Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ, Կիևից պահանջվում են միայն որոշակի փաստաթղթերում ստորագրություննե ։ Նման կարծիք է հայտնել Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին Telegram-ալիքում։
«Մենք այստեղ ենք միայն ստորագրության և վավերացման համար», - գրել է քաղաքական գործիչը։
Նա նաև հնարավոր է համարել, որ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին շուտով կթողնի իր պաշտոնը։ Նրա կարծիքով, դա տեղի կունենա խաղաղության համաձայնագրի վերաբերյալ առաջին ստորագրությունները դնելուց 30 օր անց: Դուբինսկին կարծում է, որ դա ԱՄՆ-ի և Ռուսաստանի պայմաններից մեկն է։
Պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրիլիոն 318 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ավելացել է 4.4 տոկոսով և դոլարով արտահայտված՝ նույն ժամանակահատվածում աճել է 5.8 տոկոսով։
Այս մասին մամուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նա նաև նշեց, որ 2025թ. և 2026թ.-ին նոր պարտատոմսեր թողարկելու ծրագրեր չկան։
Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 2-4-ի գիշերը, 3-ին առանձին շրջաններում, 2-ի և 4-ի ցերեկը, 5-6-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 2-ի ցերեկն առանձին վայրերում՝ հորդառատ։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքում ևս մայիսի 2-6-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում մայիսի 2–ի ցերեկը կլինի 24-26 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +16...+18 աստիճան։
ԱՄՆ-ն այլևս մտադիր չէ միջնորդի դեր խաղալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում, լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը։
«Այս խնդրին մեր մոտեցումների ոճն ու մեթոդաբանությունը փոխվում է, մենք միջնորդ չենք լինելու: Մենք այլևս վայրկենապես չենք թռչի աշխարհի մյուս ծայրը` հանդիպումները մոդերացնելու համար: Այժմ աշխատանքը պետք է կատարվի երկու կողմերի միջև», - ասել է նա:
Այնուամենայնիվ, Վաշինգտոնը ջանքեր կգործադրի խաղաղության հասնելու համար, սակայն այսուհետ Մոսկվայից և Կիևից «կոնկրետ գաղափարներ» են անհրաժեշտ, պարզաբանել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
«Հիմա ժամանակն է, որ նրանք ներկայացնեն և մշակեն կոնկրետ գաղափարներ այն մասին, թե ինչպես է ավարտվելու այս հակամարտությունը: Դա կախված կլինի նրանցից», - նշել է Բրյուսը:
Մայիսի 2-ին` տեղական ժամանակով ժամը 09:12-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05։12-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.24⁰ և արևելյան երկայնության 45․10⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 12 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 2․0 մագնիտուդով երկրաշարժ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Երանոս և Սարուխան գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ։
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 1-ին, ժամը 07:47-ին կրկին գրանցվել էր 2,8 մագնիտուդով երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը հազիվ թե շուտով ավարտվի։
Ըստ Վենսի՝ ԱՄՆ վարչակազմի առջև այժմ ծառացած է Ռուսաստանին և Ուկրաինային օգնելու խնդիրը՝ «գտնել ոսկե միջինը»՝ ավելի քան երեք տարի տևած հակամարտությանը վերջ դնելու համար, ընդ որում «հենց Ռուսաստանն ու Ուկրաինան պետք է համաձայնության գան» և վերջ դնեն պատերազմին։
«Իհարկե, [ուկրաինացիները] զայրացած են, որ իրենց երկիրը ներխուժել են,-շարունակել է Վենսը։ -Բայց արդյո՞ք մենք իսկապես շարունակելու ենք հազարավոր զինվորներ կորցնել մի քանի մղոն տարածքի վրա»։
Հինգշաբթի Fox News-ին տված առանձին հարցազրույցում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ մոտ ժամանակներս անհրաժեշտ է «բեկում» մտցնել, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոշի, թե որքան ժամանակ մեզ անհրաժեշտ է հատկացնել [կարգավորմանը]։
168.am-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) Հայաստանի ազգային արխիվում ղեկավար խումբ է ձերբակալել թշնամուն նյութեր տրամադրելու համար:
«Ֆինանսիստ տնօրենը, որ գաղափար չունի արխիվից, ազատել է նրանց, բայց ինքը մնում է. տարօրինակ է, բայց փաստորեն կարողացել են ծածկադմփոց անել ու ինֆորմացիան գաղտնի պահել»,- ասաց Ազգային արխիվի մեր աղբյուրը:
Մայիսի 2-ին` տեղական ժամանակով ժամը 09:12-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05։12-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.24⁰ և արևելյան երկայնության 45․10⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 12 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 2․0 մագնիտուդով երկրաշարժ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Երանոս և Սարուխան գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ։
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 1-ին, ժամը 07:47-ին կրկին գրանցվել էր 2,8 մագնիտուդով երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք:
Microsoft-ը հայտարարել է, որ Skype հարթակը կփակվի մայիսի 5-ին։
Ընկերությունը նախկինում հայտարարել էր, որ մայիսին կդադարեցնի հարթակի աջակցությունը, իսկ օգտատերերի հաշիվները կտեղափոխվեն Microsoft Teams ծառայություն։ «Դուք կարող եք շարունակել օգտագործել Skype-ը մինչև մայիսի 5-ը», - ասվում է Microsoft-ի աջակցության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Skype հարթակը գործարկվել է 2003 թվականին և Microsoft-ի կողմից ձեռք է բերվել 2011 թվականին։
Խոշոր վթար Երեւանում. ՔՊ–ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանն է վթարի ենթարկվել. Տեսանյութ