Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են անցկացրել
Ապրիլի 12, 2025

Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են անցկացրել

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոյի հետ։ Նրանք պայմանավորվել են կապ պահպանել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում առկա խնդիրները լուծելու համար, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։

Քաղաքական գործիչները քննարկել են իրավիճակն աշխարհում, այդ թվում՝ Պաղեստինում, Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում, ինչպես նաև պայմանավորվել են աշխատել պետությունների միջև երկխոսության վերականգնման ուղղությամբ։ 

Բացի այդ, կողմերը քննարկել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև դիվանագիտական ​​առճակատումը դադարեցնելու հարցը։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ապագայում կազմակերպել փորձագետների հանդիպում՝ համաձայնեցնելու կոնկրետ քայլեր՝ փոխադարձաբար վերացնելու Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտաքին առաքելությունների աշխատանքին խոչընդոտները», - ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Փետրվարի 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Պետությունների ղեկավարները պայմանավորվել են անձնական հանդիպում անցկացնել։ Զրույցից հետո Մոսկվան և Վաշինգտոնը սկսել են թիմեր ձևավորել՝ երկկողմ երկխոսությունը վերսկսելու և ուկրաինական հակամարտությունը քննարկելու համար։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Դպրոցի տնօրենի նշանակման ընթացակարգի փոփոխություն է արվել․ ԿԳՄՍՆ

Միրզոյանն Անթալիայում հանդիպել է Միացյալ Թագավորության պետնախարար Դոութիի հետ

Տեղեկություններ են ստացվում հանրակրթական հաստատություններում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի մասին. ՄԻՊ

Ցավում ենք, որ կաթոլիկ բարձրագույն կրթական հաստատությունում  թույլատրվել է կազմակերպել հակագիտական միջոցառում․ Մայր Աթոռ

Փաշինյանը Սահմանադրության փոփոխության հայտարարություն է արել. Հայաստանը կկատարի փոփոխությունները. Քըլըչ

Ալիևն ու Էրդողանը հանդիպել են Անթալիայում

Oդի ջերմաստիճանը կնվազի. Սպասվում է կարճատև անձրև

Անթույլատրելի է Ուկրաինայում «խաղաղության երաշխավորման դրոշների» ներքո օտարերկրյա միջամտությունը․ ՌԴ ԱԳՆ

Արդարադատության նախարարությունը՝ Սրբուհի Գալյանի՝ ԱՄՆ կատարած այցի մասին

ԱՄՆ-ում Զելենսկուն կասկածել են Թրամփի դեմ մահափորձին մասնակցելու մեջ. Տեսանյութ

Ապրիլի 9-ին ՀՀ արդարադատության նախարարը ԱՄՆ պետքարտուղարությունում հանդիպում է ունեցել Եվրոպայի և Եվրասիայի հարցերի գրասենյակի ավագ խորհրդատու Լուի Բոնոյի (Կովկասյան հակամարտությունների գծով խորհրդական) հետ, գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։  «Հ

Պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Իսրայելին և Թուրքիային չի հաջողվել Ադրբեջանում համաձայնության հասնել Սիրիայի հարցով

Հնդկաստանի արևելքում կայծակի հարվածներից 25 մարդ է զոհվել

ՌԴ ԱԳՆ-ն նշել է Կիևի հետ ուղիղ բանակցությունների համար անհրաժեշտ պայմանները