«Ռուսաստանը միջնամատ է ցույց տալիս ամբողջ աշխարհին». Զելենսկին՝ Պուտինի և Թրամփի զրույցից հետո
Հունիսի 07, 2025

«Ռուսաստանը միջնամատ է ցույց տալիս ամբողջ աշխարհին». Զելենսկին՝ Պուտինի և Թրամփի զրույցից հետո

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին կոչ է արել ուժեղացնել Ռուսաստանի վրա ճնշումը՝ պատերազմը դադարեցնելու համար։ Նա այս մասին գրառում է հրապարակել իր Telegram ալիքում հունիսի 4-ի երեկոյան՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների միջև հեռախոսազրույցից անմիջապես հետո։

«Շատ մարդիկ խոսել են Ռուսաստանի հետ՝ տարբեր մակարդակներում։ Այս զրույցներից ոչ մեկը չի հանգեցրել կայուն խաղաղության կամ նույնիսկ պատերազմի դադարեցման։ Դժբախտաբար, Պուտինը զգում է անպատժելիություն, և նույնիսկ բոլոր սարսափելի հարվածներից հետո, նա, իբր, պատրաստում է ևս մի քանի «պատասխաններ»։ Սա նշանակում է, որ դիվանագիտության յուրաքանչյուր նոր հարվածով, դիվանագիտության յուրաքանչյուր նոր ուշացմամբ Ռուսաստանը միջնամատ է ցույց տալիս ամբողջ աշխարհին՝ բոլոր նրանց, ովքեր չեն ցանկանում մեծացնել իր վրա ճնշումը», - ասել է Զելենսկին։

«Այսօր՝ ռուսական ագրեսիայի հետևանքով զոհված ուկրաինացի երեխաների հիշատակի օրը, մենք հիշեցնում ենք աշխարհի իշխանություններին փաստերի մասին։ Եվ եթե հզորները չեն կանգնեցնում Պուտինին, դա նշանակում է, որ նրանք կիսում են պատասխանատվությունը նրա հետ։ Եվ եթե նրանք ցանկանում են, բայց չեն կարողանում կանգնեցնել նրանց, Պուտինը այլևս նրանց ուժեղ չի համարում», - հավելել է Ուկրաինայի առաջնորդը։

Հունիսի 4-ի երեկոյան Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ՝ Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր չորրորդ անգամ։ Նրանք քննարկել են Իրանի հետ միջուկային գործարքը և Ուկրաինայում պատերազմը։ Թրամփը նշել է, որ «դա լավ զրույց էր, բայց ոչ այնպիսին, որը կհանգեցնի անհապաղ խաղաղության»։ Նրա խոսքով՝ Պուտինը զգուշացրել է, որ «ինքը ստիպված կլինի արձագանքել [ուկրաինական] վերջին հարձակմանը [ռուսական ռազմական] օդանավակայանների վրա»։

Պուտինի հետ զրույցից հետո Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է Washington Post-ի սյունակի հղումը, որում կոչ է արվում Կոնգրեսին 500 տոկոս մաքսատուրք սահմանել ռուսական էներգետիկ ռեսուրսների գնորդների վրա՝ Թրամփին ավելի մեծ լծակներ տալու Պուտինի նկատմամբ։ Միաժամանակ, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարների միջև մայիսին տեղի ունեցած նախորդ զրույցից հետո լրատվամիջոցները հաղորդել են, որ Թրամփը եվրոպացի քաղաքական գործիչներին հստակեցրել է, որ հակված չէ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հայաստանի հավաքականը պարտվեց Կոսովոյին` 2:5

Ինչպես վարվել խճճված մազերի հետ. 7 ապացուցված խորհուրդ Harper's Bazaar-ից

Բեռնատար է այրվել, տուժածներ կան

Ռուսաստանն Ուկրաինայում պատրաստվում է ամառային հարձակման. The Telegraph

Մոսկվայում ձերբակալել են չեչենների կողմից առևանգված հայ գործարարին

Հրապարակվել է գերեվարված տղաների լուսանկարը

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներին առաջարկում ենք վարչապետին անվստահություն հայտնելու մասին առաջարկ ներկայացնել և այդ նպատակով ՀՀ վարչապետի թեկնածու առաջարկել. ՀՀԿ

ՀՀ ԱԱԾ-ն հաստատեց, որ մոլորված տղաներն այժմ ՀՀ-ում են

Ադրբեջանական կողմը վերադարձրել է մոլորված տղաներին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի պարզաբանումը ՀՀ փաստաբանների պալատի հայտարարության վերաբերյալ

Դոնալդ Թրամփը և Իլոն Մասկը նախատեսում են հեռախոսազրույց ունենալ

Կայծակնահարության հետևանքով ժամկետային զինծառայող է մահացել. ՀՀ ՊՆ

Ժպիտն ընդդեմ բոտոքսի. նոր հետազոտությունը կասկածի տակ է դրել «գեղեցկության ներարկումների» արդյունավետությունը

Ոստիկանության 5 ծառայող հեռացվել է համակարգից