Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն որոշել է հետաձգել մայիսի 7-11-ը նախատեսված իր այցը Ադրբեջան՝ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով, հաղորդում է Times of Israel-ը՝ հղում անելով Նեթանյահուի գրասենյակին։
«Գազայում և Սիրիայում տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև քաղաքական և անվտանգության հարցերով խիտ գրաֆիկի լույսի ներքո, վարչապետ Նեթանյահուն որոշել է հետաձգել իր այցն Ադրբեջան՝ ավելի ուշ ժամկետով», - ասվում է նրա գրասենյակի հայտարարության մեջ։ «Վարչապետը շնորհակալություն է հայտնում նախագահ Ալիևին հրավերի համար և բարձր է գնահատում երկու երկրների միջև ջերմ հարաբերությունները»։
Ավելի վաղ, Թուրքիայի նախագահականի հաղորդակցության վարչությանը կից դեզինֆորմացիայի դեմ պայքարի կենտրոնը հայտարարել էր, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մայիսի 7-ին Ադրբեջան կատարելիք այցի համար Թուրքիայի օդային տարածքը բացելու մասին խոսք լինել չի կարող։
«Թուրքիան փակել է իր օդային տարածքն իսրայելական ինքնաթիռների համար՝ Իսրայելի կողմից Գազայի նկատմամբ ցեղասպանական քաղաքականության արդյունքում։
Թուրքիան շարունակում է պաշտպանել պաղեստինցի ժողովրդի արդար գործը։
Մի՛ հավատացեք անհիմն մեղադրանքներին», - ասվում է թուրքական գերատեսչության հայտարարության մեջ։
ԱՄՆ-ն այս ամառ կարող է բախվել էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումների, ինչպես դա կատարվեց Իսպանիայում, նախազգուշացրել է ԱՄՆ ներքին գործերի նախարար Դագ Բերգամը:
«Տեսանք, թե ինչ տեղի ունեցավ այս շաբաթ Իսպանիայում։ Նույնը կարող է տեղի ունենալ Ամերիկայում արդեն այս ամառ»,- ասել է նա՝ Fox News-ին տված հարցազրույցում։
Նախարարը նշել է, որ ԱՄՆ-ն այժմ բախվում է էլեկտրաէներգիայի արտադրության հսկայական խնդիրների հետ, և դրանում մեղավոր է նախորդ վարչակազմը։
«Թրամպը գրոհում է Վատիկանը: ԱՄՆ նախագահ Թրամպը լուսանկար է հրապարակել, որտեղ ինքն է՝ Հռոմի Պապի հանդերձանքով, Սուրբ Աթոռի գահին:
Սա կդիտարկվի թերեւս պարապ էպատաժ կամ խելագարություն: Գործնականում, Թրամպը արտացոլում է պայքարը Վատիկանի՝ նոր Պապի համար, որը լինելու է աննախադեպ թեժ: Իհարկե այդ թեժությունը չի արտահայտվի այնպես, ինչպես օրինակ ներքաղաքական պայքարները,բայց կլինի ցանկացած ներքաղաքական պայքարից ավելի սուր»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
Նա նշում է.
«Հենց նախօրեին, անդրադառնալով Գերմանիայի մասին ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի գրառմանը, նշեցի, որ այդտեղ կարող ենք դիտարկել նաեւ հենց պայքարը Վատիկանի համար: Եվ ահա, հաջորդիվ՝ Թրամպն իր հրապարակած լուսանկարով:
Իհարկե սա ամենեւին զարմանալի կամ անսպասելի չէ: Կաթոլիկ աշխարհի առաջնորդը ունի առանցքային աշխարհաքաղաքական նշանակություն, հետեւաբար շատ կարեւոր է, թե ո՞վ է այդ առաջնորդը, ի՞նչ գաղափարական հոսանքի կամ արժեհամակարգի կրող է նա, արեւմտյան-կաթոլիկ աշխարհի ինչ բեվեռ է ներկայացնում: Ընդ որում, բնականաբար երկրորդական չի լինելու եւ այն՝ վերը նշածիս համատեքստում, թե նա ինչպես է պատկերացնում ոչ միայն այսպես ասած ներկաթոլիկ հարաբերությունները, այլ նաեւ համաշխարհային տնտեսա-քաղաքական հարաբերություններն ընդհանրապես:
Թրամպը իր լուսանկարոց թափանցիկ ազդակ է հղում, որ մտադիր է բավականին հաստատուն ու համառ պայքար մղել Սուրբ Աթոռի գահակալի ընտրության հարցում՝ իր համար ընդունելի թեկնածուի առաջմղման եւ ընտրության համար: Բնականաբար, Եվրոպայում իրենց դոմինանտությունը առնվազն առայժմ պահպանող լիբերալ-գլոբալիստ-«ֆունդամենտալիստ» ուժերը փորձելու են պապական գահը դնել իրենց վերահսկողության ներքո:
Ընդ որում, այդ իմաստով, նախկին Պապի ժամանակաշրջանը թերեւս խոշոր հաշվով հնարավոր էր դիտարկել «հիբրիդային», իհարկե որոշակի «լիբերալ» թեքվածությամբ:
Այժմ սակայն, «հիբրիդային» տարբերակը թվում է ավելի քիչ հավանական, քանի որ ինքնին լայն առումով բավականին վճռորոշ է դիմակայությունը երկու թեւերի միջեւ»։
Թուրքիան փակել է իր երկինքը իսրայելական ինքնաթիռների համար, և Բենիամին Նեթանյահուի՝ Ադրբեջան այցի համար օդային տարածքը բացելու մասին խոսք չկա։ Այս մասին նշել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Օնջու Քեչելին՝ հերքելով այն պնդումները, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ինքնաթիռին թույլատրվել է թռիչք կատարել Թուրքիայի տարածքով։
«Այն պնդումները, որ Իսրայելի վարչապետի ինքնաթիռին թռիչքի թույլտվություն է տրվել, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։ Մենք այս ուղղությամբ որևէ հարցում չենք ստացել», - նշել է նա։
Համագործակցության ի՞նչ ձևաչափ է առաջարկում Ռուսաստանը տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու համար: Հնարավո՞ր է արդյոք անվտանգության նոր ձևաչափ Ռուսաստանի, Իրանի և Հայաստանի մասնակցությամբ, 168․am-ի հարցին ի պատասխան, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է․
Ոչինչ հորինելու կարիք չունենք: Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա է բարձր մակարդակի փոխգործակցության ձևաչափ, որի գործունեության արդյունքում կուտակվել է 2020-2022 թվականների համապարփակ հայտարարությունների համալիր: Առաջնորդների որոշմամբ՝ 2021 թվականի հունվարին ստեղծվել է Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբ՝ փոխվարչապետների համանախագահությամբ:
Դրան զուգահեռ՝ ռուսական կողմը բազմիցս արտահայտել է իր տեսակետը, որ Հարավային Կովկասի ճակատագիրը և ապագան պետք է որոշեն տարածաշրջանի երկրներն ու նրանց հարևանները: Անդրկովկասի բարգավաճման և կայունության բանալին ներառական երկխոսությունն է, ծագող բոլոր հարցերի փոխադարձ ընդունելի պատասխանների որոնումը և արտաքին ուժերի կողմից տարածաշրջանն օտար աշխարհաքաղաքական սխեմաների մեջ ներքաշելու փորձերի չեզոքացումը:
Գործելով այս փոխըմբռնման համաձայն՝ մենք ակտիվորեն աջակցել ենք «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի ստեղծմանը (մի կողմից՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, մյուս կողմից՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա)։ Արդեն երկու նիստ է գումարվել արտգործնախարարների մակարդակով։ Վրացիները դեռևս հետևում են գործընթացին, բայց նրանց հասկացրել են, որ բոլոր մասնակիցները նրանց սպասում են բանակցությունների սեղանի շուրջ։ Հաջորդ հանդիպումները պետք է կայանան Երևանում և Բաքվում՝ կողմերի կողմից որոշված հերթականությամբ։ Այդ նույն շրջանակում, անհրաժեշտ պայմանների հասունացմանը զուգընթաց, միանգամայն հնարավոր է քննարկել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերը։
Այս հարթակի շրջանակներում փոխգործակցությունը կարելի է ամրապնդել Ռուսաստան, Հայաստան և Իրան ձևաչափով շփումներով՝ տնտեսական և տրանսպորտային հեռանկարային նախագծերի, արտաքին քաղաքականության համակարգման հարցերի և մշակութային-մարդասիրական թեմաների քննարկման համար՝ այն ըմբռնումով, որ այդ քննարկումները կլրացնեն, այլ ոչ թե կփոխարինեն երկկողմ պայմանավորվածություններն ու աշխատանքն արդեն իսկ կայացած տարածաշրջանային ձևաչափերի շրջանակներում։
Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է: Հաղորդվում է ութ տուժածի մասին: Լրատվամիջոցների տվյալով՝ նրանցից մի քանիսի վիճակը ծանր է։
Ոստիկանությունից հայտնել են, որ ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է: Նշվում է, որ կանխամտածված հարձակման նշաններ չկան:
ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թեմի Բրյուսը կեղծ է որակել այն տեղեկությունները, որ ԱՄՆ-ն քննարկում է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման գործընթացին իր մասնակցությունը դադարեցնելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Fox News-ը։
«Բրյուսը կտրականապես հերքել է այն տեղեկությունները, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցություններից: Բրյուսը դրանք անվանել է կեղծ և ընդգծել ամերիկյան կողմի շարունակական մասնակցությունը գործընթացին»,- հայտնում է հեռուստաալիքը։
«Եթե նկատելի առաջընթաց չլինի, մենք կարող ենք մի փոքր փոխել մեր դիրքորոշումը»,- շեշտել է դիվանագետը «Գայ Բենսոնի շոու» հաղորդման ընթացքում՝ ընդգծելով, որ դա, անշուշտ, չի նշանակում նահանջ գործընթացից։
Նա նշել է, որ բանակցային գործընթացից հնարավոր դուրս գալու վերաբերյալ որոշումը պետք է կայացնեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Թուրքիան հինգ տարի անց Թուրքմենստանից բնական գազ կներմուծի Կասպից ծովի հատակով անցնող խողովակներով՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ Ստամբուլում բնական ռեսուրսների գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ:
«Այս տարվա մարտից մենք թուրքմենական գազը Թուրքիա ենք տեղափոխում Իրանի տարածքով։ Մեր նպատակն է հինգ տարի հետո Թուրքմենստանից բնական գազ ներկրել Կասպից ծովի հատակով անցկացված խողովակներով»,- ընդգծել է նա։
Էրդողանի խոսքով՝ մինչ այժմ նշված երթուղով փոխադրվել է 250 մլն խմ բնական գազ, իսկ տարեվերջին այդ ցուցանիշը, ըստ կանխատեսումների, կհասնի 1,3 մլրդ խմ-ի:
Հայկական համալսարանի՝ Արցախյան առաջին հաղթական պատերազմի ռազմաքաղաքական ղեկավարության հետ հանդիպում-բանախոսությունների ծրագրի շրջանակներում երեկ երեկոյան տեղի է ունեցել համալսարանի ունկնդիրների և դասախոսների հանդիպումը ԼՂ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեի, ապա ԼՂՀ պաշտպանության ուժերի կոմիտեի նախագահ (1989-1993թթ.), ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի հետ:
Դեռևս շաբաթներ առաջ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն կայացած հանդիպման զրույցի թեմատիկ ընդգրկումը ներառել է Արցախյան առաջին հաղթական պատերազմի տարիներին բանակաշինությանը, պետականաշինությանը, իրականացված մոբիլիզացիային և հաջորդող տարիների պետական քաղաքականությանը վերաբերող հարցեր։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Վատիկանում Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողության ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել են հակաօդային պաշտպանության համակարգերը և Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հարցը։ Այս մասին հայտնում է Reuters–ը։
Զելենսկին այդ հանդիպումն անվանել է երկուսի միջև կայացած երբևէ լավագույն հանդիպումը։
Նշվում է, որ Զելենսկին և Թրամփը համաձայնել են, որ Կիևի և Մոսկվայի միջև 30-օրյա հրադադարը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար ճիշտ առաջին քայլն է։
Զելենսկին ասել է, որ նախորդ շաբաթ Թրամփի հետ զրույցում բարձրացրել է պատժամիջոցների թեման, և որ Թրամփի պատասխանն այս հարցի վերաբերյալ «շատ կոշտ» է եղել։ Ուկրաինայի նախագահն այլ մանրամասներ չի հաղորդել: