Քրդական PKK-ն պաշտոնապես լուծարվում է. ավարտվում է 40-ամյա զինված պայքարը Թուրքիայի դեմ
Մայիսի 12, 2025

Քրդական PKK-ն պաշտոնապես լուծարվում է. ավարտվում է 40-ամյա զինված պայքարը Թուրքիայի դեմ

Ստամբուլ, մայիսի 12 — Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) հայտարարել է կազմակերպության լուծարման և զինված պայքարի դադարեցման մասին՝ արձագանքելով բանտարկված առաջնորդ Աբդուլլա Օջալանի կոչին։ Այս քայլը կարող է թուլացնել լարվածությունը Թուրքիայում, Իրաքում և Սիրիայում։ 1984-ից ի վեր PKK-ի և Թուրքիայի հակամարտության արդյունքում զոհվել է ավելի քան 40,000 մարդ։ Կազմակերպությունը համարվում է ահաբեկչական թե՛ Թուրքիայի, թե՛ Արևմուտքի կողմից։ Օջալանն գտնվում է կղզու բանտում է 1999թ-ից։
 
PKK-ն հայտարարել է, որ Օջալանը կղեկավարի լուծարման գործընթացը, թեև դեռ հստակ չէ՝ արդյոք Անկարան կընդունի նրա դերակատարումը։ Դժվար է նաև կանխատեսել, թե ինչպես դա կազդի Սիրիայում ԱՄՆ-ի դաշնակից YPG քրդական ուժերի վրա, որոնք Թուրքիան կապում է PKK-ի հետ։
 
Թուրքիայի իշխանությունները հայտարարությունը համարել են «հետ քայլ դեպի ահաբեկչությունից զերծ երկիր»։ Հնարավոր է, որ այս զարգացումը հնարավորություն կընձեռի  նախագահ Էրդողանին տնտեսապես վերականգնել քրդաբնակ հարավարևելյան շրջանները, փոխանցում է Reuters-ը։
Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հնդկաստանը և Պակիստանը կքննարկեն սահմաններից զորքերի դուրսբերումը

Մարգարիտա Սիմոնյանը Դոնալդ Թրամփին խորհուրդ է տալիս Ռուզվելտ ընթերցել

Եվրոպան նոր սահմանափակումներ է պատրաստում ռուսական նավերի համար. EUobserver

Մենք դադարեցրինք Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտությունը, որը կարող էր վերածվել միջուկային պատերազմի. Թրամփ

Գերմանիան պատրաստ է ներկա գտնվել Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր բանակցություններին

Ստամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. Պեսկով

Մեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել. The Times

Հնդկաստանը դադարեցրել է Պակիստանի դեմ հարվածները. Մոդի

Թրամփը օվալաձև սենյակում տեղադրել է իր արձանը

Հունգարիան դեմ է ՌԴ-ից էներգակիրների մատակարարումն արգելելու Եվրահանձնաժողովի ծրագրին. Օրբան

Հայաստանում սպասվում է սպառողական գների աճ 3 %-ի սահմաններում. ԵԱԶԲ

Հռոմի Լևոն 14-րդ պապը կոչ է արել ազատ արձակել բանտարկված լրագրողներին

ՆԳՆ-ն պարզել է զանգողի ինքնությունը

Արցախցիների հանդեպ թշնամանք սերմանելու համար ՀՀ ՔԿ-ն գործ է հարուցել իշխանամետ բլոգերի դեմ

Apple-ը մտադիր է բարձրացնել iPhone-ների գները. The Wall Street Journal