Հասել ենք այն կետին, որ ասում են, թե Նիկոլի իմպիչմենտի գործընթաց սկսելն անլուրջ է: Իսկ ի՞նչն է լուրջ. Նիկոլին սուր հարցեր տա՞լն ու դրանց տակ մնա՞լը:
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը:
«Փողոցում նիկոլենց համար իրականությունը շատ ավելի դաժան է և դա մեղմել այլևս հնարավոր չէ: Նույնիս տգետների համար նախատեսված «կթվելը նորաձև է» կամ ջադուների հետ գրկախառնված «գլխուդ մեռնիմ փրկիչ ջան» էժան բեմականացումները ոչ մի իրական օգուտ չեն տալիս, որովհետև իրականությունն այլ բանի մասին է, և հեռու չէ այն օրը, երբ Նիկոլի փչած «ստի իմպերիան» ուղիղ բախման մեջ է մտնելու «իրականության զորքերի» հետ: Այդժամ իրականությունը դաժանագույն հաշվեհարդար է տեսնելու կեղծարար-դավաճանների հետ: Խնդիրն այդ օրը մոտեցնելն է:
Արձանագրենք, որ նիկոլենց գործերը սարսափելի վատ են իրական կյանքում՝ փողոցում, եթե կուզեք՝ գետնի վրա, նույնիսկ չի կարելի ասել, որ նիկոլենց գործերը լավ են սոցցանցերում, հակառակը՝ շատ վատ են: Միակ վայրը, որտեղ Նիկոլն իրեն զգում է «ինչպես ձուկը ջրում», Ազգային ժողովն է, որտեղ նա, շրջապատված թիկնազորով և յուրային ուսապարկ-պատգամավորներով, կարողանում է ստախոսության ու կեղծիքի ամենաբարձր դոզաներով հաշվեհարդար տեսնել պառլամենտական ընդդիմության հետ և այդ կեղտոտ շոուն արտահանել հեռուստաէկրաններ ու սոցցանցեր: Ազգային ժողովը միակ վայրն է, որտեղ Նիկոլը վեցնոցի իր կարգավիճակից տրանսֆորմացվում է «հաթաթա տվող» ու «սրան-նրան չախող» տղայի: Ազգային ժողովը միակ վայրն է, որտեղ Նիկոլը «կոմֆորտ զոնայում է»:
Եվ, ուրեմն ի՞նչ արժեք ունեն ընդդիմադիր պառլամենտական մանդատները, եթե դրանց ազդեցությունը գործընթացների վրա զրո է, մեծ զրո: Այսինքն՝ օրենք անցկացնել չեն կարողանում, օրենքի անցկացմանը խոչընդոտել չեն կարողանում, Նիկոլն Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչում, չեն կարողանում խոչընդոտել, Արցախը հայաթափվում է, ոչինչ անել չեն կարողանում:
Հասել ենք այն կետին, որ ասում են, թե Նիկոլի իմպիչմենտի գործընթաց սկսելն անլուրջ է: Իսկ ի՞նչն է լուրջ. Նիկոլին սուր հարցեր տա՞լն ու դրանց տակ մնալը՞: Ի՞նչն է լուրջ. Նիկոլի համար Ազգային ժողովում «ջերմոցային միջավայր» ապահովելը՞: Ի վերջո՝ ընդհանրապես լրջության հետ ի՞նչ առնչություն ունի արդեն 4 տարի գործող այս խորհրդարանը…»,-գրել է նա: