Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390.5 դրամ:
Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.7 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ:
ԵԱՏՄ-ն միջազգային-իրավական գործիքներ ունի իր անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար, եթե Հայաստանը խախտի միության մասին պայմանագիրը, «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
«Եթե Երեւանն, այնուամենայնիվ, ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, ինչպես մենք կարծում ենք, տեղի չի ունենա, այլ, այլ խոսքով, ըստ էության, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը, մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրաբական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է Աղասանդյանը։
Նա նշել է, որ Հայաստանը ոչ մի անգամ հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին, հակառակը, ակտիվորեն մասնակցել է բանակցություններին միության ներսում, ինչը հաստատում է նրա շահագրգռվածությունը եվրասիական ինտեգրման զարգացմամբ։
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից ճգնաժամային իրավիճակների վերաբերյալ որոշումների պատրաստման ժամկետը կրճատվել է մինչև 24 ժամ։ «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը։
«Հավաքական անվտանգության խորհուրդը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ճգնաժամային իրավիճակի կանխարգելման կամ հանգուցալուծման առաջնահերթ միջոցառումների վերաբերյալ որոշումների նախապատրաստման ժամկետը զգալիորեն կրճատվել է (մինչև մեկ օր)»,-ասել է Աղասանդյանը։
Նա հավելել է, որ աշխատանքներ են տարվում ազգային խորհրդարանների հետ համատեղ՝ նման որոշումների արագ հաստատումն ապահովելու ուղղությամբ:
Հաշվի առնելով հետխորհրդային տարածքում ստեղծված բարդ իրավիճակը՝ ՀԱՊԿ-ն ուժեղացնում է արագ արձագանքման մեխանիզմները։ 2024 թվականի սկզբին ՀԱՊԿ-ն իրականացրել է ճգնաժամային արձագանքման լայնածավալ վարժանքներ։ Կազմակերպությունը շարունակում է իր անդամ երկրների միջև ամրապնդել համագործակցությունը անվտանգության հարցերի շուրջ։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «ԱՄՆ և Ուկրաինան Վաշինգտոնում ստորագրել են հազվագյուտ մետաղների վերաբերյալ համաձայնագիրը, որով ստեղծվում է տնտեսական ներդրումային հիմնադրամ՝ Ուկրաինայի վերականգնման համար, որն էլ հնարավորություն է տալիս ԱՄՆ-ին հասանելիություն ունենալ հանածոներին:
Ըստ էության, Ուկրաինայի վերականգննումն իհարկե Կիևի ներքին սպառման համար է, քանի որ Վաշինգտոնին իհարկե հետաքրքրելու է գերազանցապես իր հասանելիությունը հանածոներին:
Զելենսկին ստացե՞լ է այն անվտանգության երաշխիքները, որոնք պահանջում էր հանածոների համաձայնագրի դիմաց: Համենայն դեպս դրա մասին չկա որեւէ խոսք: Փոխարենը Թրամպը խոսում է այն մասին, որ հանածոների գոտիներում ԱՄՆ տնօրինությունը թույլ չի տա որեւէ մեկին սպառնալ այդ գոտիներին: Այլ կերպ ասած, Թրամպը ներկայացրել է հետևյալ բանաձևը՝ մենք կպաշտպանենք այն, ինչ մերն է, այն տնտեսական օգուտը, որ ունենք մենք:
Ըստ էության ստացվում է, որ այդ համաձայյնագրով Թրամպը պարզապես երկարաժամկետ առարկայացնում է ուկրաինական պատերազմի էֆեկտը ԱՄՆ համար: Եթե մինչ այդ դրա հիմնական էֆեկտը ռազմաարդյունաբերական էր, ապա այժմ ըստ էության այն դառնում է հանքարդյունաբերական եւ դրանից բխող տնտեսական էֆեկտ:
Միարժեք դժվար է ասել, թե համաձայնագիրն արդյո՞ք մոտեցնում է պատերազմի դադարը: Ակնառու է, որ Թրամպը համաձայնագրի հավանությունը ստացավ սպառնալքով դուրս գալ ուկրաինական գործընթացից: Կիևի համար դա կլիներ իսկապես մահացու: Սպառնալիքը աշխատեց, բայց ինչ տրամաբանությամբ եւ քաղաքական ինչ էֆեկտիվությամբ, սա դեռ իհարկե հարց է:
Մյուս կողմից, եթե պատերազմը չդադարի, ապա բնականաբար գործնական առումով չի լինի հասանելիություն մետաղներին, որին ձգտում է ԱՄՆ: Հնարավոր է, որ Թրամպը այս փուլում պարզապես ամրագրեց իրավունքը, որպես նվազագույն արդյունք: Ավելին, դա կարող է ներկայացվել ամերիկյան հանրությանը, այն պարագայում, երբ պատերազմը դադարեցնելու խոստումը կարծես թե բախվում է դժվարությունների: Այդ դեպքում ուկրաինական ուղղությամբ ինչ որ արդյունք ներկայացնելը Թրամպի համար շատ կարևոր է և հանածոների համաձայնագիրն իհարկե ունի նաեւ այդ նշանակությունը»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «կոտրել է» Կիևի ռեժիմը, այժմ Ուկրաինան ստիպված կլինի վճարել ամերիկյան օգնության համար օգտակար հանածոներով: Այս մասին Telegram-ում հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։
«Այժմ ռազմական մատակարարումների համար հարկ կլինի վճարել անհետացող երկրի ազգային հարստությամբ», - հավելել է նա:
Մեդվեդևը նաև նշել է՝ «մայիսը բուռն է սկսվում և ամենևին էլ խաղաղ չէ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանի՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրենի պաշտոնակատար նշանակվելուց հետո հիվանդանոցում սպասողական իրավիճակ է, կրքերը թեեւ հանդարտվել են, սակայն, մեզ հասած տեղեկություններով, Զեյնալյանին կոլեկտիվը շուրջ երկու շաբաթ գրեթե չի տեսել:
Նրա հայտնությունը կոլեկտիվում տեղի է ունեցել երեկ, նա շրջել է բաժիններով: Մեզ ասացին՝ գույքագրում է ունեցած-չունեցածը, լսում կոլեկտիվի բարձրացրած հարցերը, ակնկալիքները: Հիվանդանոցում շարունակում է աշխատել նաեւ նախկին տնօրեն Արման Հովակիմյանի ընկերուհին՝ Երանուհի Սարգսյանը, բայց ոչ նախկին՝ գնումների ոլորտի պատասխանատուի կարգավիճակով։
Մենք տեղեկացանք նաեւ, որ «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նոր փոխտնօրեն է նշանակվելու Դավիթ Մելիք-Նուբարյանը, որը Մոր եւ մանկան առողջության պահպանման ԳՀԿ-ի տնօրենն է»:
Կիևը և Վաշինգտոնը համաձայնագիր են ստորագրել օգտակար հանածուների համատեղ արդյունահանման և Ուկրաինայի վերականգնման համար ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին, հաղորդում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ Այս մասին գրում է bbc.com-ը:
ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ համաձայնագիրը կնքվել է «ի նշան այն զգալի ֆինանսական և նյութական աջակցության, որն ամերիկյան ժողովուրդը ցուցաբերել է Ուկրաինայի պաշտպանության համար Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր»:
«Այս տնտեսական համագործակցությունը թույլ է տալիս երկու երկրներին աշխատել միասին՝ ապահովելու, որ մեր ընդհանուր ակտիվները, տաղանդները և կարողությունները արագացնեն Ուկրաինայի տնտեսական վերականգնումը», – ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պարզաբանում է, որ կողմերը կաշխատեն «վերջնական հաստատման վրա, թե ինչպես է կառավարվելու ծրագիրը և զարգացվելու այս կարևոր գործընկերությունը»։
«Ինչպես նախագահն է ասել, Միացյալ Նահանգները հավատարիմ է այս դաժան և անիմաստ պատերազմին վերջ տալուն: Այս համաձայնագիրը հստակ ազդանշան է ուղարկում Ռուսաստանին, որ Թրամփի վարչակազմը հավատարիմ է խաղաղ գործընթացին, որի կենտրոնում երկարաժամկետ հեռանկարում կլինի ազատ, ինքնիշխան և բարգավաճ Ուկրաինան»,- ասել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը։
Փաստաթղթի ստորագրման մասին հայտարարել է նաև Վաշինգտոնում գտնվող Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն։
«ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի հետ ստորագրել եմ համաձայնագիր՝ ստեղծելու ԱՄՆ-Ուկրաինա վերականգնման ներդրումային հիմնադրամ: Շնորհակալություն նախագահներին իրենց առաջնորդության համար: Շնորհակալություն բոլորին, ովքեր աշխատել են համաձայնագրի համար և այն ավելի իմաստալից դարձրել: Այժմ փաստաթուղթը կարող է հաջողություն ապահովել մեր երկու երկրների համար»,- գրել է նա Facebook-ում:Նա հավելել է, որ համաձայնագիրը պետք է վավերացվի Ուկրաինայի Գերագույն Ռադայի կողմից։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է, որ երկիրը պատրաստ է 60 կամ 90 օրով հրադադար հաստատել, եթե Ռուսաստանը համաձայնի այս տարբերակին։ Այնուհետև, ըստ նախարարի, բանակցությունները կարող են սկսվել «ցանկացած ձևաչափով, որը կբերի խաղաղություն»։
«Ռուսաստանը կարող է ցույց տալ խաղաղ բանակցությունների իր անկեղծ պատրաստակամությունը՝ համաձայնվելով առնվազն 30 օրվա իրական հրադադարի։ Եթե Ռուսաստանը պատրաստ է 60 կամ 90-օրյա հրադադարի, մենք նույնպես պատրաստ ենք», - Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության Telegram ալիքում ասել է Անդրեյ Սիբիգան։
ԱՄՆ և Չինաստանի ներկայացուցիչները բանակցում են առևտրային համաձայնագրի շուրջ: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իր վարչակազմի ղեկավարության հետ Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում:
«Հուսով եմ, որոշ պահի գործարքը կկայանա: Մենք բանակցում ենք Չինաստանի հետ»,- նշել է Թրամփը:
Նա նշել է, որ դրական է տրամադրված Չինաստանի և նրա առաջնորդ Սի Ցզինպինի նկատմամբ։
«Ինձ դուր է գալիս նախագահ Սին: Նավերը շրջվում են երթուղուց, որովհետև հրաժարվում են ապրանքներից, մաքսատուրքերի պատճառով չեն ցանկանում գնել: Ամբողջ Չինաստանում փակվում են գործարաններ, քանի որ մեզ անհրաժեշտ չէ նրանց արտադրանքը»,- հայտարարել է Թրամփը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինն իր խորը վրդովմունքն ու ափսոսանքն է հայտնում Եվրոպական Ժողովրդական կուսակցության համագումարին Հայաստանի վերաբերյալ ընդունված բանաձեւի կապակցությամբ, որը որեւէ աղերս չունի հայ ժողովրդի իրական ազգային շահերի հետ։
Ակնհայտ է, որ այդ բանաձեւի նախագիծը ստեղծվել է հակազգային օրակարգ սպասարկող Հայաստանի իշխող կուսակցության գրասենյակում, իսկ ԵԺԿ համագումարի օրակարգում է հայտնվել ԵԺԿ որոշ ազդեցիկ գործիչների անձնական լոբբինգի արդյունքում՝ առանց ԵԺԿ անդամ հանդիսացող հայաստանյան կուսակցությունների հետ նախնական քննարկման։
Նման գործելաոճը ոչ միայն դատապարտելի է, այլեւ ամբողջությամբ հակասում է ԵԺԿ սկզբունքներին եւ արժեքներին, որոնց մենք ականատես ենք եղել եւ մշտապես բարձր ենք գնահատել մեր անդամության ողջ տարիների ընթացքում։
Խախտվել են համերաշխության, թափանցիկության, ներառականության, գործընկերության՝ քաղաքական ընտանիքին հատուկ սկզբունքները։
Ինչ վերաբերում է ընդունված բանաձեւի բովանդակությանը, ապա այն Հայաստանում իշխող ռեժիմի արկածախնդրության արտահայտումն է, ինչի մասին փայլուն գիտակցում են Եվրոպական Միության բարձրաստիճան ներկայացուցիչները, որոնք նույն ԵՄ հնարավոր ընդլայնման կապակցությամբ վերջին համաեվրոպական ընտրություններին խիստ զգուշավոր էին եւ զուսպ անգամ Բալկանյան եւ ՏՐԻՈ-յի երկրների անդամության գործընթացի վերաբերյալ։
Անընդունելի են նաեւ կրկնակի ստանդարտները, երբ ԵԺԿ-ն ուկրաինական պատերազմի դեպքում կտրուկ դեմ է արտահայտվում «պարտադրված խաղաղությանը», բայց աջակցություն է հայտնում Ադրբեջանի կողմից ուժի եւ ուժի սպառնալիքի ներքո, Հայաստանի կողմից միակողմանի զիջումներով եւ ինքնիշխանության ոտնահարումով ձեւավորված, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրին»։
Հայաստանի գործող վարչախմբի կողմից ընդդիմության, մասնավորապես՝ ՀՀԿ անդամների նկատմամբ անթաքույց կերպով իրականացվող քաղաքական ճնշումների ֆոնին Հայաստանի ժողովրդավարացման մասին խոսույթը երկդիմի է եւ անպատվաբեր Եվրոպական Միության ամենախոշոր քաղաքական ընտանիքի համար։
Արցախյան հիմնախնդրի, Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտումների, Բաքվի բանտերում որպես պատանդ պահվող հայ գերիների, Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ բանաձեւում տեղ գտած կցկտուր ձեւակերպումները զգալիորեն զիջում են նույն ԵԺԿ պատգամավորների կողմից հեղինակված՝ Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված մի շարք փաստաթղթերին։
Նման բանաձեւի ընդունումը հակասում է նաեւ մինչ այսօր Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումների վերաբերյալ ԵԺԿ կողմից արված հրապարակային գնահատականներին եւ ընդունված փաստաթղթերին, ինչը լրացուցիչ ընդգծում է տվյալ բանաձեւի ստեղծման եւ ընդունման գործընթացի ողջ հակասությունները ԵԺԿ քաղաքական մշակույթին։
Նման գործելաոճը հարվածում է նաեւ հայ հասարակության մոտ տարիներով ձեւավորված ԵԺԿ բարձր հեղինակությանը, ով մշտապես կանգնած է եղել հայ ժողովրդի կողքին ինչպես Հայաստանին, այնպես էլ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերում։
Մենք խորապես համոզված ենք, որ Հայաատան-ԵՄ հարաբերություններն ունեն իրական օրակարգ, հիմնված երկու կողմերի շահերի եւ արժեքների համադրման վրա, ինչի լավագույն ապացույցը Հանրապետական կուսակցության ստանձնած իշխանության օրոք եւ շնորհիվ բանակցված եւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրն է։
Մենք շարունակելու ենք մեր աշխատանքը մեր բոլոր միջազգային գիրծընկերների հետ՝ հանուն Հայաստանի եւ հայ ժողովրդի իրական շահերի։
ՀՀԿ գրասենյակ