Գերմանիայի հյուսիսում գտնվող Համբուրգ նավահանգստային քաղաքում աշնանը լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն ՆԱՏՕ-ի երկրների վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման սցենարով, ինչը կպահանջի արևմտյան դաշնակից ուժերի արագ տեղափոխում դեպի արևելք, հայտնում է dpa-ն։
Բունդեսվերը 2025 թվականի սեպտեմբերին Համբուրգում լայնածավալ զորավարժություններ կանցկացնի, որոնք կենտրոնացած կլինեն Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմի դեպքում դաշնակիցների զորքերի արագ տեղափոխման վրա։
Համբուրգը, որպես նավահանգստային քաղաք, շատ կարևոր դեր է խաղալու որպես լոգիստիկ կենտրոն դաշնակիցների ուժերը Եվրոպայի արևելյան սահմաններ տեղափոխելու համար։
Զորավարժությունները, որոնք կոչվում են Red Storm Bravo, կսկսվեն սեպտեմբերի 25-ին և պետք է տևեն երեք օր՝ օրուգիշեր:
Ի թիվս այլ վարժանքների, կիրականացվեն զինվորականների տեղաշարժ քաղաքով, բուժօգնության կազմակերպում և վիրավորների տարհանում, հայտնում է «Европейская правда»-ն։