Պուտինն առաջարկել է Ուկրաինայում ՄԱԿ-ի հովանու ներքո ժամանակավոր կառավարում մտցնել՝ պատերազմն ավարտելու համար
Հունիսի 07, 2025

Պուտինն առաջարկել է Ուկրաինայում ՄԱԿ-ի հովանու ներքո ժամանակավոր կառավարում մտցնել՝ պատերազմն ավարտելու համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ԱՄՆ-ի, եվրոպական երկրների և Ռուսաստանի գործընկերների և ընկերների հետ քննարկել ՄԱԿ-ի հովանու ներքո Ուկրաինայում ժամանակավոր միջազգային վարչակազմի ներդրման հնարավորությունը։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից, Պուտինն այս մասին ասել է Մուրմանսկում «Արխանգելսկ» ատոմային սուզանավի նավաստիների հետ զրույցում։

Ըստ Պուտինի՝ արտաքին վերահսկողությունը հնարավորություն կտա Ուկրաինայում ընտրություններ անցկացնել և իշխանության բերել կառավարություն, որի հետ ՌԴ-ն կարող է բանակցություններ վարել և հուսալի փաստաթղթեր ստորագրել։ «Այն բանի համար, որպեսզի այնտեղ ժողովրդավարական ընտրություններ անցկացվեն, որպեսզի իշխանության գա ժողովրդի վստահությունը վայելող գործունակ կառավարություն, այնուհետև նրանց հետ բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի շուրջ, ստորագրել օրինական փաստաթղթեր, որոնք կճանաչվեն ողջ աշխարհում և կլինեն հուսալի ու կայուն», – ասել է ՌԴ նախագահը:

Պուտինը նախկինում բազմիցս հայտարարել է, թե Ուկրաինայի նախագահի իշխանությունը լեգիտիմ չէ, քանի որ երկրում պետք է ընտրություններ անցկացվեին դեռ 2024 թ. մայիսին։ Սակայն Վոլոդիմիր Զելենսկին նախագահական ընտրությունները հետաձգել է երկրում Ռուսաստանի հետ ընթացող հակամարտության պայմաններում սահմանված ռազմական դրության պատճառով։

Reuters-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը, մեկնաբանելով Ուկրաինայում ժամանակավոր վարչակազմ ստեղծելու Պուտինի առաջարկը, ասել է, որ Ուկրաինայում կառավարումը որոշվում է երկրի սահմանադրությամբ և ժողովրդի կողմից։

Նավաստիների հետ հանդիպման ժամանակ Պուտինը նաև ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունները՝ ուղիղ բանակցություններ վարելու Ռուսաստանի հետ, ցույց են տալիս, որ նա ցանկանում է խաղաղություն հաստատել։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հայաստանի հավաքականը պարտվեց Կոսովոյին` 2:5

Ինչպես վարվել խճճված մազերի հետ. 7 ապացուցված խորհուրդ Harper's Bazaar-ից

Բեռնատար է այրվել, տուժածներ կան

Ռուսաստանն Ուկրաինայում պատրաստվում է ամառային հարձակման. The Telegraph

Մոսկվայում ձերբակալել են չեչենների կողմից առևանգված հայ գործարարին

Հրապարակվել է գերեվարված տղաների լուսանկարը

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներին առաջարկում ենք վարչապետին անվստահություն հայտնելու մասին առաջարկ ներկայացնել և այդ նպատակով ՀՀ վարչապետի թեկնածու առաջարկել. ՀՀԿ

ՀՀ ԱԱԾ-ն հաստատեց, որ մոլորված տղաներն այժմ ՀՀ-ում են

Ադրբեջանական կողմը վերադարձրել է մոլորված տղաներին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի պարզաբանումը ՀՀ փաստաբանների պալատի հայտարարության վերաբերյալ

Դոնալդ Թրամփը և Իլոն Մասկը նախատեսում են հեռախոսազրույց ունենալ

Կայծակնահարության հետևանքով ժամկետային զինծառայող է մահացել. ՀՀ ՊՆ

Ժպիտն ընդդեմ բոտոքսի. նոր հետազոտությունը կասկածի տակ է դրել «գեղեցկության ներարկումների» արդյունավետությունը

Ոստիկանության 5 ծառայող հեռացվել է համակարգից