Հայտնի է դարձել՝ որտեղ կարող են հանդիպել Պուտինն ու Թրամփը
Ապրիլի 12, 2025

Հայտնի է դարձել՝ որտեղ կարող են հանդիպել Պուտինն ու Թրամփը

Ռուսաստանը դիտարկում է Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները՝ որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի գագաթնաժողովի հնարավոր հանդիպման վայր: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով «բանակցությունների ընթացքին ծանոթ ռուսական աղբյուրներին»։

Ռուս բարձրաստիճան պաշտոնյաները վերջին շաբաթներին այցելել են Սաուդյան Արաբիա և ԱՄԷ՝ նախապատրաստվելով հնարավոր բանակցություններին, հայտնել են գործակալության աղբյուրները:

Աղբյուրներից մեկը հայտնել է նաև, որ Մոսկվայում այդ գաղափարին որոշակի հակազդեցություն կա այս երկրների հետ Վաշինգտոնի «սերտ ռազմական կապերի» պատճառով։

Reuters-ը նշում է, որ և՛ Պուտինը, և՛ Թրամփը բարեկամական հարաբերություններ են հաստատել Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի ղեկավարների հետ։

Rate this item
(0 votes)
Last modified on Երկուշաբթի, 03 Փետրվարի 2025 19:18

Լրահոս