Վերջին տարիներին առաջին անգամ Հայաստանի բնակիչները չեն ավելացրել արտարժույթով ավանդները
Նոյեմբերի 28, 2025

Վերջին տարիներին առաջին անգամ Հայաստանի բնակիչները չեն ավելացրել արտարժույթով ավանդները

By Փետրվարի 04, 2025 120

Հայաստանում վերջին մի քանի տարիներին առաջին անգամ ֆիզիկական անձանց արտարժույթով ավանդների աճ չի նկատվել։ Այս մասին վկայում է Կենտրոնական բանկի 2024 թվականի վիճակագրությունը։

10-15 տարի առաջ արտարժույթով ավանդների մասնաբաժինը Հայաստանի բանկային համակարգում հասնում էր 60%-ի, սակայն այնուհետև դրամով և արտարժույթով ավանդները աստիճանաբար հավասարվեցին։ Այսպես, 2020 թվականին դրամային ավանդները կազմել են ընդհանուր պորտֆելի 49,8%-ը (բացարձակ թվերով՝ 827 մլրդ դրամ կամ ընթացիկ փոխարժեքով՝ 2 մլրդ 78 մլն դոլար)։

Հետագա երեք տարիներին՝ 2021-23 թթ, դրամով և արտարժույթով ավանդների ծավալներն աճել են մոտավորապես նույն կերպ, ուստի և տոկոսային հարաբերությամբ նրանց միջև պահպանվել է մոտավոր հավասարությունը։ Սակայն 2024 թվականին հայկական դրամով ավանդների պորտֆելն աճել է 17,3%-ով, իսկ արտարժույթով՝ ընդամենը 1,5%-ով։ Այժմ հարաբերակցությունը կազմում է 55.8%/44.2%՝ հօգուտ դրամային ավանդների:

Բացարձակ թվերով՝ հայկական դրամով ավանդների ծավալը 2024 թվականի վերջին կազմել է 1 տրլն 618,1 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ 4 մլրդ 65,5 մլրդ դոլար), իսկ արտարժույթով՝ 1 տրլն 282,1 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով՝3 մլրդ 221,4 մլն դոլար)։

Հատկանշական է, որ դրամով ժամկետային ավանդներն աճել են շատ ավելի մեծ չափով (20,2%), քան ցպահանջ ավանդները (11,9%): Հարկ է հաշվի առնել, որ Հայաստանում ժամկետային ավանդները կարելի է հետ վերցնել ժամկետից շուտ, թեև ավելի փոքր տոկոսով։

Հավելենք, որ վերջին երկու տարիներին Հայաստանի Կենտրոնական բանկը բազմիցս մատնանշել է ավանդատուների վարքագծային փոփոխությունները։ Նախորդ տարիներին, արտարժույթի փոխարժեքի կտրուկ տատանումների ժամանակ, քաղաքացիները բանկերից զանգվածաբար հետ էին վերցնում դրամային ավանդները կամ դրանք փոխում դոլարային ավանդներով։

Արտարժութային տատանումների առաջին դեպքը, որը չի ուղեկցվել ավանդների նման արտահոսքով, տեղի է ունեցել 2022 թվականի գարնանը, երբ դրամի փոխարժեքը նվազեց, իսկ հետո, ընդհակառակը, դոլարի նկատմամբ սկսեց ամրապնդվել (ռելոկանտների ներհոսքի պատճառով)։ Այս և հետագա տատանումների ժամանակ բանկային ավանդների զանգվածային արտահոսք տեղի չի ունեցել։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 28-ին

Առաջիկա 2 օրերին նույնպես տեղումներ չեն լինի․ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ եղանակի տեսություն

Երբ և որտեղ կկայանա «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը. ՀՀ ԱԳՆ–ի պատասխանը

Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մարտ ամսին․ Սրբուհի Գալյան

Հայտնի է Չեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը

Շտապօգնություն կանչեք․ նա անվտանգ չէ․ Մարիա Զախարովան՝ Կայա Կալլասի մասին

Պուտինը նշել է Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման պայմանը

Ալկոհոլի չարաշահումը թուլացնում է ուղեղի պաշտպանությունը աղիների միջոցով. Communications Biology

Lotus-ը խաղադրույք է կատարում հիբրիդների վրա. թարմացված Eletre-ը և նոր կոմպակտ քրոսովերը կժամանեն Եվրոպա

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում

Ռոբոտները՝ քաղաքավարի մանկավարժներ. ինչպես են երեխաներն ընդունում մեքենաների հաղորդակցման ոճը

Կոնֆերենցիաների լիգա․ Չորրորդ տուրի արդյունքներն ու մրցաշարային դրությունը

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

Փառքի գինը. Ինչու են հայտնի երգիչները ավելի կարճ ապրում, քան իրենց ոչ այնքան հայտնի հասակակիցները

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ