Ղարաբաղյան շարժումը կործանարար է Հայաստանի անկախության, ինքնիշխանության համար. Փաշինյան. Տեսանյութ
Դեկտեմբերի 01, 2025

Ղարաբաղյան շարժումը կործանարար է Հայաստանի անկախության, ինքնիշխանության համար. Փաշինյան. Տեսանյութ

Պետականության կառուցումը այսօր մեզ համար բացարձակ առաջնահերթություն է. ի՞նչ կարող է սա նշանակել անկախության 34-րդ տարում.մի՞թե անկախությունից  34 տարի անց պետականության կառուցումը դեռ կարող է լինել առաջնահերթություն։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի 2024-ի կատարողականի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այո, որովհետև այստեղ խոսքը ոչ միայն ինքնին պետության, այլև նրա էության, նպատակի ու բովանդակության մասին է։ Խնդիրն այն է,  որ 1980-ականների վերջին Հայաստանի անկախության գաղափարը գեներացվել է ոչ թե հանուն անկախության ու պետականության, այլ հանուն Ղարաբաղի խնդրի լուծման։ Այսինքն, մենք անկախ պետություն ստեղծել ենք ոչ թե ավելի լավ կյանքի, այլ Ղարաբաղի հարցի համար։ Քաղաքական իրողություն է սա, ինչը հաստատվում է հետազոտություններով։

1989 թվականին անկախության գաղափարը գերակշռել է այն բանի արդյունքում, որ Ղարաբաղ կոմիտեն կորցրել է ԽՍՀ իրավակարգի շրջանակում Ղարաբաղի հարցը լուծելու հույսը և ինչպես ասել է Ղարաբաղ կոմիտեի առաջնորդներից մեկը՝ անկախությունը հարկավոր է Ղարաբաղի հարցի լուծման համար։

Շուրջ 30 տարի մենք կառուցել ենք պետության մի մոդել, որը հիմնականում և առավելապես նվիրված է եղել Ղարաբաղի հարցի լուծմանը, Ղարաբաղյան շարժմանը և հանուն դրա ամեն ինչ զոհաբերելու տրամաբանությանը։ Սա չեմ ասում որպես քննադատություն, այլ ասում եմ որպես իրողություն, որովհետև մենք բոլորս կամ առնվազն մեծամասնությունը հաշտ ենք եղել այդ մոդելի և նպատակադրման հետ։

Ինքս էլ լիարժեք կերպով հաշտ եմ եղել այդ մոդելի հետ, մինչև այն պահը, երբ որպես ՀՀ վարչապետ փաստերին ու տեղեկություններին հասանելիություն ստանալուն զուգընթաց կամաց-կամաց, քայլ-քայլ, սկզբից աղոտ, ապա և առարկայորեն հասկացել եմ, որ եթե մեզ համար անկախությունը, պետականությունը միջոց են Ղարաբաղի հարցի մեր պատկերացրած լուծման համար, մի շարք արտաքին դերակատարների համար Ղարաբաղի հարցը միջոց է մեր անկախությունը, պետականությունը, զարգացումը, բարեկեցությունը թույլ չտալու, ապա և մեր պետականությանը վերջ դնելու համար»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Մադուրոն ԱՄՆ-ին հայտնել է, որ պատրաստ է հրաժարական տալ մեկուկես տարի անց

Կասեցվել է «Արզնի կաթնամթերք»-ի երեք արտադրատեսակի արտադրությունը

ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով ավելի քան 8000 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել

Պուտինը ՀԱՊԿ գագաթնաժողովում կատակել է տղամարդկանց «ձախ գնալու» մասին

Հռոմի Պապը ժամանել է Լիբանան

Իրանը 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելին 40 միլիարդ դոլարի վնաս է պատճառել

Խոսքը միայն խաղաղության համաձայնագրի մասին չէ, այլ այնպիսի ուղի ստեղծելու, որը կպահպանի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անկախությունը․ Ռուբիո

ԱՄՆ-ն դադարեցրել է Աֆղանստանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը

Լևոն XIV պապը ողջունել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Թուրքիայում գտնվող ամբողջ Հայ Առաքելական համայնքին

Սև ծովում լցանավի դեմ ահաբեկչությամբ Կիևը փորձում է շեղել ուշադրությունը կոռուպցիոն սկանդալից և խափանել խաղաղ բանակցությունները. ՌԴ ԱԳՆ

Սպիտակ տունը ցանկանում է այսօր լուծել Ուկրաինայի հետ խաղաղության ծրագրի երկու հարցերի շուրջ առկա անհամաձայնությունները

Ղազախստանը և Թուրքիան դատապարտել են Սև ծովում ԿԽԿ ենթակառուցվածքների և նավթատարների վրա հարձակումները

ԱՄՆ-ում սկսվել է ուկրաինական պատվիրակության և ամերիկյան կողմի միջև հանդիպումը․ Ումերով

Ուիթքոֆը հաջորդ շաբաթվա սկզբին կայցելի Ռուսաստան՝ մինչև Պուտինի Հնդկաստան կատարելիք այցը

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 30-ին