Կարո՞ղ է արդյոք ՀՀ տարածքի 43 կիլոմետրանոց հատվածը դառնալ Միացյալ Նահանգների այն խորամանկ հնարքը, որ կhարվածի թե՛ Մոսկվային և թե՛ Թեհրանին. Forbes
Հուլիսի 22, 2025

Կարո՞ղ է արդյոք ՀՀ տարածքի 43 կիլոմետրանոց հատվածը դառնալ Միացյալ Նահանգների այն խորամանկ հնարքը, որ կhարվածի թե՛ Մոսկվային և թե՛ Թեհրանին. Forbes

By Հուլիսի 21, 2025 6

Կարո՞ղ է արդյոք Հայաստանի տարածքի 43 կիլոմետրանոց հատվածը դառնալ Միացյալ Նահանգների այն խորամանկ հնարքը, որ կհարվածի թե՛ Մոսկվային և թե՛ Թեհրանին: Այս հարցն է հնչեցնում ամերիկյան Forbes հանդեսը օրերս հրապարակված իր հոդվածում՝ ընդգծելով՝ «Զանգեզուրի միջանցքը» հարյուր տարով վարձակալությամբ վերցնելու ամերիկյան խիզախ հայտը, մի կողմից, կարող է նպաստել միջազգային առևտրի ծավալի՝ 50-ից 100 միլիարդ դոլարով ընդլայնմանը, մյուս կողմից՝ Կովկասում սառը պատերազմի նոր փուլ հրահրել։ Այս մասին փոխանցում է  Ազատությունը:

Forbes-ի այս հրապարակման հեղինակը թուրքական ծագում ունեցող բրիտանացի վերլուծաբան Գյունեյ Յըլդըզն է, որի համոզմամբ՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման ամերիկյան նախագիծը կարող է փոխել ուժերի ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ դասավորվածությունը։

«Զանգեզուրի միջանցքին»՝ Հայաստանի Սյունիքի մարզով անցնող ռազմավարական կարևորություն ունեցող 43 կիլոմետրանոց ճանապարհին վերաբերող իր հավակնոտ առաջարկով Վաշինգտոնը փորձում է դուրս գալ տասնամյակների փակուղուց, նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսական էներգակիրներից, ինչպես նաև հակակշռել Մոսկվայի, Պեկինի և Թեհրանի ազդեցությունն այս կարևորագույն տարանցիկ տարածաշրջանում», - գրում է Forbes-ի հեղինակը։ 

Հոդվածագիրը նաև հիշեցնում է Միացյալ Նահանգների նախկին փոխպետքարտուղար Ջեյմս Օ'Բրայենի հետևյալ խոսքերը․ - «Տարածաշրջանային անվտանգության հիմնական խաղացողներ հանդիսացող Ռուսաստանի և Իրանի շուրջ կառուցվող ապագան անկայուն է և ոչ ցանկալի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների համար»։

Forbes-ի հեղինակը նաև նշում է՝ տարածաշրջանում ԱՄՆ հատուկ բանագնաց Լուիս Բոնոն էր, որ առաջ էր քաշել հաղորդակցության ուղիների միջազգային վերահսկողության գաղափարը, «հիմնվելով Պանամայի ջրանցքի և սառը պատերազմի տարիներին գոյություն ունեցած Բեռլինի միջանցքի նախադեպերի վրա»։

Forbes-ի փոխանցմամբ, սակայն, ամերիկյան առաջարկը կյանքի կոչելու հարցում առկա գլխավոր խոչընդոտը կողմերի հակասություններն են։ «Ադրբեջանն անխոչընդոտ միջանցք է պահանջում՝ որպես 2023 թվականի իր ռազմական հաղթանակից բխող արտոնություն։ Հայաստանը կտրականապես հրաժարվում է իր ինքնիշխանությունը զիջել այդ տարածքի հանդեպ։ «Վարձակալության» ամերիկյան առաջարկը կորպորատիվ իրավունքի նորմերի կիրառման հնարամիտ փորձ է, որի դեպքում Բաքվին անվտանգության երաշխիքներ են տրամադրվում, միաժամանակ թույլ տալով, որ Երևանը պահպանի իր նոմինալ ինքնիշխանությունը [այդ տարածքի հանդեպ]», - գրում է ամերիկյան հանդեսը։

«Միջանցքի ստեղծման հարցում հաջողությունն արմատապես կփոխի տարածաշրջանում ուժերի դինամիկան», - պնդում է Գյունեյ Յըլդըզը՝ բացատրելով․

«Իրանը կարող է կորցնել իր տարանցիկ դերակատարության 20-ից 30 տոկոսը, երբ կխաթարվեն կարևորագույն առևտրային ուղիները, որոնցով տարեկան 43 հազար թուրքական բեռնատարներ անցնում են դեպի Կենտրոնական Ասիա։ Ռուսաստանն, իր հերթին, կարող է տարեկան 10-ից 20 միլիարդ դոլարի կորուստ ունենալ, իսկ էներգակիրների եվրոպական շուկայի հանդեպ Մոսկվայի ունեցած լծակները կարող են նվազել ևս 10-15 տոկոսվ», - գրում է Forbes-ի հեղինակը։

Յըլդըզը, սակայն, հարկ է համարում հատուկ ընդգծել՝ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման հեռանկարները դեռևս բավական մշուշոտ են։ Վաշինգտոնում գործող Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի գնահատմամբ՝ հաջողության հավանականությունը 40-ից 50 տոկոս է անգամ ՄԱԿ-ի տրամադրած երաշխիքների առկայության դեպքում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Զելենսկին հայտնել է Ռուսաստանի հետ բանակցությունների օրը

Ռուսաստանն ու Իրանը զորավարժություններ են անցկացնում․ Պաշտպանության նախարարները հանդիպել են

Մոսկվայում կրկին ադրբեջանցիների են ձերբակալել

Արամայիսը զոհվել է՝ ոչնչացնելով հակառակորդի բազմաթիվ գրոհայինների․ այսօր նրա ծննդյան օրն է

Տղամարդու որովայնում կենդանի օձաձուկ են հայտնաբերել

Հութիները ԱԹՍ-ներով հարձակվել են Իսրայելի 5 օբյեկտների վրա

Դավիթ Ղազինյանն աշխատանքից ազատվել է

Ադրբեջանն այլևս Ռուսաստանի հուսալի դաշնակիցը չէ. Կիրիլ Կաբանով

Վրաստանն ու Հայաստանը ստորագրել են ապօրինի բնակվող անձանց փոխանակման վերաբերյալ համաձայնագիր

«Զանգեզուրի միջանցքը կդառնա համաձայնության խորհրդանիշ». Էրդողան

ՌԴ արտահանվում է բացառապես ՀՀ-ում աճեցված ծաղիկ. Էկոնոմիկայի նախարարություն

Պուտին-Թրամփ հանդիպումը կարող է կազմակերպվել Պեկինում

Արփինե Սարգսյանն ու Վրաստանի վարչապետը ընդգծել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության բացառիկ կարևորությունը

Իրանը պատասխանել է Ալիևին

Կարո՞ղ է արդյոք ՀՀ տարածքի 43 կիլոմետրանոց հատվածը դառնալ Միացյալ Նահանգների այն խորամանկ հնարքը, որ կhարվածի թե՛ Մոսկվային և թե՛ Թեհրանին. Forbes