«Մայր Աթոռը օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու գործի արդարացի ընթացքին». Հայտարարություն
Նոյեմբերի 12, 2025

«Մայր Աթոռը օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու գործի արդարացի ընթացքին». Հայտարարություն

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խոր մտահոգություն է արտահայտում Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և իր համախոհների նկատմամբ այսօր իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունների և նրանց մեղսագրվող ծանր մեղադրանքների կապակցությամբ»։ Այս մասին ասվում է Գերագույն հոգևոր խորհրդի տարածած հայտարարության մեջ։ծ

«Իրավական գործընթացի նկատմամբ վստահություն չի ներշնչում այն հանգամանքը, որ սկզբից ևեթ ՀՀ վարչապետը և իշխող կուսակցության տարբեր ներկայացուցիչներ ակնհայտ քաղաքական նկատառումներով տարաբնույթ հրապարակումների միջոցով փորձում են ուղղորդել իրավապահ մարմիններին։

Դատապարտելի է նաև հիշյալ գործընթացը Եկեղեցու հետ արհեստականորեն կապակցելու և Մայր Աթոռի անունը շահարկելու դիտավորությունը, ինչն ամբողջապես տեղավորվում է իշխանությունների նախաձեռնած հակաեկեղեցական արշավի համատեքստում։

Մայր Աթոռը օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու գործի արդարացի ընթացքին և հորդորում է պատկան մարմիններին չտրվել քաղաքական շահարկումներին, առաջնորդվել ՀՀ Սահմանադրության և օրենքների պահանջներով՝ հարգելով անմեղության կանխավարկածի սկզբունքը»,–ասվում է հայտարարության մեջ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ես տեսա, թե ինչպես է Ռուսաստանը տոնում Հաղթանակի օրը, հիմա մենք նույնպես կունենանք Հաղթանակի օր․ Թրամփ

Ամանորյա միջոցառումների և զարդարանքների համար բյուջեով նախատեսվել է 607 միլիոն 645 հազար դրամ

Բուդապեշտում Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովը մնում է օրակարգում․ Վիկտոր Օրբան

Վրաստանն այս տարի արտաքսել է ռեկորդային թվով օտարերկրացիների

Պետք չէ պարել փողոցների ցուցանակներից կախված․ ՆԳՆ-ն զգուշացնում է նոր թրենդի ռիսկերի մասին

Թուրքիայում դատախազը 2000 տարվա ազատազրկում է պահանջել Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի համար

Պայթյուն` Արմավիրի գազալցակայանում

Թրամփը Գերագույն դատարանին խնդրել է վերանայել սեռական ոտնձգության՝ 5 միլիոն դոլարի հայցը

Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանված ինքնաթիռում 20 մարդ է եղել. նոր տվյալներ, տեսանյութ

Երևանում տղամարդն «օրենքով գողին» է դիմել ունեցվածքի մի մասը եղբորից խլելու համար

ՌԴ դաշնակցային հարաբերությունների նկատմամբ վստահությունը ՀՀ–ում աճել է. հարցում

Էրդողանը հայտարարել է Վրաստանում թուրքական ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի մասին

ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Հաստատվել է Հայաստան-Հունգարիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

Ռուսաստանը պատրաստ է քննարկել Պուտին-Թրամփ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները. Լավրով