Հայաստանի 5-րդ ոսկին. Էլիդա Քոչարյանը դարձավ մինչև 23 տարեկանների Եվրոպայի եռակի չեմպիոն
Դեկտեմբերի 08, 2025

Հայաստանի 5-րդ ոսկին. Էլիդա Քոչարյանը դարձավ մինչև 23 տարեկանների Եվրոպայի եռակի չեմպիոն

By Նոյեմբերի 10, 2025 19

Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը դարձավ մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։ 

«60 կգ Էլիդա Քոչարյանը 5:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ ռուս Անաստասիա Ալեքսեևայի նկատմամբ և դարձավ մինչև 23 տարեկանների Եվրոպայի եռակի չեմպիոն»,– ասված է հաղորդագրությունում։ 

Ֆեդերացիան նշել է, որ սա բացառիկ արդյունք է ոչ միայն հայկական, այլև համաշխարհային բռնցքամարտի պատմության մեջ։

Հիշեցնենք` Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների ու երիտասարդների առաջնությունում Սամվել Սիրամարգյանը (75 կգ) երեկ ուշ երեկոյան դարձել է Եվրոպայի եռակի չեմպիոն։ Չեմպիոնական տիտղոս են նվաճել նաև Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ) ու Արգիշտի Հակոբյանը (67 կգ)։

Ավելի վաղ Եվրոպայի չեմպիոն էր դարձել Վաղարշակ Քեյանը, իսկ Հարություն Մարտիրոսյանը և Վահրամ Դովլաթբեկյանը դարձել էին փոխչեմպիոններ։

Եվրոպայի մինչև 23 տարեկանների ու երիտասարդների առաջնությունը մեկնարկել է նոյեմբերի 3-ին Սպորտի կառավարման կենտրոնում՝ նախկին «Միկա» մարզահամալիրում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Օրբանը ժամանել է Ստամբուլ

Փեզեշքիանը մեկնում է Աստանա

Իտալիայի վարչապետը Զելենսկու հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է Ուկրաինային արտակարգ օգնություն ցուցաբերելու մասին

Եվրոպան զայրույթից եռում է ԱՄՆ նոր դոկտրինի պատճառով. Politico

Լուվրի թանգարանում վնասվել են հարյուրավոր գրքեր՝ ջրի արտահոսքի պատճառով

Իրազեկում՝ դեկտեմբերի 30-ին աշխատող քաղաքացիների համար

Ի՞նչ իրավիճակ է ավտոճանապարհներին

Դոլարը մի փոքր թանկացել է, ռուբլին ու եվրոն կայուն են

Արեգակի վրա ամենաբարձր դասի բռնկում է տեղի ունեցել

Քեթի Փերին և Ջասթին Թրյուդոն պաշտոնապես հաստատել են իրենց հարաբերությունները Instagram-ում

22-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Porsche-ով բախվել է կայանված պարեկային ավտոմեքենային. Պարեկին հոսպիտալացրել են

Ուկրաինայում կտրուկ աճել է արտագաղթը

Ես նույնպես կմասնակցեմ «Netflix»-ի և «Warner Bros.»-ի միաձուլման որոշմանը. Թրամփ

«Վերին պետությունը և ՀՀ–ն». Փաշինյանը հիմա էլ առաջարկում է եկեղեցիների մուտքի մոտ կամ ներսում տեղադրել ՀՀ դրոշը

Անհայտ անօդաչու թռչող սարքը ստիպել է Նիդեռլանդներին F-35 կործանիչներն օդ բարձրացնել