Իսրայելը սպառնացել է Իրանին և հութիներին՝ Բեն Գուրիոն օդանավակայանի վրա հարձակման համար
Օգոստոսի 25, 2025

Իսրայելը սպառնացել է Իրանին և հութիներին՝ Բեն Գուրիոն օդանավակայանի վրա հարձակման համար

By Մայիսի 05, 2025 63

Իսրայելն անպատասխան չի թողնի Եմենի հութիների հարձակումը Բեն Գուրիոն օդանավակայանի վրա։ Այս մասին X սոցիալական հարթակում գրառում է կատարել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Հութիների հարձակումները գալիս են Իրանից։ Իսրայելը կպատասխանի մեր գլխավոր օդանավակայանի դեմ հութիների իրականացրած հարձակմանը և մեր հայեցողությամբ ցանկացած պահի և ցանկացած վայրում՝ նաև ահաբեկչության նրանց իրանցի վարպետներին», – գրել է Նեթանյահուն մայիսի 4-ի երեկոյան։

Մայիսի 4-ին բալիստիկ հրթիռ էր պայթել Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանում, որի հետևանքով երեք մարդ էր վիրավորվել։ Կենտրոնական Իսրայելի բազմաթիվ շրջաններում, այդ թվում՝ Թել Ավիվում, հայտարարվել էր օդային տագնապ։ Դրանից հետո արձանագրվել էր, որ բեկորներ են ընկել Բեն Գուրիոն միջազգային օդանավակայանի մոտակայքում։

Տեղեկությունների համաձայն՝ Իսրայելի հակահրթիռային պաշտպանության համակարգը հայտնաբերել է հրթիռը, բայց չի կարողացել այն խոցել։ Սա առաջին դեպքն է, երբ հութիները, որոնք պարբերաբար ռմբակոծում են Իսրայելը, կարողացել են հարվածել Իսրայելի գլխավոր օդանավակայանին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Վենսը հույս ունի, որ Ուկրաինայի hակամարտությունը կարող է կարգավորվել վեց ամսվա ընթացքում

Ջոն Բոլթոնը կարող է քրեական հետապնդման ենթարկվել

Արեգակնային հզոր բռնկման հետևանքով պրոտոնների հոսք է թափանցել Երկրի մթնոլորտ

Ուկրաինայի ԶՈւ-ն Դոնբասում միանգամից երեք գյուղ է ազատագրել․ Սիրսկի

Պուտինը հարգում Է Թրամփին․ Լավրով

Պուտինի և Զելենսկու հանդիպումը չի քննարկվել Ալյասկայում․ Լավրով

ԱՄՆ-ն որոշել է արագացնել Իրաքից զnրքերի դուրսբերումը․ Sky News Arabia

Դոնեցկ, Լուգանսկ, Ղրիմ. այս ամենն Ուկրաինա է, մի օր մենք կրկին միասին կլինենք որպես մեկ ընտանիք․ Զելենսկի

Հիմա ժամանակն է վերջ դնելու անիմաստ սպանություններին. Թրամփը՝ Զելենսկիին

Պուտինը 4-օրյա այցով կմեկնի Չինաստան

Պայթյուն՝ Մոսկվայի Կենտրոնական մանկական հանրախանութում. կա 1 զոհ, 3 տուժած

Բաքվում առևտրի կենտրոն է այրվում

Թրամփի հատուկ ներկայացուցիչը ժամանել է Կիև

Զելենսկին պայմաններ է առաջադրել Պուտինի հետ հանդիպման համար․ Լավրով

Լիահույս եմ, որ շուտով Ուկրաինայում խաղաղություն կտիրի․ Փաշինյանը ուղերձ է հղել Զելենսկուն