ՀՀ–ում պրոֆեսորներ և դոցենտներ չեն լինի. փորձագետը` նոր օրենքի վտանգների մասին
Հոկտեմբերի 14, 2025

ՀՀ–ում պրոֆեսորներ և դոցենտներ չեն լինի. փորձագետը` նոր օրենքի վտանգների մասին

By Սեպտեմբերի 30, 2025 13

Հայաստանում չեն լինի պրոֆեսորներ և դոցենտներ, որովհետև այդ կոչումների համար օրինական հիմք այլևս չկա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց կրթության հարցերի փորձագետ Ատոմ Մխիթարյանը` մեկնաբանելով ԱԺ–ում ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը։

Բանն այն է, որ մինչ այդ օրենքի ընդունումը ՀՀ–ում գիտական աստիճանների և գիտական կոչումների շնորհումը կարգավորվում էր «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության», «Գիտական և գիտատեխնիկական գործունեության» և «Գիտությունների ազգային ակադեմիայի» մասին օրենքներով։

Սեպտեմբերի 11-ին ընդունված օրենքը միավորել է այս բոլոր օրենքները` այն տարբերությամբ, որ նախկին գիտական կոչումների ու աստիճանների փոխարեն դրանում նախատեսված են միայն գիտությունների թեկնածուի և գիտությունների դոկտորի գիտական կոչումները։

«Չգիտեմ` պատահաբար, թե առանց հասկանալու, գուցե նաև միտումնավոր ընդհանրապես դուրս են թողել գիտական կոչումներին վերաբերող հոդվածները։ Եվ հիմա Հայաստանի օրենսդրության մեջ որևէ փաստաթուղթ չկա, որ սահմանի, օրինակ, թե ինչ է նշանակում պրոֆեսոր, ինչ է նշանակում դոցենտ։ Միաժամանակ առանձին հոդվածով գրված է, որ այն պահից, երբ օրենքը կմտնի ուժի մեջ, բոլոր նրանք, ովքեր ունեն գիտությունների թեկնածուի և գիտությունների դոկտորի գիտական աստիճան, հավասարեցվում են դոկտորի աստիճանին։ Այսինքն՝ Հայաստանում լինելու է, գործելու է ընդամենը 1 գիտական աստիճան, դա դոկտորի աստիճանն է, «գիտություններ» բառն այլևս չկա, դոկտորի աստիճանն է, և վերջ»,– ասաց Մխիթարյանը։

Նրա խոսքով` գիտական կոչումների վերացմամբ Հայաստանում վերանալու է գիտության աստիճանակարգով բարձրանալու ձգտումը։ Նման բացասական փորձ ունեն Վրաստանն ու Ղազախստանը, որտեղ մտածում են նախկին կարգին վերադառնալու մասին։

«ՀՀ Սահմանադրության մեջ հատուկ կետ կա, որ որևէ բան դու չես կարող սահմանել ենթաօրենսդրական ակտերով, եթե օրենքում այդ մասին գրված չէ։ Հիմա մենք գիտական կոչումների առումով հենց այդ դեպքին ենք հանդիպել, երբ օրենքից դուրս է մնացել գիտական կոչումների մասը, և կառավարության որևէ որոշում չի կարող գալ և սահմանել` ինչ է դոցենտը կամ պրոֆեսորը։ Այսինքն՝ միակ տարբերակը, որով կարելի է վերականգնել գիտական կոչումները Հայաստանում, դա դեռևս ուժի մեջ չմտած օրենքում փոփոխություն անելն է»,– նշեց փորձագետը։

ՀՀ–ում ընդունված նոր օրենքը հայաստանցի գիտնականներին զրկում է նաև միջազգային համագործակցության իրավունքից, քանի որ նրանք այլևս չեն կարողանա դիմել, օրինակ, պրոֆեսորի կոչում պահանջող պաշտոնում աշխատելու համար։ Իսկ դոկտորի կոչումով նրանց կարգավիճակը փաստորեն իջեցվում է, և հայ գիտնականը չի կարող հավասարը հավասարի դիտարկվել արտասահմանյան այլ երկրների գործընկերների հետ, այդ թվում` Ռուսաստանի։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Ես կնոջ ազգանուն վերցնո՞ղ տղա եմ». «Հրապարակ»

Հայաստանի և Ադրբեջանի միջև պшտերшզմը մենք ավարտեցինք․ նայեք նրանց, այստեղ նստած են, ընկերներ են․ Թրամփ

Խաղաղության Նոբելյան մրցանակը պետք է ստանար Թրամփը՝ Ադրբեջանում խաղաղության համար. Թրամփի հատուկ բանագնաց

Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիր է ստորագրվել

Ֆրանսիան բողոքի ցույցերի ֆոնին տարհանել է Մադագասկարի նախագահին

ԵԱՏՄ-ն միասնական տրանսպորտային-լոգիստիկ տարածք է ձևավորում

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը առավելության է հասել Թուրքիայի նկատմամբ

Թրամփը Ուիթքոֆին խնդրել է կենտրոնանալ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վրա

Թրամփը պատրաստ է Իրանին «բարեկամության ձեռք» մեկնել

Ֆրանսիայի խորհրդարան է ներկայացվել կառավարությանն անվստահություն հայտնելու նոր նախագիծ

Գաղտնազերծում. 2014 թվականին Աստանայում տեղի ունեցած Սարգսյան-Նազարբաև հայտնի դրվագի հետնաբեմը

Հայտնի է` քանի զբոսաշրջիկ է Հայաստան այցելել սեպտեմբերին

Վստահ եմ մեր հաղթանակի վրա, բայց զգուշանում եմ Հայաստանից. Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Կենսաբանական ծերացումը, ըստ ամենայնի, սկսվում է սեռական հասունացումից հետո. Aging-US

Նեթանյահուն Թրամփին աղավնու ոսկե արձանիկ է նվիրել