովրդական ճնշման անհնար է իմպիչմենտի հաջողության համար անհրաժեշտ՝ շուրջ երկու տասնյակ հավելյալ ձայների ապահովումը։ Ավելին, նույնիսկ այդպիսի ճնշումը վերջնական չի երաշխավորում անհրաժեշտ ձայների ապահովումը:

Նախաձեռնության հեղինակները քաղաքական կուսակցություններ կամ շարժումներ չեն ներկայացնում և, ըստ էության, որևէ քաղաքական պատասխանատվություն չեն կրում իմպիչմենտի հավանական ձախողման և դրա հետևանքների համար։

Այսօրվա դրությամբ նույնպես տեսանելի չէ նրանց կարողությունը հաջողության համար անհրաժեշտ ընդվզող զանգվածի գեներացման հարցում։ Այս ամենը խմբակցության մոտ կասկածներ է առաջացնում նախաձեռնության իրական նպատակների վերաբերյալ։

Այնուամենայնիվ,

«Հայաստան» խմբակցությունը միաձայնությամբ վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ տրամադրելու մեր բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները իմպիչմենտի գործընթացի մեկնարկի համար, եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը, ինչպես նաև հրապարակավ կհայտարարեն իմպիչմենտի հաջողության հասնելու համար անհրաժեշտ ժողովրդական զանգված ապահովելու իրենց կարողության և պատասխանատվության մասին։

Մենք նաև անընդունելի ենք համարում մեր խմբակցության պատգամավորներին թիրախավորելու, մեզ հետ շանտաժի լեզվով խոսելու փորձերը, որոնք անպատասխան չեն կարող մնալ:

Այս գործելաոճը կասկածներ է առաջացնում՝ արդյո՞ք նախաձեռնությունը ուղղված է Նիկոլ Փաշինյանին հեռացնելուն, թե՞ դրա տակ թաքնված է «Հայաստան» խմբակցությանը թիրախավորելու նպատակ։

«Հայաստան» խմբակցություն
02.05.2025թ.

ՀՀ Քննչական կոմիտեն երեկ տեղեկացրեց, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը):

Ավելի վաղ ակտիվիստ, երեկ Նոր նորքի վարչական շենքում վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի ու նրա ենթակաների կողմից դաժան ծեծի ենթարկված Արթուր Չախոյանի պաշտպան Վահե Եփրիկյանը գրել էր, որ Չախոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297 ֊րդ հոդվածի 2 ֊րդ մասի 1 -ին և 3 -րդ կետերով՝ խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով: Դա ավելի ուշ հաստատեցին նաև ՔԿ-ից։

Այսօր 168.am-ի հարցին ի պատասխան` ՔԿ-ից պատասխանեցին, որ Արթուր Չախոյանի, Մեսրոպ Մանուկյանի, ինչպես նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և մյուս երեքի՝ վարչական շրջանի աշխատակազմի ծառայողների կատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Thruth Social սոցիալական ցանցում գրել է, որ Միացյալ Նահանգները «անհամեմատ ավելի» ներդրում է ունեցել Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում հաղթանակի գործում, քան մյուս երկրները։ Թրամփը նաև նոր տոներ է սահմանել՝ Հաղթանակի օրեր՝ համապատասխանաբար նոյեմբերի 11-ին և մայիսի 8-ին երկու պատերազմների համար:

ԱՄՆ նախագահը հավելել է, որ ժամանակն է սկսել «տոնել մեր հաղթանակները»։

«Մենք հաղթեցինք երկու պատերազմներում, ոչ ոք մեզ մոտ չէ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ, բայց մենք այլևս ոչինչ չենք տոնում, քանի որ մենք այլևս չունենք առաջնորդներ, ովքեր կարող են դա անել», - գրել է Թրամփը:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է մեքենան Իսակովի պողոտայում հայտնվել ճանապարհի մեջտեղում գտնվող մեծ փոսում։

Ոստիկանները օգնեցին քաղաքացուն՝ փոսից հանել մեքենան։ 

Իսակովի պողոտայում մեքենան հայտնվել է ճանապարհի մեջտեղում գտնվող փոսում

Ինգուշեթիայում վաճառված ձին մեկ տարվա բաժանումից հետո վերադարձել է տիրոջ՝ Իսլամ անունով տղամարդու մոտ. այս մասին, Թերթի փոխանցմամբ,  գրում է MASH թելեգրամյան ալիքը՝ հրապարակելով համապատասխան տեսանյութ:

Երկու օրվա ընթացքում կենդանին անցել է ավելի քան 10 կիլոմետր։ Նշվում է, որ Իսլամը ձիուն մեծացրել էր մեկուկես տարեկանից։ Բայց 2024 թվականին նա վաճառել էր կենդանուն ֆինանսական դժվարությունների պատճառով։

Սակայն մեկ տարի անց ընտանի կենդանին անսպասելի վերադարձել է։ Ինչպես պարզվել է՝ երկու օր առաջ նա փախել է իր նոր տերերից ու անցել ավելի քան 10 կիլոմետր։ Ի վերջո Իսլամը պարտք է արել 300,000 ռուբլի և հետ գնել իր ձիուն:

Տեսանյութ

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուրբաթ գիշեր հերթապահություն իրականացնող հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից ոչնչացվել է ուկրաինական 121 անօդաչու թռչող սարք։ Այս մասին գրում է interfax.ru-ն:

Ինչպես նշում է գերատեսչությունը, 89 անօդաչու է ոչնչացվել Ղրիմի, 23-ը՝ Սև ծովի, չորսը՝ Կրասնոդարի երկրամասի, 2-ը՝ Օրյոլի, 1-ը՝ Բրյանսկի շրջանի, 1-ը՝ Բելգորոդի և Ազովի ծովի օդային տարածքներում։

Ֆոտո

ԱՄՆ-ն պատրաստ է վերսկսել Իրանի հետ միջուկային բանակցությունները երկուշաբթի օրվանից. Ռուբիո

Իրանի ԱԳ նախարարը ժամանեց Մոսկվա․ կարևոր հանդիպում է սպասվում

Իրանի թիրախներից մեկը պետք է լինի Իսրայելի բազան Ադրբեջանում․ Fotros Resistance

ԱՄՆ գերակայության նախկին հիմքերն ու խաղի կանոնները կթուլանան

Երևանում՝ ռեստորանում, կնոջ դի են հայտնաբերել

Փարիզը չի մասնակցել Իրանի դեմ ԱՄՆ հարվածներին կամ դրանց պլանավորմանը. ԱԳՆ

Բազմամարդ հանրահավաք Թեհրանում. մասնակցել է նաև նախագահ Փեզեշքիանը

Ահաբեկչություն՝ Դամասկոսի եկեղեցում․ կան զոհեր

Իրանը պատրաստ է լայնածավալ պատերազմի. Հրեական պետության հետ պատերազմը կտևի 2-6 ամիս, որից հետո կգծվի նոր Մերձավոր Արևելքի քարտեզը Fars

Ռուսաստանը, Չինաստանը և Պակիստանը ՄԱԿ ԱԽ-ում Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումը դատապարտող բանաձևի նախագիծ են շրջանառում

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ գործարքի, որը կբխի Թեհրանի շահերից. Ռուբիո

ԱՄՆ-ին չի մտահոգում Իրանի գործակցությունը Ռուսաստանի ու Չինաստանի հետ․ Ռուբիո

ԱՄՆ-ը տարհանում է զորքերը Մերձավոր Արևելքից․ ԱՄՆ բանակի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ

Հորմուզի նեղուցում նավագնացությունը խաթարելու Իրանի փորձն ինքնասպանություն կլինի երկրի համար․ ԱՄՆ փոխնախագահ

ԱՄՆ-ն չի ցանկանում երկարատև հակամարտություն Մերձավոր Արևելքում. ԱՄՆ փոխնախագահ