Հոկտեմբերի 26-ին քվեարկելով «Վրացական երազանք»-ի օգտին՝ կստանաք երաշխիք, որ ոչ ոք չի կարողանա Վրաստանը ներքաշել պատերազմի մեջ. Իվանիշվիլի
Օգոստոսի 25, 2025

Հոկտեմբերի 26-ին քվեարկելով «Վրացական երազանք»-ի օգտին՝ կստանաք երաշխիք, որ ոչ ոք չի կարողանա Վրաստանը ներքաշել պատերազմի մեջ. Իվանիշվիլի

By Սեպտեմբերի 22, 2024 169

Հոկտեմբերի 26-ին կայանալիք ընտրություններում «Վրացական երազանք»-ի օգտին քվեարկելու դեպքում կստանաք երաշխիք, որ ոչ ոք չի կարողանա Վրաստանը ներքաշել պատերազմի մեջ, իսկ պատերազմական հանցագործները խստագույնս կպատժվեն. նման պնդմամբ է հանդես եկել «Վրացական երազանք»-ի, հիմնադիր, պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին՝ Ռուսթավիում կուսակցության նախընտրական քարոզարշավի տարածաշրջանային միջոցառման ժամանակ ելույթում։ Այս մասին հայտնում է 1tv.ge-ն:

«Այո՛, «Վրացական երազանք»-ը դա երաշխավորում է, քանի որ մենք միակ քաղաքական ուժն ենք, որը աշխարհաքաղաքական ամենաբարդ իրավիճակում, տարածաշրջանում շարունակվող ռազմական հակամարտությունների ֆոնին, անհավանական ջանքերի գնով երկրին բերեց 12 տարի շարունակական խաղաղություն: Թեև այս առումով դեռ շատ ռիսկեր և մարտահրավերներ կան, բայց ես ձեզ խոստանում եմ, որ անձամբ «Վրացական երազանք»-ի քաղաքական թիմի հետ ոչ մի գնով թույլ չեմ տա, որ Վրաստանում պատերազմ լինի և ռումբերի անձրև հորդա։ Խաղաղությունը կարևոր է նաև այն տեսանկյունից, որ հաշվի առնելով մեր շուրջը և ամբողջ աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխությունները, կարծում ենք, որ մոտենում է ժամանակը, երբ մենք կիրականացնենք մեր վաղեմի երազանքը և կտեսնենք Վրաստանը խաղաղությամբ միավորված», - ասել է Իվանիշվիլին:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Ռեալը» գերազանցել է «Բարսելոնայի» ցուցանիշը

Մենք Ռուսաստանի և Չինաստանի հետ համատեղ պատասխան ենք մշակել․ Իրան

ՌԴ-ի, Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային ցանցի ընդլայնումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային առևտրի վրա. Էրդողան

Գազայի հատվածում պարենային իրավիճակն աղետալի է․ ՄԱԿ

Մեծ Բրիտանիան պատրաստ է աջակցել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին

Մեծ Բրիտանիան պատրաստ է աջակցել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին

2 ժամ օդում մնալուց հետո Փարիզ–Երևան ինքնաթիռը վերադարձել է Փարիզ

Թրամփը ռազմավարական հարված է հասցրել Իրանին՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ համաձայնագրեր կնքելով․ Fox News

Դոլարն ու եվրոն թանկացել են

Բաքվի «Սեդերեկ» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը մեկուսացնելու համար 24 ժամ է պահաջվել

Իսլամական համագործակցության կազմակերպությունն արտակարգ հանդիպման ժամանակ քննարկել է իրավիճակը Գազայում

Իսրայելի բանակը տանկեր և զինվորներ է կուտակել Գազայի սահմանին

Թրամփն իրապես արժանի է խաղաղության Նոբելյան մրցանակի. Ալիև

Գերմանիան մոտ 50,5 մլրդ եվրո է ծախսել Ուկրաինայի օգնության համար. DPA

Մեծ Բրիտանիայում ուղղաթիռ է կործանվել