Պատրաստ ենք րոպե առաջ երկխոսել Բաքվի հետ ստորագրման տեղի ու ժամի շուրջ. Միրզոյան. Տեսանյութ
Հունիսի 07, 2025

Պատրաստ ենք րոպե առաջ երկխոսել Բաքվի հետ ստորագրման տեղի ու ժամի շուրջ. Միրզոյան. Տեսանյութ

Առանցքայինը մեր կարգավորման գործընթացն է Ադրբեջանի հետ և այս առումով՝ այս տարվա առաջին կիսամյակում հանդիպման առիթներ եղել են, քննարկումներ ունեցել ենք, ես օրինակ, հանդիպում եմ ունեցել Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախարար Բայրամովի հետ, վերջերս Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում վարչապետ Փաշինյանը զրույց ունեցավ նախագահ Ալիևի հետ և մենք հույս ունենք, որ առաջիկայում այս խոսակցությունը ավելի գործնական և հանգամանալից կերպով հնարավոր կլինի շարունակել:

Այս մասին ԱԺ-ում ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Երբ խոսում ենք ՀՀ-Ադրբեջան կարգավորման մասին՝ ունենք շատ նշանակալի ու աննախադեպ ձեռքբերում ունենք՝ փաստաթուղթ, որի տեքստը համաձայնեցված է:  Եվ՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտվել են, և երկու կողմի համար կա ընդունելի համաձայնեցված տեքստ։

Հայաստանը հայտարարեց ու վերահաստատում է, որ մենք րոպե առաջ պատրաստ ենք սկսել խորհրդակցություններ, որոշելու ստորագրման օրը, տեղը։ Ադրբեջանն էլ իր դիրքորոշումն է հայտնել, կան որոշակի նախապայմաններ, որի մասին բազմիցս խոսվել է», -ասաց Միրզոյանը: 

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հայաստանի հավաքականը պարտվեց Կոսովոյին` 2:5

Ինչպես վարվել խճճված մազերի հետ. 7 ապացուցված խորհուրդ Harper's Bazaar-ից

Բեռնատար է այրվել, տուժածներ կան

Ռուսաստանն Ուկրաինայում պատրաստվում է ամառային հարձակման. The Telegraph

Մոսկվայում ձերբակալել են չեչենների կողմից առևանգված հայ գործարարին

Հրապարակվել է գերեվարված տղաների լուսանկարը

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներին առաջարկում ենք վարչապետին անվստահություն հայտնելու մասին առաջարկ ներկայացնել և այդ նպատակով ՀՀ վարչապետի թեկնածու առաջարկել. ՀՀԿ

ՀՀ ԱԱԾ-ն հաստատեց, որ մոլորված տղաներն այժմ ՀՀ-ում են

Ադրբեջանական կողմը վերադարձրել է մոլորված տղաներին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի պարզաբանումը ՀՀ փաստաբանների պալատի հայտարարության վերաբերյալ

Դոնալդ Թրամփը և Իլոն Մասկը նախատեսում են հեռախոսազրույց ունենալ

Կայծակնահարության հետևանքով ժամկետային զինծառայող է մահացել. ՀՀ ՊՆ

Ժպիտն ընդդեմ բոտոքսի. նոր հետազոտությունը կասկածի տակ է դրել «գեղեցկության ներարկումների» արդյունավետությունը

Ոստիկանության 5 ծառայող հեռացվել է համակարգից