Առատ ձյան տեղումներ Մոսկվայում. ծառեր են տապալվել և խցանումներ առաջացրել
Մայիսի 03, 2025

Առատ ձյան տեղումներ Մոսկվայում. ծառեր են տապալվել և խցանումներ առաջացրել

Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը Մոսկվայի մարզում առատ ձյուն է տեղացել, ինչի հետևանքով ծառեր են տապալվել՝ առաջացնելով խցանումներ։ Տրանսպորտի նախարարությունը զգուշացրել է վատ եղանակի պատճառով ցամաքային տրանսպորտի հնարավոր ուշացումների մասին։

Ռուսաստանի մայրաքաղաքում ձյան տեղումներն ու դրա հետևանքով երկաթուղային ենթակառուցվածքների վրա ընկած ծառերը առաջացրել են նաև էլեկտրագնացքների երթևեկության խափանումներ։

Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ այս գիշեր կդիտվեն ցրտահարություններ, իսկ ճանապարհներին՝ մերկասառույց։

Rate this item
(0 votes)
Last modified on Ուրբաթ, 02 Մայիսի 2025 16:39

Լրահոս