Ռուսաստանն ու Ուկրաինան հարվածներ են հասցրել միմյանց․ Կիևում կա 2 զոհ
Մայիսի 11, 2025

Ռուսաստանն ու Ուկրաինան հարվածներ են հասցրել միմյանց․ Կիևում կա 2 զոհ

Ռուսաստանը և Ուկրաինան վերջին օրվա ընթացքում շարունակել են հարվածներ հասցնել մեկը մյուսի տարածքին։ ՌԴ Բրյանսկի մարզում մայիսի 6-ի երեկոյից սկսած և մայիսի լույս 7֊ի գիշերվա ընթացքում խոցվել  է ավելի քան 140 օդային թիրախ, այդ թվում՝ մեկ թևավոր հրթիռ։

Ինչպես տեղեկանում ենք BBC-ի ռուսական ծառայությունից, այս մասին հայտնել է Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մայիսի 6֊ին, Մոսկվայի ժամանակով ժամը 18:40-ից հետո Բրյանսկի մարզի տարածքում հակաօդային պաշտպանության համակարգերը «ոչնչացրել և որսացել» են 31 անօդաչու թռչող սարք, իսկ նախորդ 24 ժամվա ընթացքում՝ ևս 35-ը։ 

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հայտարարության համաձայն՝ մայիսի 6-ի երեկոյան և մայիսի 7-ի գիշերը խոցվել է Ռուսաստանի մայրաքաղաք թռչող 19 ուկրաինական ԱԹՍ։

Անօդաչուները թռչում են Մոսկվայի վրայով արդեն երրորդ օրն անընդմեջ։ Մայիսի 6-ին ևս Սոբյանինը հայտնել էր, որ խոցվել է Մոսկվա թռչող 19 ԱԹՍ։

Մայիսի 7-ի առավոտյան Կազանի օդանավակայանում սահմանափակումներ են մտցվել չվերթերի ժամանման և մեկնման վրա։ Բացի այդ, գիշերվա ընթացքում երկու անգամ սահմանափակումներ են մտցվել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում և մեկ անգամ՝ «Վնուկովո» օդանավակայանում։

Սանկտ Պետերբուրգի տրանսպորտային դատախազության տեղեկացմամբ՝ մայիսի 6-ին և 7-ին Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանը որպես պահեստային օդանավակայան ընդունել է 74 չվերթ։ Օդանավերը չեն կարողացել վայրէջք կատարել համապատասխան օդանավակայաններում՝ թռիչքների անվտանգության հետ կապված սահմանափակումների պատճառով։ 

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր հերթին հայտարարել է, որ ռուսական զորքերը մայիսի 7-ի գիշերը չորս բալիստիկ հրթիռներով և 142 անօդաչու թռչող սարքերով հարձակումներ են իրականացրել Ուկրաինայի ուղղությամբ։ Կիևում ԱԹՍ֊ների հարվածի հետևանքով զոհվել է մեկ կին և նրա որդին։ Ըստ Կիևի քաղաքապետի` ևս 8 մարդ վիրավորվել է։ Նրանց թվում կա չորս երեխա։ Զելենսկին հայտարարել է, որ անհրաժեշտ է շարունակել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ պատերազմելու ռեսուրսներից նրան զրկելու նպատակով։ 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Օմանում սկսվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների 4-րդ փուլը

Այս իշխանությունը արագ աջ ու ձախ է գնում․ Լարախաղացի բալանսավորման քաղաքականություն է իրականացնում․ Սերժ Սարգսյան

Հռոմի պապն արհեստական ​​բանականությունը համարում է մարդկության գլխավոր խնդիրը

Մենք իրարից նեղացած չենք. Միշա Գալուստյանի կինը խոսել է ամուսնալուծության մասին

Սլովակիայում ստեղծվել է 800,000 եվրո արժողությամբ թռչող մեքենա

Կինը բաժանվել է ամուսնուց, երբ ChatGPT-ն սուրճի նստվածքում «տեսել» է՝ ամուսինը դավաճանում է նրան

Ռոբերտ Թամարյանը՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով. հորդառատ անձրեւներ կլինեն

ChatGPT նոր մոդելները ավելի հաճախ են հորինված պատասխաններ տալիս՝ գերազանցելով նախորդների արդյունքները

Շատ լավ հանդիպում Չինաստանի հետ․ Թրամփ

Պատրաստվում եմ վաղն ԱԺ–ում քննարկել Փաշինյանի իմպիչմենտին վերաբերող հարցերը․ ներկա կլինի նաև Ռուբեն Ռուբինյանը․ Ղազարյան

Երևանում մեքենայի մեջ պայթյուն է եղել. մեկ տուժած հոսպիտալացվել է

Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզական ծառայությունն առաջին անգամ կին կղեկավարի

Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Մասկատ՝ ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցություններ վարելու

Դա լավ նշան է. պատրաստ ենք բանակցել, եթե Մոսկվան մայիսի 12-ից դադարեցնի կրակը․ Զելենսկի