Պուտինն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել. ինչ է քննարկվել
Օգոստոսի 25, 2025

Պուտինն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել. ինչ է քննարկվել

By Մայիսի 06, 2025 56

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Նախագահները պայմանավորվել են ակտիվացնել գործնական համագործակցության և արտաքին քաղաքական համակարգման ամրապնդման ուղղությամբ համատեղ աշխատանքը։

«Կարծիքներ են փոխանակվել միջազգային եւ տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ, ներառյալ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ Օմանի միջնորդությամբ բանակցությունների ընթացքը», - ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Կողմերը քննարկել են համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի հիման վրա ռուս-իրանական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մոտ 70 մարդու մահվան կապակցությամբ Պուտինը ցավակցություն է հայտնել։ Իրանի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՌԴ-ին՝ նշված պայթյունի հետևանքների վերացման գործում ցուցաբերած աջակցության համար՝ նշելով ՌԴ ԱԻՆ-ի բարձր պրոֆեսիոնալիզմը:

Ապրիլի 26-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով Իրանի կրած կորուստները կազմել են մոտ 3-5 մլրդ դոլար:

Իրանի նախագահը նաև ջերմորեն շնորհավորել է Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Վենսը հույս ունի, որ Ուկրաինայի hակամարտությունը կարող է կարգավորվել վեց ամսվա ընթացքում

Ջոն Բոլթոնը կարող է քրեական հետապնդման ենթարկվել

Արեգակնային հզոր բռնկման հետևանքով պրոտոնների հոսք է թափանցել Երկրի մթնոլորտ

Ուկրաինայի ԶՈւ-ն Դոնբասում միանգամից երեք գյուղ է ազատագրել․ Սիրսկի

Պուտինը հարգում Է Թրամփին․ Լավրով

Պուտինի և Զելենսկու հանդիպումը չի քննարկվել Ալյասկայում․ Լավրով

ԱՄՆ-ն որոշել է արագացնել Իրաքից զnրքերի դուրսբերումը․ Sky News Arabia

Դոնեցկ, Լուգանսկ, Ղրիմ. այս ամենն Ուկրաինա է, մի օր մենք կրկին միասին կլինենք որպես մեկ ընտանիք․ Զելենսկի

Հիմա ժամանակն է վերջ դնելու անիմաստ սպանություններին. Թրամփը՝ Զելենսկիին

Պուտինը 4-օրյա այցով կմեկնի Չինաստան

Պայթյուն՝ Մոսկվայի Կենտրոնական մանկական հանրախանութում. կա 1 զոհ, 3 տուժած

Բաքվում առևտրի կենտրոն է այրվում

Թրամփի հատուկ ներկայացուցիչը ժամանել է Կիև

Զելենսկին պայմաններ է առաջադրել Պուտինի հետ հանդիպման համար․ Լավրով

Լիահույս եմ, որ շուտով Ուկրաինայում խաղաղություն կտիրի․ Փաշինյանը ուղերձ է հղել Զելենսկուն