ArmNews
Հունիսի 23, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հարվարդի համալսարանը կզրկի հարկերից ազատված լինելու կարգավիճակից։ 

Այս մասին նա գրառում է կատարել իր Truth Social հարթակում։«Մենք Հարվարդը կզրկենք հարկերից ազատված լինելու կարգավիճակից։ Նրանք դրան են արժանի», – գրել է ԱՄՆ նախագահը։

Իր հերթին Reuters գործակալությունը հիշեցնում է, որ հունվարին նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր Թրամփը սառեցրել է ԱՄՆ-ի մի շարք խոշոր համալսարանների դաշնային ֆինանսավորումը, մեկնարկել է հետաքննություններ, չեղարկել ուսանողական վիզաները և այլ պահանջներ ներկայացրել։ Այս ամենն ԱՄՆ վարչակազմը բացատրել է համալսարանների «հակասեմական, հակաամերիկյան, մարքսիստական և արմատական ձախ» դիրքորոշմամբ։

ԱՄՆ վարչակազմը նախ սառեցրել է Հարվարդի համալսարանի 2,2 միլիարդ դոլարի ֆինասնավորումը, որից հետո, ըստ ամերիկյան ԶԼՄ-ների, Սպիտակ տունը մտադիր էր համալսարանի ֆինանսավորումը կրճատել ևս 1 մլրդ դոլարով։

Հարվարդի համալսարանն իր հերթին դատի է տվել ԱՄՆ վարչակազմին և միացել ավելի քան 200 համալսարանների և քոլեջների՝ բողոք հայտնելով բուհերի հետ կապված Թրամփի քաղաքականության դեմ։

Այսօր՝ մայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10։00-ի սահմաններում Մեղրի-Երևան Մ2 ավտոճանապարհին՝ Փոքր Վեդիի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 59-ամյա Կարեն Ս․-ի վարած «Opel » մակնիշի և 37-ամյա Մարինա Կ․-ի վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենաները, վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել սյանը և հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով «Nissan March»-ի վարորդ Մարինա Կ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։

Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և ավագ քննիչ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Օրենքը խախտելու հարցում աջակցությունը չի կարող անհետևանք մնալ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ դեսպանությունը:

«Անօրինական միգրացիային աջակցողների (մարդկանց ապօրինի փոխադրումներ իրականացնողների, տրանսպորտային աշխատողների և պաշտոնյաների) նկատմամբ կարող են կիրառվել ԱՄՆ մուտքի մշտական արգելքներ և սահմանափակումներ։ ԱՄՆ օրենքի առաջ պատասխանատու են բոլորը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հանրահայտ հոգեբան Միխայիլ Լաբկովսկու կենսական իմաստնությունը

• Սերը պետք չէ վաստակել, ավելին, այն չի կարելի վաստակել։

• Կյանքի համար ընդհանուր առմամբ նշանակություն չունի, թե դուք ինչ եք մտածում։ Նշանակություն ունի միայն այն, ինչ դուք զգում եք, ու այն, ինչ անում եք։

• Լավ մարդու ցանկությունները համընկնում են իրեն շրջապատողների շահերի հետ։

• Գլուխ հանել պետք է ոչ թե քեզ շրջապատողներից, այլ հենց ինքդ քեզնից։

• Գոյության իմաստի մասին հարցերը մեծ խելքից ու հասունությունից չեն ի հայտ գալիս, այլ հենց այն պատճառով, որ մարդը ոչ մի կերպ չի ապրում։ Կյանքի իմաստը հենց կյանքի մեջ է։

• Ինչո՞վ են հոգեպես առողջ մարդիկ տարբերվում նևրոտիկներից. նրանով, որ հոգեպես առողջ մարդիկ, իհարկե, նույնպես նյարդայնանում են, բայց իրական էմոցիաներ են ապրում, նրանք, ովքեր իրական ծանրակշիռ պատճառներ ունեն, դրանք կոնկրետ իրադարձություններ են, արտաքին աշխարհի գրգռիչներ։ Ի հակադրություն նրանց՝ նևրոտիկներն իրենց նյարդային վիճակի պատճառներն անընդմեջ իրենց մեջ են գեներացնում։

• Զուգընկերոջ ընտրության հարցում սխալվել չի կարելի, քանի որ կյանքը տալիս է ոչ թե այն, ինչ դուք ուզում եք գլխով, այլ այն, ինչ ձեզ տվյալ պահին պետք է։ Դո՞ւր է գալիս դա ձեզ, թե՞ ոչ, այլ խոսակցություն է։

• Տագնապային մարդկանց համար կյանքը սոսկ խնդիրների հաջորդականություն է, որոնք պետք է լուծել, և հուզումների շարք, որը պետք է կամ խլացնել, ճնշել, ենթադրենք, ալկոհոլով, կամ էլ իրականացնել՝ ասենք, հիստերիայի մեջ ընկնելով։ Հենց այսպես էլ անցնում է նրանց օրը։

• Եթե մարդկանց մոտ սեքսում ամեն բան լավ է, նշանակում է, ինչ-որ գլխավոր, խորքային, հիմնարար բաներում նրանք բացարձակապես միակամ են։ Եվ դա ամենակարևոր մակարդակն է, որը պետք է զույգերի մոտ համընկնի։

• Մի լսեք խորհրդատուներին։ Լսեք ինքներդ ձեզ։ Ինչ որ ընտրել եք մենյուից, այն էլ կերեք։ Հետևեք ձեր որոշումներին ու հարգեք դրանք, այլապես այդպես էլ ողջ կյանքում դուրս չեք գա «հավանաբար»-ի ու «չգիտեմ»-ի ներքին կոնֆլիկտի հորձանուտից։

• Եթե դուք այսօր չեք ուզում աշխատանքի գնալ, հանգստյան օր վերցրեք։ Եթե վաղն էլ չեք ուզում գնալ, ևս մեկ օր վերցրեք, իսկ եթե վաղը չէ մյուս օրն էլ աշխատանքի գնալու ցանկություն չկա, փոխեք աշխատանքը։ Եվ հարցն այստեղ ծուլության մեջ չէ։ Ծուլությունը կամ կամքի խնդիր է, կամ մոտիվացման։

• Դու ուզում եք լինել գեղեցի՞կ, թե՞ երջանիկ։ Եթե երկրորդը, աշխատել պետք է ոչ թե արտաքինի, այլ ինքնագնահատականի վրա։ Սիրեք ձեզ ցանկացած արտաքինով, և այդ ժամանակ արտաքինն իսկապես ցանկացածը կարող է լինել։ Դա օրենք է։

• Մի վախեցեք միայնության մեջ մնալուց։ Մի վախեցեք, որ այդպիսի սեր էլ չի պատահի ձեզ հետ։ Եթե անհատականություն լինեք, ազատ ու անկախ անձնավորություն, դեռ կգտնեք այդպիսի մարդու։ Իսկ եթե վախենաք, կկորցնեք նրան, ում արդեն հանդիպել ու սիրել եք։

• Եթե դուք արդեն ինչ-որ բանի հասել եք ու կարողացել վաստակել, դուք դա կրկին կանեք։ Ինչպես հնարավոր չէ լողալն ու հեծանիվ վարելը մոռանալ, այնպես էլ հնարավոր չէ մոռանալ կյանքի փոթորիկները հաղթահարելու ձևերը։

Սյունիքի մարզի Թխկուտ գյուղի վարչական տարածքում գտնվող Տերտերասար կոչվող տարածքից ոսկու հանքանյութի գողության առերևույթ դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում 2024թ․ մայիսի 28-ին Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի առաջին մասով (գողություն) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գրում է Հետքը:

Դրա շրջանակներում քննության առարկա է դարձել նաև Տերտերասարի ոսկու հանքավայրի առերևույթ ապօրինի շահագործման հանգամանքը։

Այս մասին մեր հարցմանն ի պատասխան հայտնել է Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կամո Շառոյանը։

Տերտերասարի հանքավայրի համար նախկինում ընդերքօգտագործման իրավունք ունեցող Սիլվա Համբարձումյանը մեզ հետ զրույցում պատմել էր, որ ինքն այնտեղ կուտակված հանքանյութ ունի, որը գողացել են, և որի համար ինքը դիմել էր իրավապահներին։ Հենց այս գործի շրջանակներում էլ պարզվել է, որ այնտեղ հնարավոր է ապօրինի շահագործում է կատարվել։

Քննչական կոմիտեն նաև հայտնել է, որ քրեական վարույթով նախաքննության ներկա փուլում որևէ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվել։ Նախաքննությունը շարունակվում է։

Նախաքննությանը զուգահեռ Տերտերասարի ոսկու համար պայքարը, երկու ընկերության միջև, նույնպես շարունակվում է։

Ավելին՝ սկզբնաղբյուրում:

NEWS.am-ի տեղեկություններով ոստիկանության Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքի աշխատակիցը վարորդական իրավունքի վկայականում կարգեր ավելացնելու համար քաղաքացուց կաշառք է պահանջել ու ստացել, կան ձերբակալվածներ, որոնցից մեկը ոստիկանության Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքի աշխատակից է:

Հակակոռուպցիոն կոմիտեից լրատվամիջոցի հարցին ի պատասխան, հաստատեցին, տեղեկությունը, նշելով, որ ձերբակալվել է 4 անձ:

Ոստիկանության Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքի աշխատակիցը ձերբակալվել է կաշառք ստանալու մեղադրանքով։

Այսօր՝ մայիսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցեկ Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախթալա բնակավայրի վարչական տարածքում «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել Դեբեդ գետում: 
 
Shamshyan.com-ի տեղեկություններով, մինչ դեպքի վայր կժամանեին Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, Լոռու մարզի փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ, 1 հոգի կարողացել է դուրս գալ ավտոմեքենայից, իսկ 1 հոգի, ըստ դեպքի վայրում հավաքվածների, կամ մնացել է ավտոմեքենայում, կամ դուրս է ընկել մեքենայից և հատնվել Դեբեդ գետում: 
 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի համարանիշը, սեփականատիրոջ ինքնությունը, վարորդի և գետում որոնվող քաղաքացու ինքնությունը: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փրկվածը Լոռու մարզի բնակիչ 49-ամյա Էդգար Ս.-ն է, իսկ որոնվողը Լոռու մարզի բնակիչ 74-ամյա Ռուբեն Պ.-ն: Էդգար Ս.-ն տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն:  

Հայաստանի ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է օտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում ՀՀ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցներին կրթաթոշակի տրամադրման նպատակով  դիմում-հայտերի ընդունման մասին։

ՀՀ կառավարության 2025 թվականի մարտի 6-ի N 267-Ն որոշման պահանջներին համապատասխան՝ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցները, որոնք հանդիսանում են աշխարհի լավագույն բուհերի ակադեմիական վարկանիշավորման կայքի տվյալ տարվա ցանկերում ուսումնառող կամ դիմորդ, 2025 թվականի մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը կարող են դիմել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե:

2025-2026 ուստարվա համար նախատեսվող կրթաթոշակների թիվը 20 է։

Կրթաթոշակին հավակնելու պահանջներն են.

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն
  • Բակալավրի կրթական ծրագրերի պարագայում՝ http://www.shanghairanking.com կայքի տվյալ տարվա ցանկերի առաջին 65 բուհերի ցանկում ընդգրկված հաստատություններում, իսկ մագիստրատուրայի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կամ ասպիրանտուրայի որակավորում շնորհող կրթական ծրագրերի պարագայում՝ առաջին 75 բուհերի ցանկում ընդգրկված հաստատություններում լրիվ բեռնվածությամբ առկա եղանակով ուսումնառելը
  • Գործատուի՝ վերջին հինգ տարվա ընթացքում մշտապես առնվազն 100 վարձու աշխատող ունեցող ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպություն հանդիսանալու պայմանը
  • Գործատուի մոտ առնվազն 2 տարվա աշխատանքային փորձը
  • Գործատուի կողմից սովորողի ուսման վարձի առնվազն հիսուն տոկոսի փոխհատուցումը
  • Գործատուի և դիմումատուի միջև կնքված ուսման ֆինանսավորման և ուսման ավարտից հետո գործատուի մոտ աշխատանքը շարունակելու հանձնառության պայմանագիր՝ ուսման ակնկալվող ավարտից հետո առնվազն 3 տարի ժամկետով։

Համաձայն կարգի՝ ուսումնառության ընթացքում մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 30-ը գործատուն սահմանված կարգով ԲԿԳԿ է ներկայացնում հաստատության կողմից տրված տեղեկանքը տվյալ քաղաքացու՝ հաջորդ կուրս փոխադրվելու վերաբերյալ:

Հարկ է նշել, որ եթե ուսման ավարտից հետո կրթաթոշակի շահառու քաղաքացին մասնագիտությանը համապատասխան աշխատանքի չի անցնում գործատուի մոտ կամ ուսումնառությունը կիսատ է թողնում կամ տեղափոխվում է այլ հաստատություն, գործատուն ՀՀ պետական բյուջեի համապատասխան գանձապետական հաշվին փոխանցում է պետության կողմից տրամադրված ընդհանուր կրթաթոշակի եռապատիկը:

Դիմումը (ըստ ներկայացված ձևի) և դիմումին կից ներկայացվող ՀՀ կառավարության 2025 թվականի մարտի 6-ի N267-Ն որոշման պահանջներին  համապատասխան անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները կամ դրանց թվային պատճենները քաղաքացին կամ նրա ներկայացուցիչը (ներկայացուցչի դեպքում ներկայացվում է նաև պարզ լիազորագիր) պետք է ներկայացնեն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի քարտուղարություն կամ էլեկտրոնային տարբերակով՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. փոստի հասցեով:

Հարցերի դեպքում զանգահարել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե +010 300109 (+705, +730, +840) հեռախոսահամարներով։

Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել Հնդկաստանի քաղաքացի 25-ամյա Մանպրիտ Սինգհինը և հայտնել, որ ապրիլի 12-ի ժամը 02։45-ի սահմաններում ազգությամբ հնդիկ 4 անձ, ապօրինի մուտք գործելով իր տուն, զենքի սպառնալիքով հափշտակել են 100 հազար դրամ, իր և կնոջ բջջային հեռախոսները, փորձել են բռնաբարել իր կնոջը, ծեծի են ենթարկել իրեն, գոտիով և մետաղյա ձողով հարվածներ հասցրել իր մարմնի տարբեր մասերին պատճառելով՝ մարմնական վնասվածք:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցանք կատարած անձինք հանդիսանում են Հնդկաստանի քաղաքացիներ 32-ամյա Մակբուլ Մասիհնը, 31-ամյա Ալիշա Մասին և 20-ամյա Բալվա Մասինը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալները Արթիկ քաղաքում ձերբակալվել և «Ford» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել են Երևանի քրեական վարչություն, որտեղից էլ տեղափոխվել են համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայր: Դեպքի փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին:

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը կանգնած է լուրջ մարտահրավերի առջև՝ փորձելով օգնել Ռուսաստանին և Ուկրաինային հակամարտության կարգավորման ուղի գտնելու հարցում։

«Մենք ուզում ենք, որ երկու կողմերն էլ որոշ չափով զիջումների գնան՝ պատերազմի դադարեցման համար։ Հուսով ենք, որ նրանք խելամտություն կցուցաբերեն»,- ասել է Վենսը։

Նրա խոսքով՝ «իհարկե, ուկրաինացիները զայրացած են Ռուսաստանի ներխուժման պատճառով, և դա հասկանալի է, սակայն արդյո՞ք արժե շարունակել հազարավոր զինվորների կորցնել՝ ընդամենը մի քանի մղոն տարածքի համար»։

Փոխնախագահը նաև ընդգծել է, որ խաղաղության հասնելու որոշումը պետք է կայացնեն հենց Ուկրաինան և Ռուսաստանը։

«Նույնիսկ նախագահ Թրամփը չի կարող այդ որոշումը կայացնել նրանց փոխարեն»,- եզրափակել է Վանսը։

Ֆոտո

ԱՄՆ-ն պատրաստ է վերսկսել Իրանի հետ միջուկային բանակցությունները երկուշաբթի օրվանից. Ռուբիո

Իրանի ԱԳ նախարարը ժամանեց Մոսկվա․ կարևոր հանդիպում է սպասվում

Իրանի թիրախներից մեկը պետք է լինի Իսրայելի բազան Ադրբեջանում․ Fotros Resistance

ԱՄՆ գերակայության նախկին հիմքերն ու խաղի կանոնները կթուլանան

Երևանում՝ ռեստորանում, կնոջ դի են հայտնաբերել

Փարիզը չի մասնակցել Իրանի դեմ ԱՄՆ հարվածներին կամ դրանց պլանավորմանը. ԱԳՆ

Բազմամարդ հանրահավաք Թեհրանում. մասնակցել է նաև նախագահ Փեզեշքիանը

Ահաբեկչություն՝ Դամասկոսի եկեղեցում․ կան զոհեր

Իրանը պատրաստ է լայնածավալ պատերազմի. Հրեական պետության հետ պատերազմը կտևի 2-6 ամիս, որից հետո կգծվի նոր Մերձավոր Արևելքի քարտեզը Fars

Ռուսաստանը, Չինաստանը և Պակիստանը ՄԱԿ ԱԽ-ում Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումը դատապարտող բանաձևի նախագիծ են շրջանառում

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ գործարքի, որը կբխի Թեհրանի շահերից. Ռուբիո

ԱՄՆ-ին չի մտահոգում Իրանի գործակցությունը Ռուսաստանի ու Չինաստանի հետ․ Ռուբիո

ԱՄՆ-ը տարհանում է զորքերը Մերձավոր Արևելքից․ ԱՄՆ բանակի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ

Հորմուզի նեղուցում նավագնացությունը խաթարելու Իրանի փորձն ինքնասպանություն կլինի երկրի համար․ ԱՄՆ փոխնախագահ

ԱՄՆ-ն չի ցանկանում երկարատև հակամարտություն Մերձավոր Արևելքում. ԱՄՆ փոխնախագահ