Մասկը Թրամփին մեղադրել է մանկապղծության մեջ
Հունիսի 07, 2025

Մասկը Թրամփին մեղադրել է մանկապղծության մեջ

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հակամարտությունն ավելի է թեժանում: 

Կողմերը այսօր մի քանի անգամ միմյանց վիրավորող և լուրջ մեղադրանքներ պարունակող գրառումներ են արել:  Թերթի փոխանցմամբ՝ Թրամփի գրառումներին ի պատասխան՝ Իլոն Մասկը ԱՄՆ նախագահին մեղադրել է մանկապղծության մեջ:

«Միացյալ Նահանգների նախագահը ներգրավված է Էպշտեյնի գործերի մեջ. դա է իրական պատճառը, որ դրանք չեն հրապարակվել», - գրել է նա:

Էպշտեյնի գործը մի սկանդալային գործ է, որն առաջացել է 2000-ական թթ. կեսերին: Ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնը մեղավոր է ճանաչվել մարմնավաճառության կազմակերպման մեջ, ինչպես նաև դատապարտվել է անչափահասի բռնաբարության համար։

Միլիարդատերը կրկին ձերբակալվել է ԱՄՆ-ում 2019 թվականի ամռանը, նրան մեղադրել են աղջիկների, այդ թվում՝ 14-ամյա երեխաների թրաֆիքինգի և նրանց մարմնավաճառության դրդելու մեջ։ Էփշտեյնին սպառնում էր մինչև 40 տարվա ազատազրկում։

2019 թվականին ֆինանսիստին մահացած են գտել իր բանտախցում։ Ամերիկացիների շրջանում տարածված տեսություն կա, որ նա քաղաքական գործիչներին, գործարարներին, արվեստագետներին աղջիկներ է մատակարարել, այդ թվում՝ անչափահասների։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հայաստանի հավաքականը պարտվեց Կոսովոյին` 2:5

Ինչպես վարվել խճճված մազերի հետ. 7 ապացուցված խորհուրդ Harper's Bazaar-ից

Բեռնատար է այրվել, տուժածներ կան

Ռուսաստանն Ուկրաինայում պատրաստվում է ամառային հարձակման. The Telegraph

Մոսկվայում ձերբակալել են չեչենների կողմից առևանգված հայ գործարարին

Հրապարակվել է գերեվարված տղաների լուսանկարը

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներին առաջարկում ենք վարչապետին անվստահություն հայտնելու մասին առաջարկ ներկայացնել և այդ նպատակով ՀՀ վարչապետի թեկնածու առաջարկել. ՀՀԿ

ՀՀ ԱԱԾ-ն հաստատեց, որ մոլորված տղաներն այժմ ՀՀ-ում են

Ադրբեջանական կողմը վերադարձրել է մոլորված տղաներին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի պարզաբանումը ՀՀ փաստաբանների պալատի հայտարարության վերաբերյալ

Դոնալդ Թրամփը և Իլոն Մասկը նախատեսում են հեռախոսազրույց ունենալ

Կայծակնահարության հետևանքով ժամկետային զինծառայող է մահացել. ՀՀ ՊՆ

Ժպիտն ընդդեմ բոտոքսի. նոր հետազոտությունը կասկածի տակ է դրել «գեղեցկության ներարկումների» արդյունավետությունը

Ոստիկանության 5 ծառայող հեռացվել է համակարգից