Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
ԱՄՆ քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն անդրադարձել է Հայաստանում ԱՄՆ քաղաքացիներին մատուցվող հյուպատոսական ծառայություններին, ներկայացրեց մի շարք գործնական խորհուրդներ ամառային ուղևորությունների վերաբերյալ, հորդորեց ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսին և հիշեցրեց Հայաստանում գտնվելու ընթացքում տեղի օրենքներին հետևելու կարևորության մասին։
Հայտնում են դեսպանությունից։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Ադրբեջանցի սահմանապահները կրակ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրա։ Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտնել է Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը։
Արդյունքում Իրանի մեկ քաղաքացի զոհվել է, մյուսը՝ վիրավորվել։ Ըստ սահմանապահ ծառայության՝ նավում եղել է ավելի քան 33 կգ մարիխուանա և կապի սարքավորումներ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2026–ի ֆինանսական տարվա բյուջեի նախագծում առաջարկել է ամբողջությամբ դադարեցնել ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների ֆինանսավորումը՝ դրանք անվանելով անարդյունավետ և ԱՄՆ-ի համար չարդարացված թանկ: Խոսքը 1,614 մլրդ դոլարի մասին է։
«Վերջին ձախողումների և մասնակցության բարձր վարձավճարի պատճառով բյուջեն չի նախատեսում ՄԱԿ-ի և այլ կազմակերպությունների անարդյունավետ խաղաղապահ առաքելությունների ֆինանսավորում», - ասված է բյուջեի նախագծին կից բացատրագրում, որն այսօր հրապարակել է Սպիտակ տունը:
Փաստաթղթում նաև նշվում է, որ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունները, մասնավորապես Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում, մեղադրվում են ոսկու, ադամանդի և թմրանյութերի մաքսանենգության մեջ:
Նախագծում ներկայացված է, որ ԱՄՆ-ը պատմականորեն վճարել է միջազգային խաղաղապահ ծախսերի անհամաչափ մեծ մասը , և այդ պրակտիկան այլևս չի համապատասխանում Վաշինգտոնի շահերին:
ՏՏ փորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է․
«Զգուշացեք դեղամիջոցների կեղծ գովազդներից։ Առաջ բժիշկներին էին կեղծ կերպով օգտագործում, հետո լրագրողներին։
Հիմա, ոնց հասկանում եմ, պարզապես հայտնի մարդկանց»։
Նշենք՝ դերասան Միքայել Պողոսյաը ավելի վաղ ահազանգել էր․ «Ուզում եմ զգուշացնել, որ վերջին շրջանում, տարբեր «դեղին» պարբերականներ՝ համացանցում ապատեղեկատվություն են տարածում, օգտարոծելով իմ հեղինակութունը, պատկերն ու ձայնը ՝ իրենց դեղորայքային արտադրանքը խթանելու համար:
Այսպիսով, սրանք բոլորը կեղծիքներ են և ինձ հետ կապ չունեցող անհեթեթություններ:
Ուստի խնդրում եմ իմ, և իմ ոչ պակաս հայտնի ընկերների և արվեստագետների անունից, ովքեր նույնպես բախվում են իրենց անվան շահագործմանը սոցիալական ցանցերում ՝ անտեսեք այս գովազդներն ու հոդվածները:
Ես առողջ եմ և աշխատում եմ իմ նոր նախագծի վրա»։
ԱՄՆ պետական արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ պետծառայողները բյուջետային միջոցներ են ծախսել երեկույթների համար շքեղ հյուրանոցներ և մարզադաշտեր վարձակալելու նպատակով։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Նրանք, ըստ էության, երեկույթներ են կազմակերպել հարկատուների փողերով։ Նրանք (պետծառայողները. խմբ.) քչից են սկսում (գողանալ. խմբ.)։ Սկզբում, որպես կանոն, խարդախությունը տեղի է ունենում փոքր մասշտաբով, և նրանք փորձում են թաքցնել դա, այնուհետև տարեցտարի, եթե ոչ ոք չի կանգնեցնում նրանց խարդախությունը, ավելի անամոթ են դառնում և ամեն տարի ավելի ու ավելի շատ են գողանում, և ահա նրանք բառացիորեն մարզադաշտեր են վարձակալում (երեկույթների համար. խմբ.)»,- հայտարարել է գերատեսչության ղեկավար Մասկը «Fox News» հեռուստաալիքի եթերում։
DOGE-ի աշխատակիցներից մեկը հայտարարել է, որ գերատեսչությունը նոր կանոն է մտցրել. այժմ բյուջեից գումար վերցնելու առաջ պետական ծառայողները պետք է անդորրագիր ներկայացնեն։ Ինչպես նշել է գերատեսչության աշխատակիցը, դրանից հետո որևէ մեկն այլևս գումար չի վերցրել։
Գերատեսչության մեկ այլ ներկայացուցիչ պատմել է, որ ԱՄՆ փոքր բիզնեսի կառավարման վարչությունը վարկեր է տրամադրել 120 տարեկանից բարձր անձանց, թեև, ինչպես նշել է Մասկը, ԱՄՆ-ում ամենատարեց մարդը 114 տարեկան է: Բացի այդ, դեպարտամենտի աշխատակցի խոսքով, վարկեր են տրամադրվել 11 տարեկանից փոքր երեխաներին և դեռ չծնված մարդկանց: Մասկի խոսքով՝ նման մարդկանցից մեկը «ծնվել է» 2165 թվականին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված և Իլոն Մասկի գլխավորած Պետական արդյունավետության դեպարտամենտի (DOGE) նպատակն է կրճատել անարդյունավետ ծախսերը և վերակազմավորել դաշնային գործակալությունները։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնն ավելի վաղ հայտարարել էր, որ պետական կառավարման արդյունավետության դեպարտամենտը ԱՄՆ կառավարության կողմից «շոկային» ծախսեր է բացահայտել, որոնց համար Կոնգրեսը թույլտվություն չի տվել։
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մայիսի 6-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Մասնավորապես՝ Բաղյան փողոցից դեպի Գյուրջյան փողոց նախկին թույլատրված աջ և ձախ երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն աջ» ուղղությունով:
Առաջիկա օրերին մենք կանցկացնենք «Պատիվ ունեմ» դաշինքի խմբակցության նիստ և կներկայացնենք մեր տեսակետը Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի հարցի վերաբերյալ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում ասել է ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Հայկ Մամիջանյանը։
«Մենք միշտ ասել ենք, այդ թվում՝ բոլոր փողոցային շարժումների ժամանակ, որ իմպիչմենտը Փաշինյանին հեռացնելու լավագույն գործիքն է։ Մենք անհնար ենք համարում Փաշինյանի ուղղակի հրաժարականը, և ոչ թե որովհետև կասկածում ենք փողոցային պայքարի մասշտաբների վրա, այլ որովհետև կասկածում ենք Փաշինյանի վրա, որի համար ոչինչ ավելի կարևոր չէ, քան իշխանությունը», – նշեց նա։
Քաղաքական գործիչը հայտնեց, որ «Ես պատիվ ունեմ» դաշինքի խմբակցությունը, որի համար քաղաքական պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, կառավարության ղեկավարի պաշտոնի թեկնածու չունի, բայց պատրաստ է սկսել քննարկումներ այս հարցի շուրջ՝ առանց որևէ քաղաքական ամբիցիաների։ «Մեզ համար առաջնահերթությունն իշխանափոխությունն է», – հավելեց նա։
Նրա կարծիքով, բոլոր շարժումները, որոնց մասնակցել է ՀՀԿ-ն, հանգեցրել են այս կամ այն արդյունքի։ Նա վստահեցրեց, որ իշխանությանը հեռացնելու ոչ մի գործիք չփորձարկված չի մնա։
Մամիջանյանը հիշեցրեց, որ նախկինում քաղաքական ուժերը փորձում էին փողոցային շարժման միջոցով ստեղծել մի իրավիճակ, որտեղ հնարավոր կլիներ հասնել իմպիչմենտի, հիմա փորձ է արվում անել հակառակը՝ սկսելով իմպիչմենտից։ «Ինչքան ես հասկանում եմ, նախաձեռնողները առաջարկում են հավաքել ավելի քան 36 ստորագրություն, որպեսզի ժամանակ լինի փողոցային շարժումը ակտիվացնելու համար՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի նրանք միանան նախաձեռնությանը», – ասաց պատգամավորը։ Նա վստահ է, որ իշխանությունները մտահոգված են այս գործընթացով։
«Բոլոր ընդդիմադիր շարժումների ժամանակ կային իրենց «բայց»-երը»։ «Սուրբ պայքարի» ժամանակ ՀՀԿ-ն ասաց, որ ուղղակի հրաժարական պահանջելը շատ արդյունավետ մեթոդ չէ, բայց մեր գործընկերները կարծում էին, որ դա այդպես չէ, և մենք աջակցեցինք նրանց բոլոր առաջարկներին», – ասաց Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը միակ քաղաքական ուժն է, որը որևէ կերպ չի շփվել Փաշինյանի հետ։
«Մենք արմատական ընդդիմություն էինք, երբ Փաշինյանը իշխանության եկավ, մենք կոչ էինք անում արմատական փողոցային գործողությունների և ոչ թե ընտրությունների ճանապարհով գնալու», – ընդգծեց նա։
Քաղաքական գործիչը կարծում է, որ յուրաքանչյուր հաջորդ փողոցային կռիվ ավելի մարդաշատ է լինում, քան նախորդը։
«Մենք ունենք իշխանափոխության ծրագիրն իրականացնելու հստակ ծրագիր. իրականացվում է թե՛ տեսանելի, թե՛ անտեսանելի աշխատանք, վերջինս ընթանում է շատ երկար ժամանակ։ ՀՀԿ-ն իշխանափոխությունից բացի ոչնչի մասին չի մտածում։ Բոլոր աշխատանքներն ուղղված են դրան։ Ամեն դեպքում, Փաշինյանի հրաժարականը պետք է պարունակի փողոցային պայքարի տարր», – եզրափակեց Մամիջանյանը։
Ըստ կայքի նախնական տեղեկությունների` դիտորդը մահացել է սրտամկանի ինֆարկտից:
2025 թ. հունվարի վերջին ԵՄ խորհուրդը որոշում կայացրեց Հայաստանում Եվրոպական միության առաքելության մանդատը ևս երկու տարով երկարաձգելու մասին՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։
Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության դիտորդներից մեկին: Այս մասին հայտնում են NEWS.am-ի աղբյուրները:
Նախնական տեղեկություններով, դիտորդը մահացել է սրտամկանի ինֆարկտից:
ԵՄ-ն սնանկանում է՝ հովանավորելով Ուկրաինային։ Նման հայտարարությամբ Kossuth ռադիոյի եթերում հանդես է եկել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ ԵՄ-ն «սայլերով գումար է ներկրում Ուկրաինա»։ Նա նշել է, որ Բրյուսելը Կիևին «հսկայական վարկ» է տրամադրել Եվրոպական միավորմանն արագացված անդամակցության համար:
«Ուկրաինայի հապճեպ անդամակցությունը վնասակար քաղաքականություն է։ Հունգարիայի հանրաքվեն ցույց կտա քաղաքացիների դիրքորոշումը, և մենք այն հաշվի կառնենք Բրյուսելի հետ երկխոսությունում», - ասել է Օրբանը՝ ընդգծելով, որ հատկացված գումարի մեծ մասը կուղղվի ոչ թե Ուկրաինային, այլ օտարերկրյա ընկերություններին։