ArmNews
Հունիսի 23, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտնել է, որ Իրանը պատասխանատվության կենթարկվի Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբներին աջակցելու համար:

«Ուղերձ Իրանին. մենք տեսնում ենք ձեր մահացու աջակցությունը հութիներին: Մենք հստակ գիտենք, թե ինչ եք անում: Դուք լավ գիտեք, թե ինչի է ընդունակ ԱՄՆ զինված ուժերը, եւ ձեզ նախազգուշացրել են»,- գրել է նա X-ում:

«Ձեզ համար հետեւանքներ կլինեն այն ժամանակ եւ այն տեղում, որոնք մենք կընտրենք»,- ավելացրել է Պենտագոնի ղեկավարը։

Մարտի 15-ին Միացյալ Նահանգները սկսել է զանգվածային հարվածներ հասցնել հութիների թիրախներին, որոնք վերահսկում են Եմենի տարածքի մոտ մեկ երրորդը։ Ինչպես հայտնել է ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը, գործողությունն ուղղված է ամերիկյան շահերի պաշտպանությանը եւ նավարկության ազատության ապահովմանը։ Ի պատասխան՝ «Անսար Ալլահ» շարժումը պարբերաբար հարվածներ է հասցնում Կարմիր ծովի հյուսիսում գտնվող USS Harry S. Truman ավիակրին հրթիռներով եւ անօդաչու սարքերով։

ԱՄՆ-ի բանակը սկսել է խոշորագույն վերակառուցումը սառը պատերազմի ավարտից ի վեր, պլանավորվում է յուրաքանչյուր ստորաբաժանում վերազինել մոտ 1 հազար անօդաչու թռչող սարք և ազատվել հնացած տեխնիկայից, հայտնում է The Wall Street Journal-ը: 

Եթե ծրագիրն իրականացվի, ակտիվ ծառայության մեջ գտնվող 10 բանակային ստորաբաժանումներ հիմնականում կանցնեն անօդաչու թռչող սարքերի՝ դրանք օգտագործելով դիտարկման, բեռների տեղափոխման և հարձակումներ իրականացնելու համար: «Ուկրաինայում հակամարտությունից «դասեր քաղելու» համար, որտեղ դրոնները կարևոր դեր են խաղում մարտերում, ամերիկացի սպաները հարցում են անցկացրել ուկրաինացի զինվորականների հետ և խորհրդակցել կապալառուների հետ, որոնք աշխատել են Ուկրաինայի ԶՈւ-ի հետ», - գրում է հրատարակությունը:

«Մենք պետք է սովորենք օգտագործել անօդաչու թռչող սարքեր, ինչպես պայքարել դրանց դեմ, ինչպես գնահատել դրանք, արդյունահանել դրանք և օգտագործել մարտերում, որպեսզի կարողանանք տեսնել տեսադաշտից դուրս», - նշել է ԱՄՆ 2-րդ հեծելազորային գնդի հրամանատար գնդապետ Դոնալդ Նիլը: Նա հավելել է, որ ամերիկյան բանակում առկա են ԱԹՍ-ներ, սակայն դրանք միշտ շատ քիչ են եղել: 

ԱՄՆ Սենատի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը հայտարարել է, որ պատրաստվում է ներկայացնել օրինագիծ, որը նախատեսում է խիստ պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չնստի բանակցությունների սեղանի շուրջ։ Ինչպես հաղորդում է «Bloomberg»-ը, այս մասին հայտարարել է հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը՝ Դոնալդ Թրամփի մերձավոր դաշնակիցներից մեկը։

Գրեհեմի խոսքով՝ օրինագիծը ստացել է 72 սենատորների աջակցությունը, ինչը բավարար է Սենատում այն ընդունելու համար։ Բացի այդ, նա նշել է, որ ունի բավարար աջակցություն նաև Ներկայացուցիչների պալատում՝ օրինագիծը քվեարկության դնելու համար։​

Bloomberg-ի տեղեկություններով՝ օրինագծի սևագրում նախատեսվում է 500 տոկոսանոց սակագներ սահմանել այն երկրների ներմուծման համար, որոնք Ռուսաստանից գնում են նավթ, նավթամթերք, բնական գազ կամ ուրան։ Բացի այդ, ԱՄՆ քաղաքացիներին կարգելվի գնել ռուսական պետական պարտատոմսեր։

​Գրեհեմը նշել է, որ այս օրինագիծը «գործիք է նախագահի զինանոցում» և հավելել է, որ երբ Թրամփը որոշի, որ բանակցությունները փակուղի են մտել, այդ ժամանակ էլ կսկսվի գործողությունը։ Նրա կարծիքով՝ Պուտինը կհայտնվի ընտրության առաջ՝ կամ նստել Թրամփի հետ բանակցությունների սեղանի շուրջ, կամ բախվել «ռուսական տնտեսության ոչնչացմանը»։​ Սպիտակ տունը դեռևս չի պատասխանել լրագրողների հարցմանը։

Թրամփի վարչակազմը ԱՄՆ Կոնգրեսին տեղեկացրել է Ուկրաինային 50 միլիոն դոլարի ռազմական արտահանման թույլտվություն տալու մտադրության մասին՝ ուղիղ առևտրային վաճառքի (DCS) միջոցով։ Այս մասին հաղորդում է Kyiv Post-ը՝ հղում անելով դիվանագիտական ​​շրջանակների աղբյուրներին։ 

Նշվում է, որ դա տեղի է ունեցել առաջին անգամ՝ Թրամփի՝ ավելի քան 100 օր առաջ Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր։ Մինչ օրս ԱՄՆ վարչակազմը առաջնահերթություն էր համարում Ուկրաինայում պատերազմի դադարեցումը դիվանագիտական ​​միջոցներով, այլ ոչ թե ռազմական աջակցությամբ։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Ուկրաինային 50 միլիոն դոլարի զենքի վաճառքի մասին հայտարարությունը ներկայացվել է Կոնգրես՝ համաձայն «Զենքի արտահանման վերահսկման մասին» օրենքի, որը ԱՄՆ նախագահին լիազորություն է տալիս վերահսկել պաշտպանական ապրանքների և ծառայությունների ներմուծումն ու արտահանումը։ Համապատասխան պաշտոնական ծանուցումը Կոնգրեսը ստացել է ԱՄՆ Պետդեպարտամենտի օրենսդրական գործերի վարչությունից։

Ռենդ Քորփորեյշն ոչ առևտրային, անկուսակցական վերլուծական կենտրոնի պաշտպանության և անվտանգության քաղաքականության հետազոտող Մայքլ Սեսիրեն կարծում է, որ եթե ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Ուկրաինային շարունակվի՝ լինի դա նախկին օգնության փաթեթների երկարաձգման, թե նախագահական արտակարգ զենքի փոխանցման մեխանիզմի կիրառման միջոցով, դա միայն կամրապնդի ԱՄՆ բանակցային դիրքը։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Երեկ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) որոշում էր կայացրել կասեցնելու դատավոր Գաբրիելյանի լիազորությունները՝ մինչև քրեական վարույթի ավարտը։

Խորհուրդը նաև բավարարել էր գլխավոր դատախազի միջնորդությունը՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը կաշառք ստանալու մեղադրանքով բերման է ենթարկվել դատարանի դահլիճից, նրա նախագահությամբ ընթացող նիստը հետաձգվել է։

Երեկ հայտնի դարձավ, որ կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ մեղադրանք է ներկայացվել 2 անձի։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Sputnik Արմենիային տեղեկություններով՝ կալանավորվածները դատավոր Արտուշ Գաբրիելյանի ընկերն ու օգնականն են։

Հիշեցնենք, որ նախորդ տարի հոկտեմբերին ՀՀ դատախազությունը պահանջել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ և գումար։

Բարձրագույն դատական խորհուրդն էլ կարգապահական պատասխանատվության էր ենթարկել Գաբրիելյանին։

Հավելենք, որ նա դատավարել է Պեմզաշենի սպանության, ՀՀ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի, գործարար Սամվել Մայրապետյանի, ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև «Սասնա Ծռերի» գործերը։

Արտուշ Գաբրիելյանը նաև կալանքի որոշումներ է կայացրել Նարեկ Սամսոնյանի, Միքայել Մինասյանի, Գարիկ Գալեյանի, ընդդիմադիր գործիչների նկատմամբ, Հրայր Թովմասյանի տանը խուզարկություն իրականացնելու թույլտվություն է տվել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ պետության ղեկավարի պաշտոնում առաջին 100 օրվա ընթացքում ոչ մի սխալ չի թույլ տվել: Նրա խոսքերն է մեջբերում NewsNation հեռուստաալիքը։  

«Սա ամենաբարդ հարցն է, որը կարող է լինել, քանի որ ես իսկապես չեմ հավատում, որ որևէ սխալ եմ թույլ տվել», -ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին։

«Կարծում եմ, որ հաջորդ տարվա ընթացքում կտեսնեք հսկայական տնտեսական հաղթանակներ, շատ ավելին, քան որևէ մեկը կարող էր պատկերացնել: Պատրաստվում ենք միլիոններ ու միլիարդավոր դոլարներ վաստակել, բայց դա ժամանակ է պահանջում», - հավելել Է Թրամփը։ 

Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 1-ի ցերեկը, մայիսի 2-3-ի գիշերն առանձին շրջաններում, 2-ի և 4-ի ցերեկը, 5-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 2-ի ցերեկն առանձին վայրերում՝ հորդառատ։ Մայիսի 1-ի և 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 1-ին աստիճանաբար կբարձրանա 4-7 աստիճանով։

Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2025

Երևան քաղաքում ևս մայիսի 1-ին երեկոյան, մայիսի 2-5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ:

Մայրաքաղաքում մայիսի առաջին օրվա ցերեկը կլինի 24-26 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +17...+19 աստիճան։

Մենք ապրում ենք այնպիսի ժամանակում, երբ սովորական ապրելու իրավունքը վերածվել է պայքարի թեմայի։ Թանկանում է ամեն բան՝ հացից մինչև վառելիք, դեղորայքից մինչև տրանսպորտ։ Ապրանքի գները աճում են ամիս առ ամիս, իսկ աշխատավարձը՝ մնում նույնը։ Շուկայում օր օրի ավելի է դժվարանում գոյատևելը։ Սա այլևս ոչ թե տնտեսական ցուցանիշ է, այլ ժողովրդի սովածության ճիչ։
Այս պայմաններում իշխանության լռությունը հավասարազոր է անգործության ։
ԻՆՉՈՒ ԵՆ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ

Անվերահսկելի գնաճ – սև ու սպիտակ հացը, կարագը, ձեթը դառնում են անհասանելի։
 Թոշակառուն թոշակով միայն հաց ու դեղ չի կարող գնել։
Աշխատող ընտանիքները ստիպված են կրճատել նույնիսկ երեխաների սնունդը։
 Գյուղացին արտադրում է, բայց հումքը թանկ է, շուկան՝ մենաշնորհային, շահույթ՝ չկա։

Դեղերը դառնում են շքեղություն, բուժվելը՝ անհասանելի։
 Վառելիքը թանկանալով՝ ազդում է ամբողջ շղթայի վրա՝ տրանսպորտից մինչև բերքի գին։

ՄԵՐ ՇԱՐԺՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Անմիջապես սահմանել առաջին անհրաժեշտության ապրանքների (հաց, ձեթ, շաքար, դեղ, վառելիք) գնային շեմ՝ պետական կարգավորմամբ։
Տեղական արտադրողին՝ գյուղացուն, աջակցել հումքի գնման, մթերման և վերամշակման գործընթացներում՝ արտադրանքի էժանացման համար։
Վերանայել վառելիքի ակցիզային հարկերը, որոնք ուղղակիորեն թանկացնում են ամեն ապրանք։
 Վերացնել մենաշնորհներն ու վերահսկել մանրածախ ցանցերի գերշահույթները։
 Սոցիալապես խոցելի խմբերին տրամադրել թանկացման փոխհատուցման մեխանիզմ՝ բոնուս, նպաստ կամ գնային զեղչ համակարգ։

ՄԵՐ ԿՈՉԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դու արժանի ես ապրելու արժանապատիվ կյանքով՝ ոչ թե սովի ու վարկի մեջ։ Դու իրավունք ունես պահանջելու գին, որը համարժեք է քո աշխատավարձին։
Մենք բոլորս նույն սեղանի շուրջ սակավություն ենք կիսում։
Միացիր մեզ։ Բարձրացրու քո ձայնը։
Հ․Գ․ Չկա պառլամենտական ընդդիմություն, որ այս խնդիրը բերի օրակարգ․․․

 Վանիկ Նիկոյան
«ԴԵՄ ԵՄ» Քաղաքացիական Շարժման նախագահ

Մոլորակի ամենատարեց կինը՝ բրազիլացի միանձնուհի Ինա Կանաբարու Լուկասը, մահացել է 116 տարեկան հասակում, հաղորդում է Ֆրանս Փրեսը՝ հղում անելով Բրազիլիայի Պորտու Ալեգրի քաղաքի կարմելիտ քույրերի միաբանության հայտարարությանը։

«Մոլորակի ամենատարեց բնակչուհին՝ բրազիլացի միանձնուհի Ինա Կանաբարո Լուկասը, մահացել է երեկ 116 տարեկան հասակում», – նշում է գործակալությունը՝ հղում անելով միաբանության հայտարարությանը։

Գործակալությունը հիշեցնում է, որ Կանաբարոն ծնվել է 1908 թվականի հունիսի 8-ին։ Նա դարձավ Երկրի ամենատարեց բնակչուհին, երբ 2024 թվականի դեկտեմբերին մահացավ Ճապոնիայի 116–ամյա բնակչուհի Տոմիկո Իտոոկան։

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անվստահության գործընթաց Ազգային ժողովի պատգամավորները չեն նախաձեռնել հետևյալ հանրային փողոցային մեծ աջակցության դեպքում․ 

1. 2022 թվականի մայիսի 4-ին, երբ «Դիմադրություն» շարժման նախաձեռնությամբ Ազգային ժողովի շենքի մոտ հավաքվել էին տասնյակ հազարավոր քաղաքացիներ

2. 2022 թվականի սեպտեմբերի 15-ին (Ադրբեջանի ռազմական հարձակման և Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարության օրերին), երբ Ազգային ժողովի շենքի մոտ հավաքվել էին մինչ այդ ամենամեծ թվով քաղաքացիներ

3. 2023 թվականի սեպտեմբերի 19-ին և դրա հաջորդ օրերին (Արցախի վրա Ադրբեջանի ռազմական հարձակման շրջան), երբ Հանրապետության հրապարակում հավաքվել էին տասնյակ հազարավոր մարդիկ։ Հայտարարվեց «Ազգային կոմիտե» անհասկանալի ինքնակոչ մարմնի ստեղծման մասին, որի կազմում էին Վազգեն Մանուկյանը, Իշխան Սաղաթելյանը, Հայկ Մամիջանյանը, Անդրանիկ Թևանյանը և Ավետիք Չալաբյանը։

4. 2024 թվականի մայիսի 9-ին՝ Սրբազան շարժման գագաթնակետին (Տավուշից գյուղեր և տարածքներ Ադրբեջանին հանձնելու օրերին), երբ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել էին Հանրապետության հրապարակում։

Հ․Գ․ Այս տեղեկանքը կազմված է հատկապես Ազգային ժողովի այն պատգամավորների համար, ովքեր Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու առաջարկի վերաբերյալ մինչև մայիսի 8-ին պատասխան հնչեցնելու համատեքստում կփորձեն կարևորել այդ գործընթացում հանրային աջակցության նշանակությունը։ Դա մի քանի անգամ արդեն եղել է, սակայն իրենցից ոչ մեկը դեռ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց չեն նախաձեռնել»։

Ֆոտո

ԱՄՆ-ն պատրաստ է վերսկսել Իրանի հետ միջուկային բանակցությունները երկուշաբթի օրվանից. Ռուբիո

Իրանի ԱԳ նախարարը ժամանեց Մոսկվա․ կարևոր հանդիպում է սպասվում

Իրանի թիրախներից մեկը պետք է լինի Իսրայելի բազան Ադրբեջանում․ Fotros Resistance

ԱՄՆ գերակայության նախկին հիմքերն ու խաղի կանոնները կթուլանան

Երևանում՝ ռեստորանում, կնոջ դի են հայտնաբերել

Փարիզը չի մասնակցել Իրանի դեմ ԱՄՆ հարվածներին կամ դրանց պլանավորմանը. ԱԳՆ

Բազմամարդ հանրահավաք Թեհրանում. մասնակցել է նաև նախագահ Փեզեշքիանը

Ահաբեկչություն՝ Դամասկոսի եկեղեցում․ կան զոհեր

Իրանը պատրաստ է լայնածավալ պատերազմի. Հրեական պետության հետ պատերազմը կտևի 2-6 ամիս, որից հետո կգծվի նոր Մերձավոր Արևելքի քարտեզը Fars

Ռուսաստանը, Չինաստանը և Պակիստանը ՄԱԿ ԱԽ-ում Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումը դատապարտող բանաձևի նախագիծ են շրջանառում

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ գործարքի, որը կբխի Թեհրանի շահերից. Ռուբիո

ԱՄՆ-ին չի մտահոգում Իրանի գործակցությունը Ռուսաստանի ու Չինաստանի հետ․ Ռուբիո

ԱՄՆ-ը տարհանում է զորքերը Մերձավոր Արևելքից․ ԱՄՆ բանակի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ

Հորմուզի նեղուցում նավագնացությունը խաթարելու Իրանի փորձն ինքնասպանություն կլինի երկրի համար․ ԱՄՆ փոխնախագահ

ԱՄՆ-ն չի ցանկանում երկարատև հակամարտություն Մերձավոր Արևելքում. ԱՄՆ փոխնախագահ