Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Եթե Ավինյանը որոշի հեռացնել Տիգրան Տեր-Մարգարյանին, մենք բոլորս վայր կդնենք մեր լիազորությունները: Այս մասին Հրապարակի հետ զրույցում ասել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Ռոմիկ Մխիթարյանը։
«-Պարոն Մխիթարյան, Նոր Նորքի թաղապետ, ձեր կուսակից ընկեր Տիգրան-Տեր Մարգարյանը երեկ ծեծի է ենթարկել քաղաքացիական ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Տեր-Մարգարյանի արարքն ընդունելի՞ է Ձեզ համար։
-Ախր դուք միանգամից սկսում եք ծեծից՝ մոռանալով, թե ինչից է դա սկսվել։ Սկսվել է մանկապարտեզի այն նյութից, որ նախ հնչում է զրպարտանք, որովհետեւ մանկապարտեզը շահագործման հանձնված չի, շինբարեկարգման վարչությունն այդ մանկապարտեզով եզրակացություն չի տվել, շինարարը տուգանքներ է վճարում, որովհետեւ առ այսօր չի ավարտել իր աշխատանքը, բայց վարչական շրջանը դրա հետ կապ չունի։ Նման խնդիր ցանկացած վարչական շրջանում լինում է․․․ Զրպարտանքից բացի հնչում են նաեւ անձնական վիրավորանքներ։ Այսինքն՝ 2 օր անընդմեջ սադրում են, դրդում են մարդկանց, միտումնավոր գնացին կոնֆլիկտի։
-Դա արդարացնո՞ւմ է բռնությունը, բոլորս տեսանք, թե ինչպես են 10 հոգով հարձակվում մեկի վրա՝ դաժան ծեծի ենթարկում։
-Բռնությունը չի արդարացվում, բայց չգիտեմ․․. Մենք հայ մարդիկ ենք եւ յուրաքանչյուրս պահ կա, որ կարող ենք նաեւ չդիմանալ, այո, պետք է դիմանալ, պետք է սադրանքին չտրվել, պետք է սառնասրտորեն դիմանալ այդ ամեն ինչին, բայց եղածը` եղել է․․․․Իրենք եկան այդ նկարները կախեցին, դիմանալու չի էլի, եկեք ճիշտը խոսենք։
-Դուք նրա փոխարեն նույն կերպ կվարվեի՞ք։
-Ես չեմ կարող ասել։
-Պաշտոնյան պետք է իրեն կարողանա կառավարել, էմոցիոնալ վարք կարող են դրսեւորել ակտիվիստները, շարքային մարդիկ, բայց․․․
-Միանշանակ համաձայն եմ ձեզ հետ, բայց երբ մարդուն հասցնում են, դու չես կարող ասել՝ այդ պահին ինչ կերպ կդրսեւորես։
-Այսինքն, հնարավոր էր՝ նաեւ սպաներ։
-Դե․․․ հնարավոր էր նաեւ հակառակը։
-Պարոն Մխիթարյան, միջադեպը մեծ աղմուկ է բարձրացրել, պահանջում են թաղապետին աշխատանքից ազատել, սակայն մինչ այս պահը Ավինյանը որեւէ գնահատական չի տվել արարքին, քայլ չի արել։
-Գիտեք, հիմա գործը իրավապահ մարմիններն են քննում, թող նրանք տան իրենց եզրակացությունը տան, ըստ դրա նոր արդեն կարելի է ասել՝ ինչ պիտի լինի։
-Իրավապահներն իրենցը կանեն, քրեական վարույթ է նախաձեռնվել, բայց տեսանյութում տեսնում ենք՝ Տիգրան Տեր-Մարգարյանն ինչպես է ծեծում քաղաքացուն։
-Քրեական վարույթ է նախաձեռնվել նաեւ Արթուր Չախոյանի նկատմամբ։
-Այո, եւ դրանից էլ են մարդիկ վրդովված: Հիմա ինչպե՞ս է նա կարողանալու մի մեծ վարչական շրջան կառավարել, երբ մի վիրավորանքից հունից այդպես դուրս է գալիս։
-Գիտեք, մարդ կարող է չտիրապետել իրեն, որովհետեւ արժանապատվության, ինքնասիրության խնդիր էլ կա էնտեղ, եւ ինչ-որ չափով էլ պարոն Տեր-Մարգարյանը յուրաքանչյուր բնակչի արժանապատվությունն է պահել, որովհետեւ այդ նույն սադրիչը, յուրաքանչյուրի դուռը կարող է գնալ նման սադրանքով։
-Իսկ Տեր-Մարգարյանը պե՞տք է ազատվի թաղապետի պաշտոնից։
-Ըստ իս՝ ոչ։
-Չե՞ք կարծում, որ նա նույն վարքը կարող է դրսեւորել նաեւ հետագայում թաղապետարան մտած այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր իրեն կարող է երբեւէ վիրավորել։
-Իհարկե ոչ, ես Տիգրան Տեր-Մարգարյանին ճանաչում եմ երկար տարիներ, իմ կուսակից ընկերն է եւ 99 տոկոս նման դեպքերում ինքը զսպվածություն է դրսեւորելու։ Այդ սադրանքը բոլորիս մոտ էլ լինում են։
-Դա սադրա՞նք էր թե՞ քննադատություն։
-Դա քննադատություն չի, քննադատությունը պետք է լինի արդարացի։ Ինձ մոտ որ գալիս են, ասում են՝ այ էս խնդիրը խոսք եք տվել, չեք արել, ես ընդունում եմ դա, աշխատում եմ կատարել, նույնն էլ կատարվում է վարչական բոլոր շրջաններում։
-Ամեն դեպքում, հանրային այս մեծ աղմուկից հետո եթե Տիգրան Ավինյանը որոշի նրան ազատել զբաղեցրած պաշտոնից, Դուք կհրաժարվե՞ք ձեր պաշտոնից՝ գնալով ձեր կուսակցի հետեւից։
-Եթե քաղաքապետը որոշում կայացնի հեռացնելու` մենք դա քննարկել ենք կուսակցությունում, մենք միանշանակ բոլորս վայր կդնենք մեր լիազորությունները։
-Իսկ «Հանրապետություն»-ՔՊ կոալիցիան կկազմալուծվի՞։
-Մենք վայր կդնենք մեր լիազորությունները։»
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ալեքսեյ Տիտովի և «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ներկայացուցիչների ուղեկցությամբ, աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ։ Ինչպես տեղեկացնում են դեսպանատնից, Վանաձորում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի և ՌԴ դեսպանի միջև քննարկվել են Ռուսաստանի Դաշնության տարբեր սուբյեկտների հետ մարզի միջև տնտեսական համագործակցության խորացման հարցեր։ Քննարկման առանցքում եղել է փոխշահավետ ծրագրերի իրականացումը, ինչպես նաև միջտարածաշրջանային մշակութային, կրթական և զբոսաշրջային կապերի ձևավորումն ու զարգացումը։
Այցի շրջանակում դեսպան Կոպիրկինը եղել է նաև Տաշիր քաղաքում, որտեղ մասնակցել է «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ բացված ռուսական կենտրոնի հանդիսավոր բացմանը։
Այնուհետև նա այցելել է Տաշիրում գործող «Ամպեր Արմենիա» մալուխային գործարան և «Տաշիր կար» կարի ֆաբրիկա՝ տեղում ծանոթանալով արտադրական գործընթացներին։
Կիևը և նրան աջակցող արևմտյան երկրները առաջնորդվում են «մարդակերական բնազդով»՝ ցանկանալով վերականգնել Ուկրաինան 1991 թվականի սահմաններին։ Ռուսաստանը երբեք թույլ չի տա նման սցենար։
Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ՝ Կիևի կողմից Խերսոնի մարզի Ալեշկիում հարձակման հետ կապված, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ Ուկրաինական զորքը հարձակվել է Խերսոնի մարզի Ալեշկի բնակավայրի շուկայի վրա։ Նախնական տվյալներով՝ զոհվել է առնվազն 7 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 20-ը։
Կիևը կարող է կրկնել Սայգոնի ճակատագիրը Վիետնամի պատերազմի ժամանակ, ինչը սպառնում Է ԱՄՆ-ին «սարսափելի հետևանքներով»: Վաշինգտոնի հեգեմոնիայի համար նման սցենարի կրկնության վտանգի մասին գրում է բրիտանական Telegraph թերթը։
«Կիևում Սայգոն 2.0-ը շատ ավելի սարսափելի հետևանքներ կունենա ԱՄՆ-ի ղեկավարության և աշխարհակարգի համար», - ասվում է նյութում:
Նշվում է՝ Սայգոնի կորուստը Վաշինգտոնի համար ծանր հարված էր, քանի որ արդյունքում կանխորոշեց հարավասիական պետության վերջնական անկումը, ինչը ամերիկացիները փորձում էին թույլ չտալ:
Հասել ենք այն կետին, որ ասում են, թե Նիկոլի իմպիչմենտի գործընթաց սկսելն անլուրջ է: Իսկ ի՞նչն է լուրջ. Նիկոլին սուր հարցեր տա՞լն ու դրանց տակ մնա՞լը:
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը:
«Փողոցում նիկոլենց համար իրականությունը շատ ավելի դաժան է և դա մեղմել այլևս հնարավոր չէ: Նույնիս տգետների համար նախատեսված «կթվելը նորաձև է» կամ ջադուների հետ գրկախառնված «գլխուդ մեռնիմ փրկիչ ջան» էժան բեմականացումները ոչ մի իրական օգուտ չեն տալիս, որովհետև իրականությունն այլ բանի մասին է, և հեռու չէ այն օրը, երբ Նիկոլի փչած «ստի իմպերիան» ուղիղ բախման մեջ է մտնելու «իրականության զորքերի» հետ: Այդժամ իրականությունը դաժանագույն հաշվեհարդար է տեսնելու կեղծարար-դավաճանների հետ: Խնդիրն այդ օրը մոտեցնելն է:
Արձանագրենք, որ նիկոլենց գործերը սարսափելի վատ են իրական կյանքում՝ փողոցում, եթե կուզեք՝ գետնի վրա, նույնիսկ չի կարելի ասել, որ նիկոլենց գործերը լավ են սոցցանցերում, հակառակը՝ շատ վատ են: Միակ վայրը, որտեղ Նիկոլն իրեն զգում է «ինչպես ձուկը ջրում», Ազգային ժողովն է, որտեղ նա, շրջապատված թիկնազորով և յուրային ուսապարկ-պատգամավորներով, կարողանում է ստախոսության ու կեղծիքի ամենաբարձր դոզաներով հաշվեհարդար տեսնել պառլամենտական ընդդիմության հետ և այդ կեղտոտ շոուն արտահանել հեռուստաէկրաններ ու սոցցանցեր: Ազգային ժողովը միակ վայրն է, որտեղ Նիկոլը վեցնոցի իր կարգավիճակից տրանսֆորմացվում է «հաթաթա տվող» ու «սրան-նրան չախող» տղայի: Ազգային ժողովը միակ վայրն է, որտեղ Նիկոլը «կոմֆորտ զոնայում է»:
Եվ, ուրեմն ի՞նչ արժեք ունեն ընդդիմադիր պառլամենտական մանդատները, եթե դրանց ազդեցությունը գործընթացների վրա զրո է, մեծ զրո: Այսինքն՝ օրենք անցկացնել չեն կարողանում, օրենքի անցկացմանը խոչընդոտել չեն կարողանում, Նիկոլն Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչում, չեն կարողանում խոչընդոտել, Արցախը հայաթափվում է, ոչինչ անել չեն կարողանում:
Հասել ենք այն կետին, որ ասում են, թե Նիկոլի իմպիչմենտի գործընթաց սկսելն անլուրջ է: Իսկ ի՞նչն է լուրջ. Նիկոլին սուր հարցեր տա՞լն ու դրանց տակ մնալը՞: Ի՞նչն է լուրջ. Նիկոլի համար Ազգային ժողովում «ջերմոցային միջավայր» ապահովելը՞: Ի վերջո՝ ընդհանրապես լրջության հետ ի՞նչ առնչություն ունի արդեն 4 տարի գործող այս խորհրդարանը…»,-գրել է նա:
Ղրիմը Ռուսաստանի Դաշնության ինքնիշխան տարածք է, Արևմուտքն ու Ուկրաինան դա հիանալի հասկանում են, և որքան շուտ նրանք ընդունեն այս փաստը, այնքան լավ կլինի նրանց համար, ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է Սիմֆերոպոլում Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Արտյոմ Բերեզովսկին:
«Արևմուտքում, ինչպես նաև Ուկրաինայում, նրանք հիանալի հասկանում են, որ Ղրիմը Ռուսաստանի Դաշնության ինքնիշխան տարածք է, ոչ թե որովհետև Ռուսաստանն է այդպես ուզում, այլ որովհետև ղրիմցիներն իրենք են այդպես ցանկացել»։
Եվ որքան շուտ նրանք ընդունեն այս փաստը, այնքան լավ կլինի նրանց համար», - ասաց Բերեզովսկին։
Նրա խոսքով՝ Ղրիմը մի բան չէ, որը կարելի է փոխանցել ։
«Ղրիմը 2,5 միլիոն ճակատագիր է, և մարդիկ հստակ պատասխան են տվել, թե ում հետ են ուզում կապել իրենց և իրենց երեխաների ապագան»,-նշել է Բերեզովսկին:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել:
ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանն էլ իր էջում գրել է. «Ապրիլի 29-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով)»:
Ապրիլի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 04։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Այնթապ գյուղում գործող «Արին Բերդ» հացատանը վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 02։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Գևորգ Գ․-ն՝ որպես հաճախորդ գտնվելով Այնթապ գյուղի 20-րդ փողոցի 51-րդ հասցեում գործող «Արին Բերդ» հացատանը, և ընկերական հարաբերություն սկսելու վերաբերյալ մերժում ստանալով նշված հացատան մատուցողուհի, Երևանի բնակիչ 32-ամյա Տաթևիկ Հ․-ից, ձեռքով հարվածել է վերջինիս դեմքի շրջանին, այնուհետև, հրելով պատին, դանակը գրպանից հանել է՝ ասելով, որ եթե իր հետ չգնա, կսպանի նրան:
Կայքի տեղեկություններով՝ վիճաբանությանը միջամտել է հացատան տնօրեն, Երևանի բնակիչ 33-ամյա Ռուզաննա Գ․-ն, որի ընթացքում Գևորգ Գ․-ն մոտակայքում գտնվող արկղից վերցնելով ապակյա երկու շիշ, հարվածել է վերջինիս գլխին, ինչից նա ուշաթափվել է և հարվածի հետևանքով ստացել մարմնական վնասվածք: Դրանից հետո Գևորգ Գ․-ն սեռական բնութի հայհոյանքներ հնչեցնելով կոտրել է հացատան գույքը և հեռացել այնտեղից:
Ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Գևորգ Գ․-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։
Այսօր առավոտյան Իրանի Խորասան նահանգում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
Տուժել է 19 մարդ, գրանցվել են աննշան ավերածություններ։
Ներկայում տեղում կատարվում են գնահատման աշխատանքներ:
Նահանգապետը բնակիչներին կոչ է արել պահպանել հանգստություն եւ հետեւել անվտանգության կանոններին հետագա ցնցումների դեպքում:
Օկուպացված Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հույս հայտնելով, որ վերջինիս միջնորդությամբ արցախցիները կվերադառնան իրենց պատմական հայրենիք:
Բալասանյանը հիշեցրել է, որ այս տարի լրանում է նացիստական Գերմանիայի դեմ Խորհրդային Միության Մեծ հաղթանակի 80-ամյակը՝ ընդգծելով, որ այդ մեծ ու ընդհանուր հաղթանակում իր հերոսական ներդրումն է ունեցել նաև հայ ժողովուրդը, իսկ Հայրենական մեծ պատերազմին մասնակցած հայերից 90,000-ն արցախցի էր:
«29 ղարաբաղցիներ դարձել են Խորհրդային Միության հերոսներ, 7 հոգի դարձել է Փառքի բոլոր 3 աստիճանի շքանշանակիրներ, հազարավոր զինվորներ պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով...
Այսօր Ղարաբաղի հայությունը, մի շարք հանգամանքների բերումով, զրկված է իր պատմական հայրենիքից և կարծում ենք, որ այս անարդար գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը։ Դարերի ընթացքում Ռուսական կայսրությունը հայ ժողովրդին բազմիցս հնարավորություն է տվել պահպանել իր ինքնությունն ու պետականությունը իր պատմական հայրենիքում (Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագիր):
Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, հուսով ենք՝ Ձեր միջնորդությամբ Ղարաբաղի հայերը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթած ժողովրդի ժառանգները, կվերադառնան իրենց պատմական հայրենիք, և շուտափույթ գործնական քայլերը կձեռնարկվեն փրկելու հազարավոր տարիների ընթացքում ստեղծված պատմամշակութային ժառանգությունը, այդ թվում՝ եկեղեցիները, խաչքարերը, տարբեր շինություններ, բնակավայրեր, հուշարձաններ, այդ թվում՝ Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձաններ»,- նշել է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը: