Գնդակահարել են Ալթայի Զավյալովոյի շրջանի ղեկավարին
Ապրիլի 12, 2025

Գնդակահարել են Ալթայի Զավյալովոյի շրջանի ղեկավարին

ՌԴ Ալթայի երկրամասի Զավյալովոյի շրջանի ղեկավար Նիկոլայ Օնիշչենկոյին գնդակահարել են սրճարանից դուրս գալիս։ Այդ մասին  տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«2025 թվականի մարտի 4-ի ցերեկը Զավյալովո գյուղում գտնվող սրճարանից դուրս գալիս հրազենով սպանել են Զավյալովոյի շրջանի վարչակազմի ղեկավարին։ Սույն փաստով հարուցվել է քրեական գործ», – հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեի տարածաշրջանի Քննչական վարչությունից։

Գերատեսչությունում հավելել են, որ հանցագործության կասկածանքով Զավյալովո գյուղում ձերբակալվել է տեղի բնակիչ։

Օնիշչենկոն ծնվել էր 1973 թվականի օգոստոսի 8-ին։ Ալթայի երկրամասի Զավյալովոյի շրջանի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2022 թվականի հոկտեմբերին։ Մինչ այդ Օնիշչենկոն աշխատել էր ներքին գործերի մարմիններում:

Rate this item
(0 votes)

Լրահոս