Իմամօղլուն Էրդողանին կոչ է արել իր դատավարությունն անցկացնել ուղիղ եթերում
Հունիսի 07, 2025

Իմամօղլուն Էրդողանին կոչ է արել իր դատավարությունն անցկացնել ուղիղ եթերում

Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կոչ է արել երկրի իշխանություններին իր դատավարությունն անցկացնել թուրքական պետական ​​TRT հեռուստաալիքի ուղիղ եթերում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը Ստամբուլում ի պաշտպանություն Իմամօղլուի ցույցի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ես Իմամօղլուից պատմական մարտահրավեր եմ փոխանցում Էրդողանին։ Քաղաքապետն ասում է, որ ինքը մեղավոր չէ։ «Եթե դու (Էրդողանը) վստահում ես ինքդ ձեզ, առաջարկում եմ դատավարությունն անցկացնել TRT հեռուստաալիքի ուղիղ եթերում», - ասել է Օզելը ՝ փոխանցելով ձերբակալված քաղաքապետի խոսքը։

Մարտի 23-ին դատարանը ձերբակալել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին՝ կոռուպցիայի և Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցությանը օգնելու մեղադրանքով։ Իմամօղլուն Թուրքիայի ներկայիս ղեկավար Ռեջեփ Էրդողանի գլխավոր քաղաքական հակառակորդն է, և ընդդիմության կողմից համարվում է նախագահական ընտրությունների ապագա թեկնածու։

Նրա կալանավորումից հետո Ստամբուլում և Թուրքիայի այլ քաղաքներում բողոքի լայնածավալ ցույցեր են սկսվել։ Ոստիկանությունը ջրցան մեքենաներ և գազ է կիրառել ցուցարարների դեմ, իշխանությունները փակել են ճանապարհները: Առաջատար հեռուստաալիքները դադարեցրել են հանրահավաքների ուղիղ հեռարձակումը։ Երկրի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան հայտնել է, որ մարտի 24-ին ձերբակալված ցուցարարների թիվը գերազանցել է 1,000-ը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հայաստանի հավաքականը պարտվեց Կոսովոյին` 2:5

Ինչպես վարվել խճճված մազերի հետ. 7 ապացուցված խորհուրդ Harper's Bazaar-ից

Բեռնատար է այրվել, տուժածներ կան

Ռուսաստանն Ուկրաինայում պատրաստվում է ամառային հարձակման. The Telegraph

Մոսկվայում ձերբակալել են չեչենների կողմից առևանգված հայ գործարարին

Հրապարակվել է գերեվարված տղաների լուսանկարը

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներին առաջարկում ենք վարչապետին անվստահություն հայտնելու մասին առաջարկ ներկայացնել և այդ նպատակով ՀՀ վարչապետի թեկնածու առաջարկել. ՀՀԿ

ՀՀ ԱԱԾ-ն հաստատեց, որ մոլորված տղաներն այժմ ՀՀ-ում են

Ադրբեջանական կողմը վերադարձրել է մոլորված տղաներին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի պարզաբանումը ՀՀ փաստաբանների պալատի հայտարարության վերաբերյալ

Դոնալդ Թրամփը և Իլոն Մասկը նախատեսում են հեռախոսազրույց ունենալ

Կայծակնահարության հետևանքով ժամկետային զինծառայող է մահացել. ՀՀ ՊՆ

Ժպիտն ընդդեմ բոտոքսի. նոր հետազոտությունը կասկածի տակ է դրել «գեղեցկության ներարկումների» արդյունավետությունը

Ոստիկանության 5 ծառայող հեռացվել է համակարգից